ԱՄՆ-ի գլխավորած դաշինքը հիասթափություն և ցավ է ապրում Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների պատճառով.The New York Times
ՏնտեսությունՈւկրաինայում պատերազմից չորս ամիս անց Ռուսաստանին դեմ հանդես եկող երկրները բախվում են աճող տնտեսական ցավի, քանի որ պատժամիջոցներն ու էներգետիկ էմբարգոն նկատելի ազդեցություն չեն ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական արշավի կամ երկրի ներսում նրա քաղաքական դիրքի վրա, գրում է The New York Times-ը:
Սակայն Ռուսաստանում նավթի վաճառքից եկամուտները ռեկորդ են սահմանել հում նավթի գների աճի պայմաններում: Իսկ փետրվարին ընկնելուց հետո ռուբլին այս շաբաթ դոլարի նկատմամբ հասել է յոթ տարվա առավելագույնին, գրում է NYT-ը:
Բայդենի ներկայացուցիչներն ասում են, որ ռուսական տնտեսությոանն, այնուամենայնիվ, վնաս է հասցվել, որը ժամանակի ընթացքում կխորանա, հատկապես, երբ Ռուսաստան տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումները աստիճանաբար դանդաղեցնում են նրա ոլորտների աճը՝ օդատիեզերականից մինչեւ համակարգչային տեխնիկա, իսկ հինգշաբթի օրը Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ G7-ի երկրների առաջնորդները, որոնց հանդիպումը կսկսվի կիրակի օրը Մադրիդում, կքննարկեն ռուսական տնտեսության հանդեպ պատժամիջոցները խստացնելու նոր ծրագրեր։