Iravunk.com | Արմեն Աշոտյան. Ի՞ՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ...
Մեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիս Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. Պեսկով Այս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. Հյուսնունց Փաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ) Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Արմեն Աշոտյան. Ի՞ՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ...

Վերլուծություն

Մաս 1

44-օրյա պատերազմից և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգի հիմնական խնդիրը դարձավ բանակցային գործընթացն ու պատերազմը ձախողած իշխանության՝ մասնավորապես գործող "վարչապետի" հեռանալու հարցը։
Այն ժամանակ ստեղծված պայմանները, առկա ռիսկերն ու դեռ պահպանվող որոշ հնարավորությունները գիտակցող անհատներն ու գործիչները բազմիցս բարձրաձայնում էին, որ ինչքան շուտ Հայաստանում տեղի ունենա անխուսափելի իշխանափոխությունը, այնքան ավելի մեծ կլինի ստեղծված ծանրագույն իրավիճակից համեմատաբար արժանապատիվ ելքեր գտնելու հնարավորությունը։
Իշխանությունն ու նրան սպասարկող շրջանակը այս պնդումներին հակադրում էին շատ պարզ թվացող հարցադրումը՝«ի՞նչ կլինի, եթե․․․» և դրա պատասխանի բովանդակությունը լցնում «նախկինների վերադարձ», «թալան», «կոռուպցիա» և այլ պրիմիտիվ մանիպուլյացիաներով։
Ու չնայած փորձագետների կողմից այդ հարցին բովանդակային և փաստարկված պատասխաններ տալու ճիգերին, հետպատերազմական շոկի պայմաններում հանրային լայն շերտերի համար գերակշռում էր «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի շուրջ անորոշության զգացումը, և ոչ թե ռացիոնալ պատասխաններ գտնելու ցանկությունը։
Այժմ, երբ 2020թ-ի նոյեմբերի 9-ից շուրջ 1,5 տարի է անցել, երբ բոլորս ականատեսն ենք եղել դրանից հետո կանգ չառնող շարունակական ձախողումներին, երբ կանգնած ենք մոտալուտ նոր և ավելի կործանարար փլուզումների առջև, «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցադրումը ոչ միայն չի կորցրել իր ակտուալությունը, այլ նոր բովանդակություն է ստացել։
Իշխանություններն այսօր էլ շարունակում են այս հարցում իրենց ավանդական մանիպուլյացիաները, հանրային դժգոհության և ընդվզման նոր ալիքը փորձում են կրկին պարպել «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի շուրջ անբովանդակ քննարկումներով։
Գործող իշխանությունները փորձում են այդ հարցի պատասխանը բերել շատ պարզունակ մի հարթություն, հանրությանը համոզելով, թե իրենց և առաջարկվող «խաղաղության դարաշրջանի» այլընտրանքը պատերազմն է․ ընդդիմախոսներից պարբերաբար պահանջում են հստակ ներկայացնել, թե ինչ կանեն իրենք, եթե գան իշխանության։
Ընդ որում, հարցադրումները նույնպես մանիպուլյատիվ են․ «արդյո՞ք կչեղարկեք նոյեմբերի 9-ի հայտարարությունը», «արդյո՞ք կհրաժարվեք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից», «արդյո՞ք ուժային մեթոդներով ադրբեջանցիներին դուրս կբերեք ՀՀ ինքնիշխան տարածքից», «արդյո՞ք կճանաչեք ԼՂ անկախությունը» և այլն։
Իհարկե, հաշվի առնելով բազմաթիվ անորոշությունները, տարածաշրջանում և աշխարհում ստեղծված անկայուն իրադրությունը, թշնամական պետությունների անկանխատեսելի վարքագիծը, շատ դժվար է կոնկրետ պատասխաններ տալ վերացական հարցադրումներին, սակայն ի տարբերություն հետպատերազմյան սկզբնական փուլին, այժմ գոնե հնարավոր է բովանդակային և հիմնավորված պատասխան տալ ոչ պակաս կարևոր՝ «ի՞նչ կլիներ, եթե․․․» հարցադրմանը։ Մեծ հաշվով այս հարցի պատասխանները հնարավորություն են տալիս որոշակի պատկերացում կազմել նաև «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի պատասխանի վերաբերյալ։
Ուստի, հիմնվելով բացառապես փաստերի և ռացիոնալ եզրահանգումների վրա, փորձենք հասկանալ, թե Արցախյան հակամարտության շուրջ ինչ կլիներ, եթե գործող վարչակարգը հեռանար նոյեմբերի 9-ից հետո, հեռանար արտահերթ ընտրություններից հետո, և ի վերջո ինչու է կարևոր, որպեսզի վերջիններս հեռանան գոնե հիմա, երբ արդեն բացահայտորեն խոսում են Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու՝ նույն է թե արցախահայությանը գիտակցաբար հայրենազրկման տանելու հեռանկարի մասին։
Ի՞ՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՆԻԿՈԼԸ ՀԵՌԱՆԱՐ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՑ ՀԵՏՈ
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հայկական կողմի համար իրական մղձավանջ էր, դրա գրեթե ոչ մի կետում արտացոլված չէր Հայաստանի և Արցախի շահը. նույնիսկ մեզ համար առաջնահերթ կարևորություն ունեցող հումանիտար հարցերի վերաբերյալ արձանագրումներն այնքան անհեռատեսորեն էին կազմված, որ Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում իր ստանձնած պարտավորությունները՝ մասնավորապես գերիների մասով։
Պատերազմից հետո Հայաստանում տիրում էր այն տրամադրությունը, որ տեղի է ունեցել վատթարագույնը և դրանից ավելի կործանարար զարգացումներ այդ պահին դժվար էր պատկերացնել։ Միայն շատ քչերն էին հասկանում և բարձրաձայնում, որ չնայած հայտարարության իրոք ողբերգական բովանդակությանը, դրա հեղինակների և պատասխանատուների հետագա պաշտոնավարումը անխուսափելիորեն բերելու էր էլ ավելի մեծ ողբերգության և կորուստների։ Միաժամանակ որոշ փորձագետներ համոզված էին, որ նույնիսկ այդ պայմաններում դեռ հնարավոր էր փրկել Հայաստանի և Արցախի դեմքը, հնարավորինս արժանապատվորեն դուրս գալ ստեղծված իրավիճակից և փակել պարտության էջը ։
Իշխանության միակ «հակափաստարկն» այն էր, թե արդյոք իրենց հեռանալուց հետո նոր իշխանությունները պատրաստվում են հրաժարվել իրենց մեղքով ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունից։ Այսպիսով մի կողմից դեռևս պատերազմում պարտության շոկը չհաղթահարած հասարակությանը վախեցնում էին նոր պատերազմնի սպառնալիքով, մյուս կողմից բոլոր ընդդիմախոսներին պիտակավորում որպես «ռևանշիստներ»՝ իրենց շուրջն ապահովելով ներքին և արտաքին որոշակի կոնսոլիդացիա։ Սակայն հետադարձ հայացք գցելով նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած իրադարձություններին, կարելի է վստահաբար պնդել, որ եթե այդ ժամանակ իշխող քաղաքական ուժն առաջնորդվեր ոչ թե նեղ քաղաքական, այլ ազգային շահերով, պետության ղեկը զիջեր պարտության հետ չասոցացվող ցանկացած այլ ուժի, հնարավոր կլիներ կանխել մի շարք բացասական զարգացումներ, որոնք այսօր ցավոք կայացած իրողություններ են։
Եթե Փաշինյանը հեռանար նոյեմբերի 9-ից հետո, հնարավոր կլիներ՝
• Երկարաձգել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված Քարվաճառի, Լաչինի և Աղդամի շրջանների հանձնման ժամկետները՝ կապված նոր իշխանության ձևավորման խնդրի հետ, կամ առնվազն դրանց հանձնումը փոխկապակցել բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցի հետ։
• Փորձել Լաչինի, Քավաճառի շրջանների հանձնումը պայմանավորել ՀՀ սահմանների անվտանգային երաշխիքների հետ՝ ապառազմականացված գոտի, սահմանների երկայնքով բուֆերային շերտ և այլն։Կարելի էր այդ ժամանակ առաջ քաշել սահմանի այդ հատվածներում հայելային հետքաշման և միջազգային վերահսկողության գաղափարը, երբ հայ-ադրբեջանական շփման գիծը տարբեր հատվածքներում խախտված չէր լինի՝հօգուտ Ադրբեջանի։
• Նախքան Քարվաճառի հանձնումը լուծել Դադիվանքի խնդիրը․ հաշվի առնելով նրա ոչ մեծ հեռավորությունը հայկական վերահսկողության տակ մնացող տարածքից, կարող էր առաջարկվել տարածքների փոխանակում, կամ վանքի տարածքում չեզոք գոտի՝ խաղաղապահների վերահսկողության ներքո։
• Նախքան Լաչինի շրջանի հանձնումը լրացուցիչ երաշխիքներ ստանալ միջանցքի անխափան գործունեության վերաբերյալ՝ մասնավորապես Հայաստանից Արցախ գազատարի, այլ ենթակառուցվածքների անվտանգության, նոր կառուցվելիք ճանապարհի կոորդինատների, Բերձորի, Աղավնոյի և մի շարք այլ բնակավայրերի հետագա ճակատագրի վերաբերյալ և այլն։
• Ձեռնպահ մնալ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված ցանկացած այլ տարածքի հանձնումից Ադրբեջանին (օրինակ Զանգելանի և Կուբաթլուի հանձնումը), կամ այդ շրջանների հանձնումը կապել նախկին ԼՂԻՄ օկուպացված տարածքների դեօկուպացիայի հետ՝ Հադրութ, Շուշի։
• Ձեռնպահ մնալ բանավոր պայմանավորվածություններից։ Նույնիսկ եթե ուժի սպառնալիքով պարտադրվում էր հանձնել Զանգելանն ու Կուբաթլուն, ապա դա պետք է արվեր գրավոր պայմանագրով, փոխզիջումների հիման վրա՝ ապահովելով առնվազն ՀՀ ճանապարհների՝ Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն անվտանգությունը և մեզ համար առավել ձեռնտու բնագծերի պահպանումը։
• Երաշխավորել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի նկատմամբ վերահսկողությունը և այնտեղ հայկական ԶՈՒ անվտանգությունը՝ ռուս խաղաղապահների հետ գրագետ համագործակցության միջոցով, չկորցնել վերահսկողությունը Արցախի համար ռազմավարական կարևորություն ունեցող այդ տարածքների նկատմամբ։
• Ձեռնպահ մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող բնակավայրերում(Շուռնուխ) Ադրբեջանին որևէ տարածք զիջելու անհեռատես քայլերից՝ առավել ևս քանի դեռ տեղի չի ունեցել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա։
• Արցախի տարածքներից հետ քաշվող զորքերը տեղակայել այնպիսի բնագծերում, որպեսզի հետագայում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացների ժամանակ առնվազն փոխզիջումների և բանակցություններում որոշակի ճկունության տեղ մնար, ամրանալ գոնե ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներում(օրինակ Սև լճի, Վերին Շորժայի հատվածները)։
• Վերականգնել հանրային համերաշխությունը և ապահովել աշխարհասփյուռ հայության համախմբումը Արցախի հիմնախնդրի արդար լուծման հարցի շուրջ։
• Վերականգնել բանակի մարտական ոգին՝ ստանձնելով պարտության քաղաքական պատասխանատվությունը, այլ ոչ թե բոլոր ձախողումների մեղքը բանակի և հրամանատարության վրա գցել։
• Կարճ ժամանակում ապահովել զոհվածների ավանական ցանկերի ամբողջական հրապարակումը՝ փակելով այդ հարցում կասկածների և անորոշությունների դաշտը։
• խուսափել նախքան բոլոր գերիների վերադարձը Ադրբեջանի հետ ցանկացած այլ հարցի շուրջ ցանկացած ձևաչափով հանդիպումներից և քննարկումներից՝ այդ թվում հունվարի 11-ի և հետագա հանդիպումներից։
• Արագ տեմպերով վերականգնել բանակի ռազմական պոտենցիալը՝ սպառազինություն, անձնակազմ, ենթակառուցվածքներ, այդ հարցում իրականացնել ավելի կոշտ քաղաքականություն, այլ ոչ թե ԶՈՒ թվակազմը, ժամկետայինների ծառայության ժամկետը կրճատելու քարոզչություն։ Ապահովել բոլոր փորձառու զինվորականների համախմբումը՝ անկախ քաղաքական հայացքներից, նրանց ներուժի ճիշտ կառավարումը։
• ՀՀ վարչապետի և իշխանության այլ ներկայացուցիչների մակարդակով կասկածի տակ չդնել Շուշիի հայկական լինելը։
• Խուսափել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված այլ պարտավորություններից, օրինակ 1-ին պատերազմում զոհված ադրբեջանցիների դիերի, ականապատման քարտեզների հանձնում։
• Առհասարակ չբացել և քննարկման առարկա չդարձնել այսպես կոչված «անկլավների» հարցը։
• Արցախի հարցի և հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ցանկացած բանակցություն անցկացնել բացառապես ԵԱՀԿ ՄԽ մանդատի ներքո, լիարժեքորեն վերականգնել համանախագահության ձևաչափը, այս հարցում համակարգված աշխատանք տանել ՌԴ հետ։
• Բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնել Արցախի առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիայի հարցը։
• Հետամուտ լինել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, տարբեր միջազգային կառույցների հայտարարություններում պահպանվեն ԼՂ հարցի կարգավորման հավասարակշռված մոտեցումները՝ այդ թվում ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման սկզբունքների հիշատակումը։
• Հնարավորինս նպաստավոր ձևով ներկայացնել նախապատերազմյան բանակցային գործընթացի բովանդակությունը՝ միջազգային հանրությանը ցույց տալով, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը լեգիտիմ չէ, այլ ոչ թե անընդհատ քննադատել բանակցային ժառանգությունը՝ այդ թվում Մադրիդյան սկզբունքները՝ ի վերջո դրանք դուրս մղելով բանակցային գործընթացից։
Վերոհիշյալ իրողություններից յուրաքանչյուրը, եթե այլ ելք ունենար, քան այն, ինչ ունենք այսօր, Հայաստանն ու Արցախը այդքան ողբերգական վիճակում չէին լինի։

Շարունակելի...



Մեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է ԱրտաշատումԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիսՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովԱյս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՓաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ)Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՓաշինյանինՄայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր. Արմեն ՀովասափյանՄոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. ԶախարովաՇների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ)Չի բացառվում հասարակական մեծ լարումներ եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմ. Մհեր Հակոբյան79 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակներն արձանագրեցին զարմանալի հերոսություններ. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻնչ արել ենք, արել ենք` բացառապես ելնելով մեր խղճից. Անի ՍամսոնյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաքԻնչ է սպասվում Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի իշխանավորներին հաջորդ ամիս. Բացառիկ մանրամասներԱպրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբԽաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ)Մեր դատն արդար էր` մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.amՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՇուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակըԴեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շտապ հայտարարությամբ է եկելԼոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է Lamborghini-ի` մահացու ելքով գողության տեսանյութՕրվա խորհուրդ. Մայիսի 8Նիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տաՍտեղծվում են նախադրյալներ ավելի խորը, ավելի սարսափելի մի հակամարտության համար, որի հետեւանքները քաղելու են սերունդներըԳաբրիելյանով. Ողջ աշխարհում սկսվում են Փաշինյանի դեմ հայերի հանրահավաքները«Բագրատ Սրբազանի երթը կասեցնելու հանելու համար ազգադավը փորձում է պառակտում առաջացնել Էջմիածնում»Ստիպված էի պատմել իմ պատմությունը՝ թույլ տալով հանդիսատեսին կարեկցել իմ պայքարին. Իբրահիմ Միարի«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվիՌուսները շարունակում են հարձակումը Օչերետինոյի ճակատում«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղելԾանր հարված է հասցվել ուկրաինական էներգետիկ համակարգինՆիկոլյան իշխանությունների հանցավոր գործունեության եւս մեկ դրվագՄարդը պետք է կարողանա չափավոր ապրել. 100-ամյա Ներսես պապի բացառիկ հարցազրույցըԲոլորը  գոռում են` երգիչներ, դերասաններ ո՞ւր եք… նախ դուք ինքներդ կողմնորոշվեք, նոր մեզ կանչեք. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՀայրենական մեծ պատերազմում զոհված հորեղբորս նամակներն ու սեւ թուղթը պահում ենք որպես սրբազան մասունք. ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆՀերթական զանգվածային հարվածն ՈւկրաինայինՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասինՎեց տարի է սուտն օրենքով գործում է մեր երկրում. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՅուրաքանչյուրն այսօր պարտավոր է կանգնել Բագրատ Սրբազանի կողքին.Արմինե Գրիգորյան (հատված հաղորդումից)ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода