Փոխարժեք: $ 395.12, 410.25, 6.49
Խցանումներն արհեստածին բնույթ են կրում, ձեր զարդարանքը գիշերն արե՛ք. Մանրիկյան ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... MI-6-Ի «ԱՍՊԵՏՆԵՐԸ»` Ի ՍՊԱՍ ՆԻԿՈԼԻ Reuters. Յուանը նոր դոլար է դառնում Ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց օդանավակայանում ռումբ կա․ Shamshyan.com Տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ Վահագն Ալեքսանյանը նշանակվել է Վարչության նախագահի տեղակալ Փաշինյանի հրատապ հավաքին ներկա է նաեւ ՊՆ նախարարը (Video) Խոշոր հրդեհ՝ Բաքվում (video) Փաշինյանը թիմակիցներին հրատապ կանչել է ՔՊ գրասենյակ (Video) Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI) հայտարարությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ




Ո՞ր մի «խաղաղության համաձայնագիրն» է ուզում ստորագրել Նիկոլը

Վերլուծություն

«Իրա­վուն­քի» է­ջե­րում քա­նիցս ա­ռիթ ու­նե­ցել ենք ընդգ­ծել, որ գո­յու­թյուն ու­նի ոչ թե մեկ հայ-ադրբե­ջա­նա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» նա­խա­գիծ, այլ եր­կու՝ ռու­սա­կան եւ ա­րեւմ­տյան տար­բե­րակ­նե­րը: Նա­եւ, որ դրանք գործ­նա­կա­նում նույն բա­նի մա­սին են, բա­ցա­ռու­թյամբ մեկ դե­տա­լի: Ռու­սա­կան նա­խա­գի­ծը ու­նի հստակ դրույթ՝ այն չի վե­րա­բե­րում Ար­ցա­խին, ո­րի կար­գա­վի­ճա­կը դեռ պետք է ա­պա­գա­յում ո­րո­շել: Եվ­րո­պա­կան նա­խա­գի­ծը սահ­մա­նում է մի­մյ­անց տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան ճա­նա­չում՝ ա­ռանց Ար­ցա­խի մա­սին բառ ան­գամ ա­սե­լու: Այդ դեպ­քում կստաց­վի, որ Ար­ցա­խը մի­ան­գա­մից մնում է Ադր­բե­ջա­նի կազ­մում, եւ Հա­յաս­տա­նը դա ճա­նա­չում է:

ԿԱ ԵՐ­ԿՈՒ ՆԱ­ԽԱ­ԳԻԾ

Եր­կու նա­խագ­ծի առ­կա­յու­թյան մա­սին հա­յաս­տա­նյան պաշ­տո­նյա­ներն այդ­պես էլ ո­րե­ւէ բա­ցատ­րու­թյուն չեն տվել: Ա­վե­լին, «խա­ղաղ­ու­թյան պայ­մա­նագ­րի» մա­սին խո­սում են հիմ­նա­կա­նում «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փով» ադր­բե­ջա­նա­կան կող­մի հետ հան­դի­պում­նե­րի շրջա­նակ­նե­րում: Ա­վե­լին, ԱԺ հայտ­նի ե­լույ­թում վեր­ջերս Նի­կո­լը եւս խոս­քը կա­ռու­ցեց այն­պես, որ պարզ հաս­կաց­վում էր, թե կա ըն­դամ­ե­նը մեկ նա­խա­գիծ, Հա­յաս­տա­նի հա­մար շատ ցա­վոտ: Այս ա­մեն­ը եւս պարզ ակ­նարկ է, որ ա­մեն կերպ փոր­ձում են ցույց տալ, որ գործ ու­նենք ա­րեւմ­տյան նա­խագ­ծի հետ:

Բայց ա­հա վեր­ջին բա­խում­նե­րի ֆո­նին` սեպ­տեմ­բե­րի 14-ին Մոսկ­վան պաշ­տո­նա­պես ցույց տվեց, որ կա նա­եւ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան նա­խա­գի­ծը: Այս­պես, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկր­նե­րի  չոր­րորդ դե­պար­տա­մեն­տի տնօ­րեն Դե­նիս Գոն­չա­րը հայ­տա­րա­րեց. «Խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի պատ­րաստ­ման թե­ման կա­րեւ­որ տեղ է գրա­վում հայ-ադրբե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­մանն ուղղ­ված մեր ջան­քե­րում: Ե՛վ Բա­քուն, ե՛ւ Ե­րեւ­ա­նը հաս­տա­տել են հա­մա­պա­տաս­խան ռու­սա­կան օգ­նու­թյան կա­րի­քը»: Ու որ­պես­զի թյու­րըմբռ­նում չլի­նի, թե խոս­քը կոնկ­րետ ինչ նա­խագ­ծի մա­սին է, Գոն­չա­րը նա­եւ նշեց, որ ՌԴ-ում ՄԽ-ն ներ­կա­յաց­նող, սա­կայն մի­ա­ժա­մա­նակ ՌԴ ԱԳՆ հա­տուկ հանձ­նա­րա­րու­թյուն­նե­րի գծով դես­պան Ի­գոր Խո­վա­ե­ւը, ով նա­եւ ու­նի Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­մանն ա­ջակ­ցու­թյան հար­ցե­րով հա­տուկ ներ­կա­յա­ցուց­չի գոր­ծա­ռույթ­ներ, Բա­քու եւ Ե­րե­ւան կա­տա­րած այ­ցե­րի ըն­թաց­քում «շա­րու­նա­կել է աշ­խա­տան­քը խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի տեքս­տի ուղ­ղու­թյամբ»: Ու քա­նի որ նման հայ­տա­րա­րու­թյու­նը չհեր­քեց ո՛չ Բա­քուն եւ ո՛չ էլ՝ Ե­րե­ւա­նը, ա­պա դա հիմք է տա­լիս ա­սել, որ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան տար­բե­րա­կը պաշ­տո­նա­պես հաս­տատ­ված փաստ է:

Եվ ա­հա, «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» եր­կու տար­բե­րա­կի առ­կա­յու­թյան մա­սին ռե­ակցի­ա Ա­րեւ­մուտ­քից եւս լսվեց: Ճիշտ է, ոչ պաշ­տո­նա­կան, բայց հաշ­վի առ­նե­լով, որ հայ­տա­րա­րու­թյան հե­ղի­նա­կը ոչ մի­այն Ար­ցա­խից եւ ար­ցա­խյան խնդրից հույժ քա­ջա­տե­ղյակ անձ­նա­վո­րու­թյուն է, այլ նա­եւ ներ­կա­յաց­նում է «Քար­նե­գի» hիմնադ­րա­մը, ա­պա այդ հայ­տա­րա­րու­թյու­նը պաշ­տո­նա­կա­նի պես մի բան է: Նկա­տի ու­նենք hիմնադ­րա­մի ա­վագ հե­տա­զո­տող եւ մի­ան­գա­մայն հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գե­տի հա­մա­րում ու­նե­ցող Թո­մաս դե Վա­ա­լին, ով, չմո­ռա­նանք, Ար­ցա­խի մա­սին ան­գամ գիրք ու­նի՝ «Ղա­րա­բաղ. սեւ այ­գի»:

Եվ այս­պես, դե Վա­ա­լը, անդ­րա­դառ­նա­լով վեր­ջին բա­խում­նե­րի թե­մա­յին, նախ նման միտք է հնչեց­նում. «Ալի­եւը նոր նպա­տակ­ներ ու­նի: Ա­ռա­ջի­նը, Հա­յաս­տա­նին պար­տադ­րում է ստո­րագ­րել «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր», ո­րով Հա­յաս­տա­նը հրա­ժար­վում է պա­հանջ­նե­րից Ղա­րա­բա­ղի հա­յա­շատ շրջա­նի նկատ­մամբ...»: Այ­սինքն, որ Ա­լի­ե­ւը, բնա­կա­նա­բար, հակ­ված է ա­րեւմ­տյան նա­խագ­ծի կո­ղմը: Ա­պա հաս­նե­լով Շառլ Մի­շե­լի քա­վո­րու­թյամբ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին եւ դրա շրջա­նակ­նե­րում ի հայտ ե­կած ա­րեւմ­տյան նա­խագ­ծին, դե Վա­ա­լը, ընդգ­ծում է, թե՝ «Նրանք ի­րա­կա­նում բա­վա­կա­նին ա­ռա­ջըն­թաց է­ին գրան­ցել...»: Դրա­նից հե­տո էլ հաս­նում է հե­տե­ւյա­լին. «Ըստ տե­ղե­կու­թյուն­նե­րի՝ Մոսկ­վան եւս հան­դես է ե­կել «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» նա­խագ­ծով, որն ա­նո­րոշ ժա­մա­նա­կով հե­տաձ­գում է Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի հար­ցը: Մի բա­նա­ձեւ, ո­րը հա­յե­րին ա­վե­լի շատ է դուր գա­լիս, քան եվ­րո­պա­կան ա­ռա­ջար­կը...»:

Մի կողմ թող­նե­լով նույն հրա­պա­րակ­ման մեջ Թո­մաս դե Վա­ա­լի ոչ պա­կաս հե­տաքր­քիր մյուս մտքե­րը, կանգ առ­նենք աս­վա­ծի վրա: Այս­պի­սով, նա, ըստ է­ու­թյան, հաս­տա­տում է այն, ին­չը պնդում ենք եր­կար ժա­մա­նակ: Այն է՝ ի­րոք գո­յու­թյուն ու­նի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» եր­կու տար­բե­րակ՝ Ար­ցա­խի հետ կապ­ված հի­շա­տակված դրվա­գով հան­դերձ: Այ­սինքն, կրկնենք, ա­րեւմ­տյան նա­խա­գիծն ան­վե­րա­պա­հո­րեն Ար­ցա­խը թող­նում է Ադր­բե­ջա­նին, ռու­սա­կան նա­խա­գի­ծը «անո­րոշ ժա­մա­նա­կով հե­տաձ­գում է Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի հար­ցը»: Թե այս եր­կու­սից որն է Հա­յաս­տա­նին ձեռն­տու, երկ­րորդ կար­ծիք լի­նել չի կա­րող: Ու այս­տեղ շատ պարզ հարց է ա­ռաջ գա­լիս՝ իսկ ին­չո՞ւ Նի­կո­լը վա­զեց «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փով» բա­նակ­ցե­լու եւ հա­մա­ռո­րեն այդ հու­նից դուրս չի գա­լիս: Ա­վե­լին, այդ շրջա­նակ­նե­րում Ա­լի­ե­ւի հետ վեր­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ այդ ինչ­պե՞ս հայ­տա­րար­վեց, թե հանձ­նա­րա­րում են ԱԳ նա­խա­րար­նե­րին՝ սկսել «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րի» պատ­րաստ­ման աշ­խա­տան­քը, բնա­կա­նա­բար, ա­րեւմ­տյան ա­ռա­ջար­կի հի­ման վրա, երբ այս նույն օ­րե­րին Խո­վա­ե­ւը զբաղ­ված է «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան տար­բե­րա­կը Բաք­վում եւ Ե­րե­ւա­նում քննար­կե­լով:

ԻՆՉ Է ՈՒ­ԶՈՒՄ Ա­ԼԻ­Ե­ՎԸ

Չնա­յած, հի­շա­տակ­ված վեր­ջին հար­ցե­րի պա­տաս­խան­ներն աչ­քի ա­ռաջ են:

Սկսենք Ա­լի­ե­ւից: Նրա հա­մար, ի­հար­կե, ա­րեւմ­տյան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» ե­րա­զանք­նե­րի գա­գաթ­նա­կետն է. մի­ան­գա­մից լու­ծում է բո­լոր հար­ցե­րը: Այդ թվում, Ար­ցա­խով հան­դերձ Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան ճա­նաչ­ման գերխն­դի­րը, ին­չին Բա­քուն Ադր­բե­ջա­նի ստեղծ­ման պա­հից՝ 1918թ.-ից ի վեր փոր­ձում է հաս­նել, ու Հա­յաս­տա­նի ոչ մի ղե­կա­վար նման բան չի ստո­րագ­րում: Ու ե­թե հի­մա կա շան­սը՝ Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րի ա­թո­ռին նստած մե­կից նման ստո­րագ­րու­թյուն պո­կել, ա­պա դրա­նից լավ տար­բե­րակ Ա­լի­ե­ւի հա­մար լի­նել չի կա­րող: Մի­այն թե կա խնդիր. Մոսկ­վան դեմ է դրան, ո­րի ար­դյուն­քում ոչ մի­այն Ար­ցա­խում զորք պա­հե­լու հար­ցով լուրջ հար­ված կստա­նա, այլ նա­եւ ան­չափ կմե­ծա­նա պան­թյուր­քիս­տա­կան գո­տի­ով ՌԴ-ն հա­րա­վա­յին ուղ­ղու­թյու­նից կտրե­լու վտան­գը: Մի­ա­ժա­մա­նակ, հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով, նման սցե­նա­րին դեմ է նա­եւ Ի­րա­նը, եւ մեծ է վտան­գը, որ դա թույլ չտա­լու հա­մար պատ­րաստ է ան­գամ զորք օգ­տա­գոր­ծել: Նման սցե­նա­րի դեմ է նա­եւ Չի­նաս­տա­նը, Հնդկաս­տա­նը եւ այլն: Կողմ են, հաս­կա­նա­լի է, Թուր­քի­ան, ԱՄՆ-ն: Ար­դյուն­քում, ե­թե Ա­լի­ե­ւը ցան­կա­նա մին­չեւ վերջ գնալ, ա­պա մի­ան­գա­մայն ռե­ալ է, որ ոչ մի­այն Հա­յաս­տա­նը, այլ նա­եւ Ադր­բե­ջա­նը, ա­վե­լի կոնկ­րետ՝ ողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սը կվե­րած­վի մեծ տե­րու­թյուն­նե­րի բախ­ման վայ­րի, ո­րից հե­տո Բա­քուն կա­րող է ան­գամ ներ­կա ձեռք­բե­րում­նե­րը կորց­նել: Ընդ ո­րում, ան­կախ նրա­նից, թե ներ­կա­յիս իր լե­գի­տի­մու­թյամբ Նի­կո­լը կստո­րագ­րի՞ ա­րեւմ­տյան սցե­նա­րով «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը», թե՝ ոչ: Կարճ ա­սած, Ա­լի­ե­ւը դեռ փոր­ձե­լով հաս­նել ա­ռա­վե­լա­գույ­նին, մի­ա­ժա­մա­նակ ռու­սա­կան ուղ­ղու­թյունն էլ հե­ռա­տե­սո­րեն ձեռ­քից բաց չի թող­նում՝ առ­կա գեր­ռիս­կե­րից խու­սա­փե­լու հա­մար: Իսկ նրա մա­նեւ­րա­կա­նու­թյու­նը թույլ տա­լիս է մի­ա­ժա­մա­նակ եր­կու սցե­նարն էլ խա­ղար­կել:

ԻՆՉ Է ՈՒ­ԶՈՒՄ ՆԻ­ԿՈ­ԼԸ

Գանք Նի­կո­լին եւ Հա­յաս­տա­նին՝ այս եր­կու հաս­կա­ցու­թյուն­նե­րը հստակ տա­րան­ջա­տե­լով:

Թե ին­չու Նի­կո­լը գնաց «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փին», երբ Մոսկ­վա­յի «Եռա­կողմ ձե­ւա­չա­փով» Հա­յաս­տա­նի հա­մար շատ ա­վե­լի ձեռն­տու (հա­մե­մա­տու­թյան մեջ, ի­հար­կե) պայ­ման­ներ է­ին, եւ ան­հա­մե­մատ ա­վե­լի հեշտ էր այս տար­բե­րա­կը հասց­նել ստո­րագ­րու­թյան, կա­րե­լի է հաս­կա­նալ. Ա­րեւ­մուտ­քից ե­կավ «խնդրանք», ո­րը նա չէր կա­րող մեր­ժել: Բայց մի­եւ­նույն ժա­մա­նակ, ինչ­քան էլ որ նա պար­բե­րա­բար, ակն­հայ­տո­րեն ա­րեւմ­տյան տար­բե­րա­կը նկա­տի ու­նե­նա­լով, խոս­տա­նում է ստո­րագ­րել, մեկ է, մի քա­նի ժա­մից ե­րե­ւի հի­շում է այն ռիս­կե­րի մա­սին, ո­րոնք կանգ­նած են նրա ա­ռաջ: Նախ, նման սցե­նար Հա­յաս­տա­նը (հա­նած Նի­կոլն ու նրա թի­մը) մեր­ժե­լով՝ մեր­ժում է: Նյու Յոր­քի վեր­ջին այ­ցը եւս ցույց տվեց, որ դա նա­եւ հա­յու­թյան բա­ցար­ձակ գե­րակ­շիռ մա­սի հա­մար է ա­մե­նա­մեր­ժե­լին: Գու­մա­րած, կրկնենք, դա ստո­րագ­րե­լը նա­եւ բա­ցա­հայտ թշնա­մանք կլի­նի ՌԴ-ի, Ի­րա­նի, մա­սամբ՝ Հնդկաս­տա­նի եւ Չի­նաս­տա­նի հետ: Կարճ ա­սած, ստո­րագ­րել-թռնե­լու տար­բե­րա­կը խիստ վտան­գա­վոր է: Ստո­րագ­րել-չթռնե­լու դեպ­քում խիստ մեծ է ռիս­կը, որ վար­չա­պե­տի ա­թո­ռին նստածը լի­նի մի երկ­րում, որ­տեղ կա­րող են բախ­վել հսկա­յա­կան բա­նակ­ներ: Իսկ չստո­րագ­րե­լու կամ ռու­սա­կան տար­բե­րա­կի դեպ­քում ինչ­պե՞ս է դուրս գա­լու ա­րեւմ­տյան այն «հա­մառ խնդրանք­նե­րի» տա­կից: Իսկ ժա­մա­նակ ձգե­լու ռե­սուր­սը, ո­րով Նի­կոլն ա­ռաջ­նորդ­վում էր ար­դեն եր­կու տա­րի, ինչ­պես ցույց տվե­ցին սահ­մա­նա­յին վեր­ջին բա­խում­նե­րը, գործ­նա­կա­նում սպառ­ված է: Ի դեպ, այն բա­նից հե­տո, երբ Մոսկ­վան ա­րա­գո­րեն կանգ­նեց­րեց այս մի բա­խու­մը եւս, Նի­կո­լի հա­մար պետք է որ նկա­տե­լի­ո­րեն նվա­զեր այն տար­բե­րա­կը, որ Ա­լի­ե­ւի ռազ­մա­կան ճնշում­նե­րի ներ­քո «ստիպ­ված» գնաց ստո­րագ­րե­լու:

ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՔԱՅԼԵՐԸ

Հա­յաս­տա­նի հա­մար, հաշ­վի առ­նե­լով նա­եւ, թե ար­դեն ինչ­քան է զի­ջել Նի­կո­լը, ե­թե ան­գամ հենց այս պա­հին հնա­րա­վոր լի­նի այլ վար­չա­պետ ու­նե­նալ, մեկ է, այս ի­րա­վի­ճա­կում հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րը  է­լի գրե­թե նույնն են:

  1. Կա ա­րեւմ­տյան սցե­նա­րը, որն ԱՄՆ-ն, գո­նե ա­ռա­ջի­կա մեկ-մե­կու­կես ամ­սում կփոր­ձի կյան­քի կո­չել:
  2. Կա ռու­սա­կան տար­բե­րա­կը, եւ հաշ­վի առ­նե­լով, որ դա բխում է Նի­կո­լի ձեռ­քով ար­դեն իսկ ստո­րագր­ված ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րից, կմնա օ­րա­կար­գում:
  3. Կա այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րից հրա­ժար­վե­լու տար­բե­րա­կը՝ «հույս­ներս մի­այն մեզ վրա պետք է դնենք» սկզբուն­քով: Սա­կայն հաշ­վի առ­նե­լով նույն Նի­կո­լի գոր­ծու­նե­ու­թյան հե­տե­ւան­քով մեր ու­նե­ցած ռե­սուրս­նե­րը, դա ա­վե­լի նման է «ոչ մի թիզ հող» կոր­ծա­նա­րար դար­ձած տես­լա­կա­նին, որն ինչ­քան էլ ազ­նիվ, հայ­րե­նան­վեր, սա­կայն մեր ներ­կա վի­ճա­կի պատ­ճառ­նե­րից մեկն է:

Այ­սինքն, քա­նի դեռ ու­նենք Նի­կոլ, եւ պահ­պան­վում է ներ­կա ի­րա­վի­ճա­կը, եր­կիրն ան­դուն­դից հետ քա­շե­լու մի­ակ ել­քը՝ «չա­րյաց փոք­րա­գույն» տար­բե­րա­կը ե­ղել եւ մնում է երկ­րորդ տար­բե­րա­կը՝ ռու­սա­կան «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գի­րը», ո­րը, կրկնենք, նա­խա­տե­սում է Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հե­տաձ­գում, մոս­կո­վյան, ոչ թե Ա­լի­եւի քար­տեզ­նե­րով սահ­մա­նագ­ծում, եւ ռու­սա­կան ե­րաշ­խիք, որ այդ պատ­կե­րը չի փոխ­վե­լու:

Բայց նա­եւ ընդգ­ծենք. սա այս ի­րա­վի­ճա­կում: Մինչ­դեռ կա նա­եւ ներ­կա ի­րա­վի­ճակն է­ա­պես փո­խե­լու տար­բե­րակ: Այն է՝ ե­թե Հա­յաս­տա­նը պաշ­տո­նա­պես դի­մի Մոսկ­վա­յին՝ Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյան կազմ մտնե­լու հա­մար, ա­վե­լին՝ կա­րո­ղա­նա հա­մո­զել Մոսկ­վա­յին՝ հա­մա­ձայն­վել, դա մի­ան­գա­մայն այլ ի­րա­վի­ճակ է ա­ռաջ բե­րում, քա­նի որ փոխ­վում են Ռու­սաս­տա­նի շա­հե­րի շրջա­նակ­ներն այս ուղ­ղու­թյամբ: Բայց քա­նի դեռ ու­նենք Նի­կոլ, այս տար­բե­րա­կի հա­վա­նա­կա­նու­թյու­նը շատ փոքր է:

ՀՈԿ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 1-ԻՑ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱ­Ի­ՆԱ­ԿԱՆ ՊԱՇ­ՏՈ­ՆԱ­ԿԱՆ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԸ ԴԱՌ­ՆՈՒՄ Է ԱՆ­ԽՈՒ­ՍԱ­ՓԵ­ԼԻ

Ա­մեն դեպ­քում, ան­կախ այն ողջ ի­րա­վի­ճա­կից, որն այս պա­հին կա մեր տա­րա­ծաշր­ջա­նում, մեկ բան ե­ղել եւ մնում է հաս­տատ: Այն է՝ մեր ու հա­րավ­կով­կա­սյան ողջ տա­րա­ծաշր­ջա­նի ա­պա­գան այ­սօր ո­րոշ­վում է ուկ­րա­ի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին:

Իսկ ա­հա ուկ­րա­ի­նա­կան ուղ­ղու­թյամբ ակն­հայ­տո­րեն ի­րա­վի­ճա­կը մտնում է կուլ­մի­նա­ցի­ոն փուլ: Այս­պես, սեպ­տեմ­բե­րի 30-ին սպաս­վող` Դաշ­նա­յին ժո­ղո­վում ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի ե­լույթ-ուղեր­ձով կամ­բող­ջա­նա Դոն­բա­սը, Զա­պո­րո­ժիեն եւ Խեր­սո­նը ՌԴ կազմ նե­րա­ռե­լու գոր­ծըն­թա­ցը: Սա­կայն այս­տեղ կա մեկ նրբու­թյուն. այդ հան­րաք­վե­ի մեջ այդ տա­րածք­ներն ընդգրկ­ված են Դո­նեց­կի, Լու­գանս­կի, Զա­պո­րո­ժիե­ի եւ Խեր­սո­նի նախ­կին ուկ­րա­ի­նա­կան մար­զե­րի ողջ տա­րած­քով: Այ­սինքն, ՌԴ-ն հենց այդ տա­րածք­նե­րով է տվյալ սու­բյեկտ­նե­րին ըն­դու­նե­լու իր կազմ, եւ ար­դեն սեպ­տեմ­բե­րի 30-ին, ՌԴ օ­րենսդ­րու­թյան հա­մա­ձայն, կստաց­վի մի ի­րա­վի­ճակ, որ Ռու­սաս­տա­նի ո­րոշ տա­րածք­ներ օ­կու­պաց­ված են Ուկ­րա­ի­նա­յի կող­մից: Իսկ այդ դեպ­քում ռու­սա­կան մի շարք տե­լեգ­րա­մյան ա­լիք­նե­րի փոր­ձա­գետ­նե­րի գնա­հատ­մամբ կստաց­վի նման ի­րա­վի­ճակ.

«Հան­րաք­վե­նե­րից եւ նախ­կին Ուկ­րա­ի­նա­յի մի մա­սի Ռու­սաս­տան մտնե­լուց հե­տո Պու­տի­նը հեր­թա­կան կո­չով կդի­մի ժո­ղովր­դին եւ վերջ­նա­գիր կներ­կա­յաց­նի Ուկ­րա­ի­նա­յին՝ զոր­քե­րը Ռու­սաս­տա­նի տա­րած­քից կա­մա­վոր դուրս բե­րե­լու վե­րա­բե­րյալ: Հրա­ժար­վե­լու դեպ­քում Մոսկ­վան 24 ժամ­վա ըն­թաց­քում պա­տե­րազմ կհայ­տա­րա­րի Կի­ե­ւին...»: Իսկ դա կնշա­նա­կի ներ­կա­յիս հա­տուկ օ­պե­րա­ցի­ա կոչ­վա­ծը ո­րա­կա­պես մի­ան­գա­մայն այլ մա­կար­դա­կի տե­ղա­փո­խում: Ընդ ո­րում, նշված աղ­բյուրն այս ա­մե­նը հա­մա­րում է մի­այն սկիզ­բը: Բանն այն է, որ պաշ­տո­նա­կան պա­տե­րազ­մի դեպ­քում Բե­լա­ռու­սը եւս պար­տադր­ված է գոր­ծել: Միջ­պե­տա­կան պայ­մա­նագ­րե­րը պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում նա­խա­տե­սում են հստակ դրույթ­ներ, ուս­տի­եւ, ըստ նույն աղ­բյուր­նե­րի. «48 ժա­մից ռու­սա­կան առն­վազն 200 հա­զա­րա­նոց զո­րա­խումբ կտե­ղա­փոխ­վի Բե­լա­ռուս, ո­րը դրա­նից 24 ժամ անց, Բե­լա­ռու­սի բա­նա­կի հետ մի­ա­սին, կմտնի գոր­ծու­նե­ու­թյան մեջ...»:

Նույն կար­ծի­քին է նա­եւ պաշ­տո­նա­կան Մոսկ­վա­յի գո­րծո­ղու­թյու­նն­երի մա­սին հո­ռե­տե­սու­թյամբ աչ­քի ըն­կած՝ Դոն­բա­սի բա­նա­կի ա­ռա­ջին հրա­մա­նա­տար եւ ներ­կա­յիս ՌԴ-ին մի­ա­նա­լու շարժ­ման մեկ­նար­կը 2014թ.-ին տված Ի­գոր Ստրել­կո­վը. «Կամ Կի­եւը դուրս կբե­րի իր զոր­քե­րը, կամ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նը պա­տե­րազմ կհայ­տա­րա­րի Ուկ­րա­ի­նա­յին»:

Կզար­գա­նա՞ ի­րա­վի­ճակն այս սցե­նա­րով, ինչ­պե՞ս կար­ձա­գան­քի Ա­րեւ­մուտ­քը, կա­րե­լի է տար­բեր են­թադ­րու­թյուն­ներ ա­նել: Սա­կայն դրանք բո­լորն էլ գործ­նա­կա­նում գա­լիս են նույն բա­նին՝ Ա­րեւ­մուտ­քը կա՛մ պետք է գնա Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի, կա՛մ հետ քաշ­վի, քա­նի որ Մոսկ­վան այս հան­րաք­վե­ով ցույց տվեց, որ ին­քը նա­հան­ջե­լու տեղ պար­զա­պես չու­նի: Ընդ ո­րում, այս պա­հին էլ կա­րե­լի է ֆիք­սել` ռու­սա­կան օ­րենսդ­րու­թյու­նը եւ ՌԴ-Բե­լա­ռուս պայ­մա­նագ­րե­րը հենց նշվածն էլ նա­խա­տե­սում, ա­վե­լի կոնկ­րետ՝ պար­տադ­րում են:

Թե այս ա­մե­նի ար­դյուն­քում ինչ պատ­կեր կար­ձա­նագր­վի, որ­քա­նով կու­ժե­ղա­նան կամ կթու­լա­նան Ռու­սաս­տա­նի դիր­քե­րը, այ, հենց դրա­նից էլ կախ­ված է լի­նե­լու նա­եւ ողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սի հե­տա­գա ճա­կա­տա­գի­րը:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ Facebook-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հետևեք մեզ instagram-ում
Հետևեք մեզ OK-ում
Խցանումներն արհեստածին բնույթ են կրում, ձեր զարդարանքը գիշերն արե՛ք. Մանրիկյան⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...MI-6-Ի «ԱՍՊԵՏՆԵՐԸ»` Ի ՍՊԱՍ ՆԻԿՈԼԻReuters. Յուանը նոր դոլար է դառնումԱհազանգ է ստացվել, որ Զվարթնոց օդանավակայանում ռումբ կա․ Shamshyan.comՏեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ Վահագն Ալեքսանյանը նշանակվել է Վարչության նախագահի տեղակալՓաշինյանի հրատապ հավաքին ներկա է նաեւ ՊՆ նախարարը (Video)Խոշոր հրդեհ՝ Բաքվում (video)Փաշինյանը թիմակիցներին հրատապ կանչել է ՔՊ գրասենյակ (Video)Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI) հայտարարությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալԻգոր Նիկոլաևը պարզապես անճանաչելի է դարձել (Photo).КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА«Կարոտում եմ, ախպերս»․ Էրիկ Կարապետյանը արխիվային հոլովակ է հրապարակել Հայկոյի հետԲժիշկը բացատրել է՝ ինչու չի կարելի կոկորդի ցավի դեպքում պարանոցին տաք շարֆ փաթաթելՆիկոլի «հերոսության» հետևանքը.Armenian infoԲԱՄ­ԲԱ­ՍԱՆՔՆիկոլի ստիմուլը՝ Վարդապետյան Աննային.Armenian infoՍուպեր Սաքոն՝լինելով Լոլայի հետ միասին, մասնակցել է դստեր միջոցառմանն ու նկարվել կնոջ հետ․ ԲԱՑԱՌԻԿ.Starnews.amՆիկոլ Անհողի տաքսիստ «արքայորդին».Գագիկ ՀամբարյանԿործանում երգով ու հրավառությամբ. Էդուարդ ՇարմազանովԶԱՐ­ՄԱՆՔՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը շինծու է, իսկ ցուցմունք տվողը՝ հանցագործ. Աշոտ ԱնդրեասյանԻնչո՞ւ է Սասունի հիմնարկը՝մեղադրանք առաջադրել ընդամենը ՃՈ 3 ստահակի. երբ ոստիկանի մունդիրի տակ կուչ եկած մի «գումարտակ մարդ է հոշոտում»Շենգավիթ ԲԿ-ում նորածինն ու 33-ամյա ծննդկանը մահացել են. Ամուսնու բացահայտումներըՔննչական կոմիտեն սկսել է Ադրբեջանի կողմից Հայաստանին վերադարձված հայ զինծառայողների դիերի նույնականացման գործընթացըԻ՞նչ Ստամբուլյան կոնվենցիա, մադամ. Նատալի ՍաղիյանՀետապնդել են ԱԻՄ առաջնորդին եւ սպառնացել, հարուցվել է քր. վարույթ.Ուշագրավ մանրամասներՄի բողոքեք, որովհետև լույսերը, ձևավորումն ու տոնածառը փոխարինել են իրական Հայաստանի դարդնուցավը մեր թողտվությամբ. Կարեն ԱվագյանԹշնամու կողմից վիրավորում ստացած զինծառայողներից մեկը դուրս է գրվել, մյուսը` պատրաստվում է.Արթուր ՋալավյանՈվքեր են վերցնելու «Հայաստան» դաշինքի թափուր մնացած մանդատները. ուշագրավ մանրամասներՀայտնի է, թե ով է վրաերթի ենթարկել Փաշինյանի եղբորըՈ՞ւր է տանում Ռոբերտ Քոչարյանի ճանապարհըՌուսաստանի համար իրավաբանորեն արդարացված է օգտագործել ԼՂ տեղանունները. ՄարուքյանԱդրբեջանի հետ գազային գործարքը կոտրել է Հայաստանում մինչ այդ առկա մեծ վստահությունը. ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ ԲերգՈվ է Արցախի ԱԳՆ նախարարի թեկնածուն եւ ում հետ է նա հանդիպելՈվքեր են երկրորդ նախագահին հավատարիմ մնացած`«դա խազ» գնացող երեք պատգամավորներըՎահե Հակոբյանը, Ելենա Կիրակոսյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանը վայր դրեցին մանդատներըՀունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա մոտ 8,4 դրամով. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն ընդունեց որոշման նախագիծը«Ժամանակն է ԱՄՆ-ում ունենալու մեր հայ մշակույթի տունը». ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ«Նոր տուն» ընկերության հակաբարոյական գովազդը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով.ՓաստերՄեղավոր չեմ, որ աշխատակցի կողմից սիրված անձանց սկզբունքայնությունը չի բավարարել շարունակելու իրենց ուղին այժմյան հասարաքաղաքական դիսկուրսում. Աննա ՄկրտչյանԻնչու և ովքեր են ուզում ազատվել ԱԱԾ արխիվներից. Կարապետ ՊողոսյանՏարադրամի փոխարժեքներն այսօրՈւՂԻՂ. «GALLUP»-ը հրապարակում է վերջին հարցումների տվյալներըՊուտինն առաջարկել է «ինչ-որ մի եռակողմ միություն» ՌԴ-ի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի միջեւ». ՏոկաեւՌիքերը Բայրամովի հետ հանդիպմանը հորդորել է կողմերին կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության պայմաններ ստեղծելու համարԹուրքիան Սիրիայի հյուսիսում հարվածներ է հասցրել 19 ավաններիԻռլանդիայի անձնական տվյալների պաշտպանության հանձնաժողովը 265 միլիոն եվրոյով տուգանել է Meta-ինԱնահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդՀայաստանը Վրաստանից ավտոմեքենաների արտահանմամբ երրորդ տեղում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
$ 395.12 410.25 6.49
Ереван погода