Գեղամասար և Կախակն համայնքներում թեքված խաչքարերն ուղղելու աշխատանքներ կիրականացվեն
Մշակութային«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի և Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցների համատեղ շրջայցի ընթացքում պարզվել է, որ Գեղարքունիքի Գեղամասար և Կախակն համայնքներում գտնվող որոշ խաչքարեր թեքվել են:
Իրականացվել է խաչքարերի տեղազննման, չափագրման, թեքվածության աստիճանի որոշման աշխատանքներ, քննարկվել են խաչքարերը ուղղելու և ամրակայելու հնարավոր մեթոդներն ու տարբերակները: Այցի ընթացքում պահպանության ծառայության աշխատակիցները ուսումնասիրել են նաև Կարճաղբյուրի «Քարե դուռ» ամրոցում գտնվող պատվանդանից ընկած խաչքարը: Ամփոփիչ քննարկումներից հետո կիրականացվեն խաչքարերը ուղղելու աշխատանքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/08/16/1285539/
© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից