«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժները Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ» Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի Խարկով Ուկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. Reuters Բլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ է Էս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը» Բամբասանք Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Ինչպես Հադրութի դիրքերից Վերա Սաֆարյանը հայտնվեց «Միսիս Եվրոպա 2022»-ի պոդիումում

Շոու բիզնես

Բուլ­ղա­րի­ա­յի մայ­րա­քա­ղաք Սո­ֆի­ա­յում կա­յա­ցավ «Մի­սիս Եվ­րո­պա 2022» մրցույ­թը, որ­տեղ Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­րեց գե­ղեց­կու­հի մո­դել ՎԵ­ՐԱ ՍԱ­ՖԱ­ՐՅԱ­ՆԸ` զբա­ղեց­նե­լով 2-րդ տե­ղը:  Մրցույ­թին մաս­նակ­ցե­լու ա­ռա­ջին նա­խա­պայ­մա­նը մայր լի­նելն էր: Վե­րան ու­նի մեկ որ­դի: Այս ա­մե­նի մա­սին «Իրա­վուն­քը» զրու­ցեց նրա հետ:

 — Ծնունդով Հադրութից եք, ի՞նչ հիշողություններ ունեք՝ Ձեր ծննդավայրի հետ կապված:

— Ծնվել, մեծացել եմ Հադրութում, երբ կորցրինք Հադրութը, տեղափոխվեցինք Երեւան: Արդեն երկու տարի է ապրում եմ Երեւանում: Իմ կյանքի ամենալավ հիշողությունները` մանկության, դպրոցական, համալսարանական տարիները կապված են Հադրութի հետ: Ինձ համար շատ ցավալի էր, որ վերջին անգամ ես իմ քաղաքն ամենավատ կերպարով տեսա` զոհեր, պատերազմ... Եվ հույս ունեմ, որ մի օր կվերադառնամ ծննդավայրս:

— Կպատմե՞ք Ձեր ընտանիքից:

— Հայրս` Արտուշ Սաֆարյանը, զոհվել էր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ` 1993 թվականին, մինչեւ իմ ծնվելը: Դիրքերից իջնելու իր վերջին այցի ժամանակ իմացավ իմ մասին, որ աղջիկ է ունենալու: Երբ հայրս զոհվեց, եղբայրս երեք տարեկան էր, իսկ ես 7 ամիս հետո ծնվեցի: Մայրս մանկական բուժքույր է: 36 տարի Հադրութի հիվանդանոցում մանկաբարձական բաժնում բուժքույր է աշխատել: Ունեմ 7 տարեկան որդի: Համալսարանն ավարտելուց հետո մեկ տարի աշխատել եմ դպրոցում` որպես ռուսերենի ուսուցչուհի: Այնուհետեւ մտել եմ ՊԲ շարքեր եւ, որպես զինվորական՝ երկու տարի ծառայել եմ բանակում:

— Դուք նաեւ մասնակցել եք 44-օրյա պատերազմին…​

— Այո, մասնակցել եմ: Եվ այն վատ տեսարանները, որ ես տեսա, իմ կյանքը լիովին փոխեցին: 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայության մեջ էի: Հադրութի մարտական դիրքերում էի, երբ սկսվեց պատերազմը: Քանի որ իրավիճակը շատ էր սրվել, եւ հակառակորդը շատ էր մոտեցել դիրքերին, հրաման տրվեց, որպեսզի կին զինծառայողներին հանեն դիրքերից: Այնտեղից տեղափոխվեցինք Վարանդա՝ մեզ հետ տեղափոխելով մեր վիրավոր զինվորներին: Այնտեղ մնացի մինչեւ հոկտեմբերի 10-ը, ոչ մի կերպ չէինք պատկերացնում, որ կարող է թշնամին մտնել Հադրութ: Վերջին անգամ այն սպաները, որոնք գնացին օգնության բանակին, մեզ ասացին, որ զգոն լինենք, որովհետեւ չգիտեն՝ ինչ է կատարվելու, եւ ինչ քանակով են այնտեղի կուտակումները: Ցավոք սրտի, այդ սպաներից ոչ ոք հետ չեկավ: Մենք արդեն լսեցինք թուրքերի ձայները, կրակոցները քաղաքի մեջ ու զինվորների օգնությամբ դուրս եկանք Հադրութից: Եկանք Ազոխ գյուղ, այնտեղ արդեն օգնության համար մեզ ավտոմեքենա տրամադրեցին, քանի որ վիրավորներ էլ ունեինք: Եվ այդտեղից մեզ տարան Ստեփանակերտ: Պատերազմից հետո տեղափոխվեցի Երեւան: Հետ չգնացի Արցախ, որովհետեւ մեր տունն արդեն չկար, իսկ Երեւանում կարողացա գտնել աշխատանք:

— Ինչպե՞ս որոշեցիք մտնել մոդելային աշխարհ:

— Երեւանում մի լուսանկարչից իր էջի համար լուսանկարվելու առաջարկ ստացա: Համաձայնեցի (հիմա նա իմ լավ ընկերն է, իր հետ էլի համագործակցում եմ) նկարահանվել: Նա իմ նկարները տեղադրեց իր էջում: Ես էլ նկարներս տեղադրեցի սոցցանցերում ,ու այդպես տարածվեց: Հետո սկսեցի ստանալ առաջարկներ խանութներից, դիզայներներից, որոնք ուզում են, որ ես իրենց մոտ որպես մոդել նկարահանվեմ: Ու այդպես սկսեցի իմ գործունեությունը ծավալել նորաձեւության աշխարհում: Բայց դրա հետ մեկտեղ զգում էի, որ դեռ չեմ կայացել մոդելային գործում եւ առայժմ պրոֆեսիոնալ չեմ: Որոշեցի Աննա Դեմիրխանյանի մոդելային դպրոց հաճախել, քանի որ ինքն իր կերպարով ինձ համար շատ պրոֆեսիոնալ էր:

— Այդ ժամանակ արդեն մոդելային կազմվածք ունեի՞ք:

— Իմ կազմվածքը գենետիկորեն է փոխանցվել, որովհետեւ չեմ հասցնում պարապեմ, քանի որ գրեթե 24 ժամ աշխատում եմ: Հայրս էլ էր բարձրահասակ: Ես իրենից եմ ժառանգել:

— Գեղեցկության մրցույթին մասնակցելու առաջարկն ինչպե՞ս եղավ:

— Հենց Աննա Դեմիրխանյանն ինձ առաջարկեց մասնակցել գեղեցկության մրցույթին: Ես էլ համաձայնեցի, որից հետո իմ տեսահոլովակները, նկարները ուղարկեցին կազմակերպիչներին: Եվ մարտի 11-ին ընտրեցին ինձ, որպեսզի մասնակցեմ մրցույթին:

— Ո՞վ էր ֆինանսավորել Ձեր Եվրոպա գնալը:

 — Հովանավոր չգտա, ոչ ոքի կողմից աջակցություն չեղավ: Ամեն ինչ ինքս կազմակերպեցի իմ ուժերով: Հայաստանն արդեն երկար տարիներ է այդ մրցույթին չի մասնակցել: Ես ցանկացա գնալ եւ այնտեղ պատմել իմ երկրի, Արցախի մասին, որ Արցախը Հայաստան է, եւ այնտեղ միշտ հայեր են ապրել: Ես գնացի ու ինչքան հնարավոր է շատ ներկայացրի Հայաստանում տիրող իրավիճակը, որ մեր կանայք, լինելով մայր՝ չեն ուզում պատերազմ, որ դա ագրեսիա է հակառակորդի, ոչ թե Հայաստանի կողմից: Ասացի` ես մայր եմ, ուզում եմ խաղաղություն եւ չեմ ուզում, որ լինեն զոհեր: Ներկայացրի իմ անցած ուղին, որ եղել եմ զինվորական, եւ ինչ դժվար է կնոջ համար միայնակ երեխա մեծացնելը: Այդ ամենը հաշվի առնելով՝ ես հայտնվեցի երկրորդ հորիզոնականում: Ի դեպ, երեխա ունենալը պարտադիր պայման է, որպեսզի մասնակցես նման մրցույթի, որովհետեւ սա «Միսս»-ի մրցույթ չէր, այլ՝ «Միսիս»-ի, ինչը թարգմանվում է «տիկին»:

— Գո՞հ եք մրցույթի արդյունքներից:

— Այդ մրցույթն իմ կյանքում առաջին անգամ էր, ու ես գոհ եմ արդյունքներից: Եվ շնորհակալ եմ իրենցից: Երկրորդ տեղն ինձ համար մոտիվացիա եղավ, որ աշխատեմ ավելիին հասնելու համար: Ի դեպ, մրցույթը պետք է լիներ Ուկրաինայում, քանի որ անցած տարի Ուկրաինան էր հաղթել: Բայց պատերազմի հետ կապված՝ մրցույթն անցկացրին Բուլղարիայում:

— Գեղեցիկ լինելը շատերի մոտ նախանձ է առաջացնում եւ առիթ տալիս չարախոսությունների: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ ամենին:

— Իհարկե, դա անպայման լինում է, բայց ես փորձում եմ միայն լավը նկատել: Մարդիկ կան, որոնք վատաբանելով, ֆեյք էջերով գրում են, ու ես դրան շատ նորմալ եմ վերաբերվում, որովհետեւ ոչ բոլոր մարդիկ են բարի: Եթե ինչ-որ մեկն ինձ դուր չի գալիս, իմ դաստիարակությունից ելնելով, մեջս եմ պահում ու չեմ արձագանքում: Բայց մարդիկ կան, որոնք չունեն իրենց զսպելու ունակություն: Մոդելային դպրոցում մենք հոգեբանական թերապիա էինք անցնում, թե ինչպես նորմալ ընդունել այդ ամենը: Ես բացասական չեմ տրամադրվում այդ մարդկանց հանդեպ: Աստված իրենց հետ: Ուղղակի նաեւ ծառայության ընթացքում հանդիպել եմ դեպքերի, որ նախանձելուց բացի, ուզեցել են ինձ վատություն անել: Եղել են պահեր, որ ես պետք է գործից դուրս գայի, քանի որ մարդիկ այնպես էին արել, որ իմ տեղը ուրիշ մարդ աշխատի` հաշվի չառնելով, որ ես հայր չունեմ, զոհվածի աղջիկ եմ, միայնակ մայր եմ: Իրականում Աստծո շնորհիվ կյանքն ինձ կրկնապատիկը տվեց: Այսօր այն մարդիկ, ովքեր ինձ աշխատանքից ուզում էին զրկել, չունեն այն աշխատանքը, որի համար կռիվ են տվել: Իսկ ես, փառք Աստծո, ողջ-առողջ եմ, ունեմ ունակություն ավելին աշխատելու: Ճիշտ չէ չարին չարությամբ պատասխանելը: Ես շատ եմ Աստծուն հավատում, ու ինչքան Աստծուն ունենանք մեր կյանքում, այնքան ավելի լավ կդասավորվի մեր կյանքը:

— Ձեր կազմվածքը պահպանելու համար հետեւո՞ւմ եք սննդակարգին:

— Այո, իհարկե, հաց չեմ ուտում, պարտադիր միս եմ օգտագործում, ջուր եմ շատ խմում եւ արդեն 7 տարի է զբաղվում եմ յոգայով:

— Քանի որ մասնակցել եք 44-օրյա պատերազմին, եւ Ձեր աչքի առջեւ եղել են զոհեր, եկեք ավարտենք Ձեր խոսքով՝ ուղղված զոհվածների ծնողներին:

— Ե՛վ ցավ եմ զգում, ե՛ւ՝ հպարտություն: Ինքս ապագա զինվորի մայր եմ եւ լավ գիտեմ, թե ինչքան դժվարությամբ է աշխարհ գալիս կյանքը: Զավակի կորուստը շատ ցավալի է: Խոնարհումս զոհվածների ծնողներին, ուժ ու եռանդ, որպեսզի դիմանան այդ ցավին: Հայ կինը, բացի ցավից, արժանի է ավելի լավին: Թող բոլոր մայրերը, որոնք լույս աշխարհ են բերում բալիկների, խաղաղության տակ մեծանան: Եվ ես որտեղ էլ լինեմ, կփորձեմ հանրությանը հասանելի դարձնել այն ցավը, որ տիրում է մեր հայրենիքում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչելՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումԿիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը"Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՀայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆՈւզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետԻրիկունը փոխվարչապետ կոչեցյալը եկավ Ղազախ, ստորագրեց ու հողերը տվեցին, գետինը մտնեն դրանք, ստոր ենԱշակերտների անվտանգությունը Կիրանցում չեն ապահովում․ ծնողները փորձում են դպրոցից հանել երեխաներին (տեսանյութ)Վրաստանն Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին մեղադրել է երկրում իշխանությունը տապալելու փորձի համարԿառավարության մոտ շարժման ակցիան ավարտվեց. կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակումԱրդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայությունԵս միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի ԲալասանյանՔիչ առաջ Հանրապետության հրապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը. ՄելիքյանԲաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումըՄեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք. Նիկոլ ՓաշինյանԿիրանցի հատվածում կարող ենք խնդիրներ ունենալ, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода