«Ցավ ա, շոկ, դժբախտություն նրան սիրող, և նրան չսիրող` բայց ՄԱՐԴԿԱՆՑ համար».ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄշակութայինՌեժիսոր Մհեր Մկրտչյանն անդրադառնալով Արմեն Գրիգորյանի մահվանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քաղգործիչները գրում են` ազատություն քաղբանտարկյալներին:
Ես չգիտեմ ինչու են նիկոլից 312-րդ անգամ պահանջում այն ինչի վրա նա թքած ունի: Չգիտեմ ինչու են նիկոլի վարկանիշ բարձրացնում: Լավ... երևի իրանք գիտեն:
Ես չեմ ուզում «դեժուրնի» բառեր գրեմ Արմեն Գրիգորյանի մասին: Դա ցավ ա, շոկ, դժբախտություն նրան սիրող, և նրան չսիրող` բայց ՄԱՐԴԿԱՆՑ համար: Արմենը Տղամարդ էր հաստատ:
Իսկ այն կենդանիների լկտիության համար, որ հրճվում են երիտասարդ մարդու մահվան կապակցությամբ` ես մեղադրում եմ դրանց լկտի դարձրած երգ ու պարի երթերը և ֆոնարիկները, կրկնվող անիմաստ խոսքերը...
Բայց շարունակում եմ հավատալ, որ մի օր փողոցում կտեսնեմ վճռական մի գլխավոր հերոսի ու նորից կունենամ երկիր:
Այսքանը: »