Եզդիների «գյուղում» էլ շուն կա...ու էդ տուզիկի անունը Բորիս Մուրազի է. Արտակ Ավետիսյան
Ներքաղաքական«Այնպես է ստացվել, որ տարբեր ազգությունների ընկերներ ու մտերիմներ ունեմ: Այդ բազմազգ ընկերախմբի երկու տասնյակից ավելի ներկայացուցուչներ մի ինտելեկտուալ միջոցառման շրջանակում ժամանել էին Հայաստան: Հյուրերից մեկը ազգությամբ քուրդ էր եւ զրույցներից մեկում բանավեճ սկսվեց եզդի-քուրդ ազգությունների նույնական կամ տարբեր լինելու մասով: Կրքերը փոքր-ինչ բորբոքվեցին ու հանդարտեցնելու համար ասեցի, որ ինձ հանդիպած բոլոր եզդիները բացառիկ մարդիկ են եղել ու փորձեցի որպես ֆենոմեն առանձնացնել եզդիներին՝ ասելով «գյուղ չկա շուն չլինի» արտահայտությունը իրենց չի կպնում: Ծիծաղեցինք, անցանք առաջ: Պարզվում է՝ սխալվել էի: Ու եզդիների «գյուղում» էլ շուն կա, ճիշտ է տուզիկ, բայց կարողացավ իմ մոտ փշրել եզդիական ֆենոմենը: Ու էդ տուզիկի անունը Բորիս Մուրազի է:
Բոլորը գիտեն, որ այս հարթակում ես խուսափում եմ անվանարկելուց, վիրավորելուց, հաշիվ մաքրելուց: Պարզապես մյուս թեւավոր խոսքն էլ աշխատեց՝ շան սատկելը, որ գալիս է, քամակը չոբանի փետին է քսում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության կազմակերպական ներկայացուցիչ ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ: