ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 8-ին, ժամը 22.45-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Առինջ գյուղի խանութում մի տղամարդ հարվածել է խանութի աշխատակցին և գրպանից գողացել խանութի փողը, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 22.00-ից ժամը 22.30-ն ընկած ժամանակահատվածում ոմն Գարեգին Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի խանութում հարձակվել է 70-ամյա աշխատակցուհու վրա, բռունցքով խփել աչքին և գրպանից գողացել 250 000 դրամ:
https://armeniasputnik.am/20220909/arinji-khanutneric-mekum-tghamardy--harvatsel-e-70-amja-knojn-u-250-hazar-dram-hapshtakel--47953915.html