Մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող. Արցախի ՊՆ
ՀասարակությունԺամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արեւմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետեւանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ: Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: