Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան
ՀասարակությունԻրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «Կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և տեռորի:
«Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն: Ծայրից ծայր սուտ է Անօրինական և բռնի է այսօր առավոտյան տեղի ունեցածը, իրենց սեփական իրավունքները պաշտպանող ժողովրդին բերման ենթարկեցին»,- ասել է նա:
Բագրատ Սրբազանը նշեց. «Դրա պատասխանը պետք է տան իրենք, անպատասխանատու և անպատասխան որևէ հարց մեզ համար չի մնալու»։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների։ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ այսօր 31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ են արձակվել։ Նրանք պատմում են, որ իրենց բերման են ենթարկել քաշելով, խփելով։