Թեեւ Հայաստանը չափերով մեծ չէ, բայց կարելի է ասել շախմատային գերտերություններից է. Ռումինիայում ՀՀ դեսպան
ՍպորտՌումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցել է Մամայա քաղաքում անցկացվող Շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության բացման հանդիսավոր արարողությանը։
Ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին եւ հաջողություն մաղթելով մասնակիցներին՝ դեսպանը, մասնավորապես նշել է․ «Թեեւ Հայաստանը չափերով մեծ չէ, սակայն հանդիսանում է շախմատի համաշխարհային համայնքի կարեւոր անդամներից, նույնիսկ, կարելի է ասել շախմատային գերտերություններից մեկը՝ շնորհիվ հայազգի մեծանուն շախմատիստների»։
Պաշտոնական ողջույններից հետո՝ դեսպան Մինասյանը Հայաստանի հավաքականի երիտասարդ շախմատիստ Ալեքս Սահակյանի խաղատախտակի առջեւ կատարել է առաջին խորհրդանշական քայլը՝ ազդարարելով առաջնության բացումը: