Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
ՆերքաղաքականՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակը համատեղ հաղորդագրությամբ են հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
Այսօր, սեպտեմբերի 18-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
Զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանի թե՛ արտաքին անվտանգության, թե՛ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերը, եւ դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը:
Հիշեցնենք, որ սա այս տարվա ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ Առաջին նախագահի երկրորդ հանդիպումն է: Առաջինը տեղի է ունեցել ս.թ. փետրվարի 23-ին՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում։