Գյումրին հետ չմնաց Եվրոպայից․ 1 խմ վառելափայտի գինը բարձր է, քան 1գ ոսկունը
ՀասարակությունԳյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որը սոցիալական ծրագրեր է իրականացնում, ամեն տարի կարիքավորներին վառելափայտ բաժանում, իր ֆեյսբուքյան էջում, դիմելով կառավարությանը, նախազգուշացնում է՝ մտածել գալիք տարվա ձմռան մասին, քանի որ վառելափայտի գները կտրուկ թանկացել են։
Վահան Թումասյանը լուսանկար է տեղադրել Իտալիայից՝ վառելափայտի գներից՝ գրելով․ «Իշխանություններ, հետո չասե՛ք, թե չեմ զգուշացրել. Իտալիայում է, վառելափայտի գները ահավոր բարձրացել են։ Միայն մի բան չհասկացա, թե ի՞նչ կապ ունենք Եվրոպայի հետ, որ մեզ մոտ վառելափայտի գործ անողներն էլ թանկացրել են փայտի գները․․․ Բայց իշխանությունններին հիմա կոչ եմ անում, որ մտածեն գալիք ձմռան մասին։ Սարսափելի վիճակում են հայտնվելու աղքատ, դոմիկներում ու կիսաքանդ շինություններում պատսպարված հազարավոր գյումրեցիներ․․․»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/10/17/1298467/
© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից