Iravunk.com | Հասկանո՞ւմ եք՝ դատում են մարդկանց հայրենասեր լինելու եւ Արցախը պաշտպանելու համար. Արթուր Վարդանյան
Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորական Քաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում Գյումրիում Փաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ) Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք) «Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված է Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ Սրբազան ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է Սա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ) Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան

Հասկանո՞ւմ եք՝ դատում են մարդկանց հայրենասեր լինելու եւ Արցախը պաշտպանելու համար. Արթուր Վարդանյան

Հանդիպում

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակեց «Նորք-Մարաշի» գործով 20 ամբաստանյալների դատավճիռը: Մասնավորապես՝ Համահայկական ազգային պետականություն կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ մեղավոր ճանաչվեց` դատապարտվելով ազատազրկման՝ 13 տարի ժամկետով, հաշվակցելով նախաքննության եւ դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը, վերջնական պատիժ սահմանվեց 9 տարին: Այս մասին «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

«ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔԸ ՁԵՌՔ ԷՐ ԲԵՐՎԵԼ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ՝ ԱՐՑԱԽԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

- Պարոն Վարդանյան, փաստորեն, դատարանը պատիժ սահմանեց բավական երկար տարիների ազատազրկում: Ի՞նչ կասեք կայացված վճռի մասին:

- Համենայնդեպս, ինձ համար անհասկանալի էր դատավորի կողմից նման որոշումը: Դատավճիռն իրավաչափ չեմ համարում, որովհետեւ, ըստ էության, հանցավոր համագործակցությունը չի ապացուցվել, իշխանության բռնազավթման փորձ գոյություն չունի, բայց այդ երկու հոդվածն էլ ներկայիս պահին պահպանվել է եւ դրա հիման վրա դատավճիռ կայացվել: Շեշտում եմ՝ հանցավոր համագործակցության հիմքերը չկան, իսկ զենք-զինամթերքը բոլորի համար գոնե հիմա արդեն հասկանալի է, որ ձեռք էր բերվել դիմադրության իրավունքով՝ Արցախը պաշտպանելու համար, որի անհրաժեշտությունը, ինչպես տեսանք, կար, եւ պետք էր, որ Հայաստանի հանրապետությունը, պատրաստվեր: Մինչդեռ փաստացի ստացվեց, որ լոկ Հայրենիքը սիրելու, Արցախը պաշտպանելու համար, դատարանն այսպիսի պատիժ սահմանեց: Սա արդարացի չեմ համարում եւ վստահ եմ՝ եթե գործն իրավական տեսակետից ամբողջովին բացահայտվի ավելի լայն ու մանրամասն, ապա շատերը կհասկանան, որ դատավճիռն իրավաչափ չէր եւ նաեւ մարդու իրավունքի կոպիտ խախտում էր:

- Դիմելո՞ւ եք Վերաքննիչ դատարան եւ եթե այո, ապա ի՞նչ եք ակնկալում արդարադատության այս ատյանից:

- Խոսել եմ փաստաբանիս՝ Լեւոն Բաղդասարյանի հետ, եւ մենք դիմելու ենք Վերաքննիչ դատարան: Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ես նախեւառաջ սպասումներ ունեի առաջին ատյանի դատարանից, որտեղ պետք է կայացվեր արդարացի դատավարություն բոլորի նկատմամբ, այլ ոչ թե մի քանիսին արդարացնեին, մի քանիսի հանդեպ նույն հոդվածներով համաներում կիրառեին, իսկ մյուսներին ազատազրկում տային, ընդ որում՝ իմ մասով երեք անգամ ավելի ազատազրկման դատավճիռ կայացնեին, ինչը չեմ կարողանում հասկանալ:

«ՍԱԼՆԱԶԱՐՅԱՆԻՆ ԶՈՒՏ ՆՐԱ ՀԱՄԱՐ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ, ՈՐ ԵՂԵԼ Է ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴ»

- Գործով անցնող այն ամբաստանյալները, որոնք այսօրվա իշխանության կողմնակիցներն են, դատարանի կողմից արդարացվեցին, մի բան էլ՝ փոխհատուցում են ստանալու, թեպետ առերեւույթ հենց նրանց շարքում էին պատվիրատուները, մինչդեռ նույն գործով անցնող ընդդիմադիր դիրքերից հանդես եկողները դատապարտվեցին ազատազրկման: Ինչպե՞ս սա հասկանալ:

- Իրականում պատվիրատու հասկացողությունը մի քիչ հարաբերական է, ինչ վերաբերում է նրան, որ որոշ մարդիկ ունենալով հանդերձ ո՛չ ավել, ո՛չ պակաս նույն դերակատարությունը՝ արդարացվեցին, ուրախ եմ, որովհետեւ, իսկապես, պետք է արդարացվեցին: Բայց եթե արդարացվում էին, պետք է արդարացվեին հնարավորինս բոլորը եւ ազատազրկում չսպառնար ոչ մեկին, որովհետեւ այս գործում չկային, այսպես ասած, հանցագործներ: Մի հետաքրքիր դրվագ ասեմ՝ գործով անցնող Վահագն Սալնազարյան կա, որն ընդամենը տաքսու վարորդն է եղել: Երդվում եմ, գործով անցնող մարդկանցից, երեւի, ,միակն էր, որ ընդհանրապես գաղափար չուներ, թե ինչի համար է նստած: Բառիս բուն իմաստով այդ մարդն անմեղ է: Եթե կային մարդիկ, որոնք, օրինակ, տեսել էին, որ զենք կար, բայց չէին իմացել, թե անօրինական է եղել եւ այլն, ունեին որոշակի քաղաքական հայացքներ, բայց այս մարդն ընդհանրապես որեւէ բանի հետ առնչություն չի ունեցել: Մինչդեռ այդ մարդուն այսօր ազատազրկում է սպառնում: Իր միակ առնչությունն այն է եղել, որ որպես տաքսու վարորդ՝ ինձ սպասարկել է: Եթե դատավոր Մակյանը նրա նկատմամբ սահմանեց 6 տարի երկու ամիս ազատազրկում, ապա նույն տրամաբանությամբ պետք է ազատազրկվեն եւս 19-20 տաքսու վարորդ, ովքեր ավելի շատ են ինձ սպասարկել, քան այդ մարդը: Այսօր Վահագն Սալնազարյանին զուտ նրա համար են դատապարտում, որ նա եղել է տաքսու վարորդ: Ինչպե՞ս կարելի է այսպիսի դատավճիռն արդարացի համարել: Այդ մարդու անմեղությունը դատարանում փաստերով ապացուցվել է: Այնպիսի տպավորություն է, որ վճիռ է կայացվել, ըստ քանակի, այսինքն՝  կեսին պետք էր դատեին, կեսին՝ ոչ: Կարծում եմ՝ բոլորն էլ արժանի էին հնարավորություն ստանալ շարունակելու իրենց կյանքն ազատության մեջ, պայքարելու հանուն մեր պետության, մեր Հայրենիքի: Այս գործով անցնող հանցավոր ենթամշակույթի մարդիկ չկային, ավելին ասեմ՝ այդ հասարակական, քաղաքական գործիչների եւ երիտասարդների մեջ, երեւի, 60 տոկոսս եղել ենք 44 օրյա պատերազմի մասնակից: Իսկ պատերազմից հետո էլ էլի շարունակել ենք դիրքեր բարձրանալ: Դուք հասկանո՞ւմ եք՝ դատում են մարդկանց հայրենասեր լինելու համար: Հայրենասիրությունն այսօր հանցագործություն է համարվում մեր հայրենիքում, մեր պետության մեջ: Բայց վստահ եմ՝ մի օր կունենանք այն երկիրը, որտեղ իսկապես կգնահատվի այն ազգասիրությունը, այն ազնվությունը, որը կարող է ոտքի կանգնեցնել մեր պետությանը, մեր Հայրենիքին:

- Այդուհանդերձ՝ կայացված դատավճիռը քաղաքակա՞ն եք համարում, որ ովքեր բարեհաճ էին այս իշխանության նկատմամբ, արդարացվեցին, ովքեր՝ ոչ, դատապարտվեցին:

- Ի դեպ, կա այդպիսի կասկածներ, որովհետեւ, իսկապես, դատապարտվածներից շատերս ներկայիս հայ հասարակական, քաղաքական դաշտում մեր գաղափարներն ու կարծիքները հայտնում ենք: Ես արտախորհրդարանական քաղաքական ուժի ղեկավար եմ, իսկ մինչեւ քաղաքական ուժի ղեկավար լինելը՝ նաեւ ՀԿ ղեկավար: Բայց ինքս լինելով ընդդիմադիր դաշտում՝ անկախ ամեն ինչից, եղել եմ պետականամետ ու պաշտպանել եմ Արցախը: Գուցե որոշ մարդիկ համակերպվել են ինչ-որ հանգամանքների հետ, եւ այն հնարավորություն է դարձել, որպեսզի արժանանան ազատության մեջ գտնվելուն: Բայց չեմ կարծում, թե մեր տեսակն էլ պետության համար պետքական չէ: Այսօր ամենաշատը մեր Հայրենիքում պակասում են այն մարդիկ, ովքեր անշահախնդիր կպայքարեն հանուն մեր Արցախի, հանուն սահմանին կանգնած զինվորի: Այս օրերին ինձ մի կարեւոր միտք ասացին, ինչը շատ խորը ազդեցություն ունեցավ ինձ վրա, որ պետք է շարունակեմ պայքարել հանուն իմ Հայրենիքի, հանուն իմ պետության, մեր ժողովրդի, անկախ նրանից, թե դատարանում ինչ վճիռ է կայացվել: Եվ՝ այո, շատերը պատերազմում կորցրել են իրենց երեխաներին, հորը, եղբորը, ընկերոջը, ինչն անդառնալի է, մինչդեռ մեր պայքարը դեռ շարունակվելու է՝ առաջին հերթին հենց հանուն մեր ընկած հերոսների:

«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ԴԱՏՎՈՒՄ ԵՄ ՄԻ ԱՅԼ՝ ՕՏԱՐԻ ԵՐԿՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ԵՍ ՉԵՄ ՏԵՐԸ ԻՄ ԵՐԿՐԻ»

- Հավանաբար, կանխատեսում էիք, թե ինչպիսին է լինելու դատարանի որոշումը եւ դրա համար ներկա չէիք վճռի հրապարակմանը: Որեւէ ասելիք ունե՞ք այն մարդկանց մասին, որոնք արդարացվեցին ու դատապարտվեցին:

- Այլեւս ասելիք չունեմ, դատարանում բոլորս մեր վերջին խոսքի ժամանակ, մեր ասելիքն ասել ենք: Այնտեղ փաստացի կային մարդիկ, որոնցից սպառնալիքների տակ ցուցմունքներ էին կորզել: Արդարության ակնկալիքներ չունենալով՝ փորձել էին լռել, բայց իրենց վերջին խոսքի ժամանակ կարողացան ամբողջովին ներկայացնել այն պատկերը, ինչ-որ տեղի է ունեցել եւ ինչպես են փորձել քրեական գործ կարել: Փորձել են մարդկանց գցել մի տուպիկի մեջ, որտեղից միակ ելքը եղել է անել այն, ինչ հնարավոր է, որպեսզի վերադարձնեն իրենց սովորական կյանք: Այո, ճիշտն ասած, կասկածներ ունեի, որ այդպիսի դատավճիռ կկայացվի, բայց ոչ թե դրա համար չեմ եկել դատարան, այլ չէի եկել, որովհետեւ նույն օրը գիրշերը մեր տղաներին ուղարկում էինք դիրքեր, որոշակի անհրաժեշտ իրեր եմ իրենց հետ ուղարկել, եւ հետո ինքս էլ եմ գնացել: Ավելի շատ իմ կարիքը կա դիրքերում՝ այնտեղ, որտեղ մեր տղաներն են, իմ անելիքն այնտեղ էր, ոչ թե գայի եւ անձամբ լսեի դատարանի այն դատավճիռը, որը պետք է ինձ մեծ հիասթափություն պատճառեր: Իմ կարծիքով՝ դեռ դատավճիռներ լսելու հնարավորություն կունենանք:

- Այսինքն՝ անգամ այս դատավճռից հետո չե՞ք փոխել դիրքեր բարձրանալու Ձեր մտադրությունը եւ հիմա՞ էլ Ձեր տղաները դիրքերում են:

- Մեր տղաները ներկայիս պահին գտնվում են դիրքերում, իհարկե, չեմ ասի, թե կոնկրետ որտեղ: Մենք փորձում ենք հնարավորինս աջակցել դիրքերում գտնվող մեր տղաներին, պաշտպանել մեր սահմանները: Ինքս էլ պատրաստվում եմ երկար ժամանակ լինել դիրքերում, որպեսզի հերթափոխ իրականացվի եւ հնարավորություն տանք մեր մյուս տղաներին իջնել դիրքերից: Մի հիանալի խոսք կա՝ Հայրենիքից չեն նեղանում ու ես էլ չեմ նեղանա իմ Հայրենիքից: Հասկանում եմ, որ իշխանությունը եւ պետությունն իրարից տարբեր բաներ են: Իշխանությունն ընտրվում է ժամանակավոր, իսկ պետությունը հավերժ է: Մենք պարտավոր ենք պաշտպանել այն, ինչ մեզ է պատականում եւ լինել մեր զինվորների կողքին: Այո՛, բարձրացել ու բարձրանալու ենք դիրքեր, եթե մենք չանենք, ո՞վ անի, ինչպե՞ս կիսատ թողնենք այն գործը, որն իրականացրել են մեր զինվորները, ինչպե՞ս կիսատ թողենք մեր Հայրենիքի պաշտպանությունը, որը իրականացրել են մեր ծնողները: Եթե մենք չանենք, ապա վստահ եմ՝ վաղը կանգնելու ենք այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակի առաջ ընդդեմ թշնամու, որտեղ այլեւս ելք չենք ունենալու, ինչը կլինի կործանարար բոլորիս համար: Հասկանում եմ՝ իմ վիճակը բավականին լուրջ է իրավական, ինչու ոչ, նաեւ քաղաքական տեսակետից, գիտեմ, որ պետական լծակները շատ մեծ են ու հզոր եւ յուրաքանչյուր պահի կարող են իմ դեմ քայլեր իրականացվեն՝ որպես ընդդիմադիր արտախորհրդարանական ուժի ղեկավարի: Բայց համոզված եմ՝ ինչքան էլ լինեն քաղաքական ուժեր, ովքեր կվախենան ու մեծ ցանկություն կունենան ինձ վնասելու, այդքան էլ կլինեն պետականամետ մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն պայքարել եւ լինել մեր կողքին, որպեսզի դառնանք վահան՝ ընդդեմ թշնամու եւ հանուն մեր պետականության: Եթե՝ ոչ, ապա կործանվելու ենք: Իսկ եթե կործանվեց մեր պետությունը, ապա չի լինելու ո՛չ արդարադատություն, ո՛չ քաղաքականություն եւ ո՛չ էլ մենք:

- Ամփոփելով մեր զրույցը՝ ի՞նչ կցանկանայիք ավելացնել եւ ի՞նչ ունեք ասելու հանրությանը:

- Ճիշտն ասած, ներայիս պահին այնպիսի տպավորություն է ինձ մոտ, որ, կարծես, իմ երկրի մեջ չեմ գտնվում, այլ դատվում եմ մի այլ՝ օտարի երկրում, որտեղ ես չեմ տերը իմ երկրի: Բայց չեմ վհատվում, ինչպես ասացի՝ Հայրենիքից չեն նեղանում: Հասկանում եմ՝ կան քաղաքական, այլ ոչ թե ազգային շահեր եւ կա մի պառակտված համակարգ, որտեղ բոլորը փորձում են ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկից վրեժ լուծել, բայց ես այդ զանգվածին չեմ պատկանում, չեմ կարող լինել մի դաշտում, որտեղ անհատական մարդու կամ քաղաքական որեւէ ուժի շահերը վեր են ազգային, պետական շահերից: Ցանկանում եմ ունենալ այն երկիրը, որի համար զոհվել է հայրս, որի համար զոհվել են իմ եղբայրները, որի համար պայքարել եւ կռվել են մենք, որի համար դեռ պայքարում ենք, որպեսզի վաղը ունենանք այնպիսի պետականություն, որտեղ իրավունքը եւ օրենքը վեր կլինեն: Իսկ Սահմանադրությունը կլինի իրականում այն մայր օրենքը, որը կգործի եւ թույլ չի տա, որպեսզի որեւէ մեկը պետությունը դարձնի այնպիսին, ինչպիսին ինքն է: Այսօր եթե Անդրանիկն ու Նժդեհը վերակենդանանան եւ փորձեն ՀՀ պաշտապանություն իրականացնել, իրենք էլ կարող են դառնալ կալանավոր կամ ամբաստանյալ: Շատ հաճախ մարդիկ սոցցանցերում խոսում են, թե մեզ Անդրանիկ է պետք, Նժդեհ է պետք, հարգելինե՛րս, նրանք մենակ չէին, իրենց կողքին ունեին հազարավոր հայրենասեր տղաներ, բայց եթե այսօր նրանք լինեին, նրանց կողքին ոչ ոք չէր կանգնելու, նրանց մեջքին ոչ մեկ չէր լինելու, մնալու էին մենակ: Ես Անդրանիկն ու Նժդեհը չեմ, բայց ես ինձ նրանց թողած գաղափարի եւ պայքարի արժանի զավակն եմ համարում: Այո՛, ինձնից մեծ ու հզոր, ավելի ուժեղ ու խելացի հայրենասեր տղերք կան, բայց ես փոքրիկ կաթիլն եմ մեծ ծովի, որը դեռեւս չի հեղեղել ու չի վերադարձել իր ակունքներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՕրվա խորհուրդ. Մայիսի 2«Հրապարակ». Բագրատ սրբազանը չի նահանջում, շարժումը պետք տեղափոխվի ԵրեւանԻշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետՊուտինի հեղինակությունն ավելի բարձր է, քան Մակրոնինը, Թրյուդոյինը, Բայդենինը և Շոլցինը միասին վերցրած. ԿՀՎ-ի վերլուծաբանԱրևմուտքը պահանջում է լուծարել ՀՀ ԱԱԾ-ն․ «Հրապարակ» ՆԱՏՕ-ի տանկերը Մոսկվայում. արևմտյան լրատվամիջոցները քննարկում են դաշինքի գրավված տեխնիկայի ցուցահանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Փաստ». Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնինԿիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում էլ նման հուդաների պակաս չկաԱրեւմուտքը փորձում է հեղաշրջում իրականացնել ՎրաստանումԾխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»Հզոր պայթյուններ և ահռելի հրդեհներ Օդեսայում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված էՎաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանցԳերմանիայում ահազանգում են Ռուսաստանի հաջող հարձակման պատճառովՌուսական բանակը արագ ներխուժեց Արխանգելսկոյե (MAP)Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասինՈ՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն ՍաֆարյանԴուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. ՎարդանյանՄիշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ)Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին...Հռչակագիր «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ»Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ինՌուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ)Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода