Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմը կցուցադրվի Ֆրանսիայի հեղինակավոր փառատոնում
ՆորություններՀայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած ռեժիսոր Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմն ընտրվել է Ֆրանսիայի հեղինակավոր «Les Etats généraux du film documentaire de Lussas» լավագույն վավերագրական փառատոնում ցուցադրության։
Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
Ֆիլմի Պրոդյուսերներն են՝ Անժելա Ֆրանգյան, Ստեֆան Ժուրդեն, Դը Գոլ Էիդ, բեմադրող օպերատորը՝ Անդրանիկ Սահակյանը։