Iravunk.com | Մենք գտնվում ենք մեր խրամատում, մեր զենքը մեր միտքն ու գրիչն է. այսօր Գիտության համաշխարհային օրն է
Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքը ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԲԱՄԲԱՍԱՆՔ ԶԱՐՄԱՆՔ ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ Չի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանին ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ժողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկները Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը ԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)

Մենք գտնվում ենք մեր խրամատում, մեր զենքը մեր միտքն ու գրիչն է. այսօր Գիտության համաշխարհային օրն է

Մշակութային

Ուղիղ 20 տարի է նոյեմբերի 10-ը նշվում է որպես գիտության համաշխարհային օր՝ հանուն խաղաղության եւ զարգացման: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ:

- Տիկին Ասատրյան, խաղաղություն չունենք, եթե հետեւում ենք, թե ինչ տեսանյութերն են մեծ դիտումներ ունենում սոցցանցերում, կարելի է արձանագրել, որ զարգացվածությամբ էլ չենք փայլում: Այս տոնն ընդհանրապես մեզ  այսօր վերաբերո՞ւմ է:

- Գիտության համաշխարհային օրը վերաբերում է բոլորին, այդ թվում եւ ամենից առաջ մեզ՝ հայերիս: Չէ՞ որ մենք ունեցել ենք հզոր գիտություն, աշխարհահռչակ գիտնականներ: Գիտությունը ողջ մարդկության, յուրաքանչյուր ժողովրդի ու անհատի հզոր զենքն է, նրա նվաճումները մեզ հետ են նաեւ մեր առօրյա կյանքում, ամեն քայլափոխի: Հետեւաբար, իմ կարծիքով՝ դա ոչ միայն եւ ոչ այնքան զուտ գիտությամբ զբաղվող մարդկանց տոնն է, այլ չափազանց կարեւոր օր՝ բոլորի համար: Գիտության համաշխարհային օրը, ինչպես նշեցիք, արդեն 20 տարի լայնորեն նշվում է աշխարհի տարբեր երկրներում հենց նոյեմբերի 10-ին: Զարմանալի զուգադիպությո՞ւն, թե՞ խորհրդանշական փաստ. Հայաստանի գիտությունների ակադեմիայի ստեղծման մասին որոշումը ստորագրվել է 1943 թվականի հենց նոյեմբերի 10-ին: Այնպես որ, մեզ համար սա կրկնակի տոն է՝ ե՛ւ գիտության համաշխարհային օրն է, ե՛ւ մեր գիտության կաճառի ծննդյան օրը, որը եկող տարի կբոլորի իր հիմնադրման 80-ամյակը: Ուստի՝ կարծում եմ, որ մենք եւս անպայմանորեն պիտի կարեւորենք նոյեմբերի 10-ը մեր տոնացույցում, ինչու ոչ՝ հետագայում դրան տալով նաեւ պետական ու կառավարական հնչեղություն:

 - Ի՞նչ ձեռքբերումներ ու խնդիրներ ունենք այսօր գիտության ոլորտում: Ինչո՞ւ Խորհրդային միության փլուզումից հետո՝ այդպես էլ բեկում չունեցանք գիտության ասպարեզում:

- Հարցը շատ տարողունակ է ու բազմաշերտ, փորձեմ ձեւակերպել գիտության ոլորտում այսօր առկա խնդիրները, որոնք համակարգային են եւ դրանց արմատները դուրս են գիտության ոլորտից: Հիմնական արմատը՝ արժեհամակարգի կտրուկ փոփոխությունն էր: Ամենագլխավոր խնդիրը, ըստ իս, հասարակության վերաբերմունքի կտրուկ փոփոխությունն էր գիտնականի հանդեպ, որի ականատեսը եղանք Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո: Գիտությունն ու գիտնականը հայտնվեցին լուսանցքում: Եթե Խորհրդային Միությունում գիտնականի հանդեպ հասարակության կողմից կար խոր ակնածանք, ապա հետագայում դա փոխվեց քամահրական վերաբերմունքի: Դրան նպաստեցին նաեւ Հայաստանի գիտությունների ակադեմիայի լինել-չլինելու եւ կարգավիճակի փոփոխության մասին խորապես վիրավորական խոսակցությունները: Այս գործում շատ մեծ բացասական դեր կատարեցին, թող ներվի ինձ,  ԶԼՄ-ները, որոնք առանց վարանելու եւ խղճի խայթ զգալու սկսեցին անվանարկել, վարկաբեկել ու զրպարտել գիտության մշակներին: Ինքս էլ իմ մաշկի վրա զգացել եմ դրա կործանարար ազդեցությունը, որը, իմ կարծիքով՝ հոգեբանական ահաբեկչության վառ դրսեւորում է եւ խորապես խոցում է ազնիվ մտավորականին: Եթե Խորհրդային տարիներին պրոֆեսորը ստանում էր անհամեմատ ավելի բարձր աշխատավարձ, քան կուսակցական գործիչը, ապա պատկերը կտրուկ փոխվեց նաեւ այս ասպարեզում: Եթե Խորհրդային միությունում դպրոցականները դպրոց էին հաճախում միասնական համազգեստով, եւ դպրոցի լավագույն աշակերտը գիտելիք ունեցող գերազանցիկն էր, ապա այժմ լավագույն աշակերտը թանկարժեք զգեստներ ու թանկարժեք հեռախոս ունեցողն է: Թե սա ինչ հետեւանքների կարող է բերել՝ տեսնում ենք բոլորս: Ակնհայտ է, որ այն ծնողը, որը չի կարողանում ապահովել այդ ամենը՝ սկսում է տառապել թերլիարժեքության կոմպլեքսով, միեւնույն ժամանակ՝ զավակը սկսում է չհարգել ծնողին, խարխլվում են ընտանեկան դարավոր ավանդույթները, ընտանիքում ստեղծվում է աննորմալ իրավիճակ: Ստեղծված պայմաններում՝ գիտակից երիտասարդներից շատերը, իրենց աչքի առաջ ունենալով այդ հեռանկարը, խուսափում են ընտանիք կազմել (ու երեւի ճիշտ էլ անում են), ինչը բացասական նշանակություն է ունենում երկրի դեմոգրաֆիկ պատկերի համար: Եվ այլն, եւ այլն…Ու, այդուամենայնիվ, ակնհայտ է, որ հայ գիտնականը դիմագրավեց այդ բոլոր մարտահրավերներին: Մենք գտնվում ենք մեր խրամատում, մեր զենքը մեր միտքն ու գրիչն է:

Ես ինձ իրավունք չեմ վերապահում խոսել առհասարակ գիտության մասին, ուստի՝  կխոսեմ արվեստագիտության մասին: Մեր արվեստագետ-գիտնականների կատարածը հիրավի սխրանք է: Խորհրդային Միության փլուզումն, իհարկե, հարվածեց  նաեւ արվեստագիտությանը: Շեշտակի կրճատվեց Արվեստի ինստիտուտի գիտական անձնակազմը՝ արտագաղթի ալիքը չշրջանցեց նաեւ արվեստագիտությանը: Մի ստվար շերտ էլ հեռացավ գիտությունից, քանի որ այդ աշխատավարձով անհնար էր ապահովել ընտանիքի բարեկեցությունը: Ձեռքբերումներ, իհարկե, ունենք: Դրանց հեղինակներն Արվեստի ինստիտուտի աշխատակիցներն են՝ արվեստագիտության իսկական նվիրյալները, ովքեր անտրտունջ արարում են՝ անկախ ամեն ինչից եւ որոնց առջեւ ուղղակի պետք է խոնարհվել:

- Ինչպես եք նշում գիտության համաշխարհային օրը՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում:

- Նոյեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում նախատեսվում են հետեւյալ միջոցառումները.

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաների այցելություն ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ տնօրենի՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի ղեկավարությամբ:

Շրջայց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում՝ Երիտասարդ արվեստաբանների խորհրդի նախագահ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մարտին Հարությունյանի ուղեկցությամբ:

Հանդիպում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի հետ, ով կներկայացնի ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի պատմությունը, անցած ուղին եւ ձեռքբերումները: Այնուհետեւ կպատասխանի երեխաների հարցերին:

Հանդիպում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կենդանի լեգենդ Հովհաննես Չեքիջյանի հետ, որի ընթացքում մաեստրոն կպատմի իր մասին եւ կպատասխանի երեխաների հարցերին: Երեխաները կդիտեն Հովհաննես Չեքիջյանի համերգային ելույթներից մի քանի տեսանյութ, նաեւ ՀՀ ԳԱԱ հիմնը, որի առաջին ու միակ մեկնաբանը հենց Հովհաննես Չեքիջյանն է: Դպրոցի նկարչական բաժնի աշակերտները մաեստրոյին կնվիրեն իրենց աշխատանքներից:

Արվեստի ինստիտուտի վաստակաշատ գիտնականները՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Արարատ Աղասյանը եւ Հենրիկ Հովհաննիսյանը, արվեստագիտության դոկտորներ Աննա Ասատրյանը, Մարգարիտա Ռուխկյանը, Աննա Արեւշատյանը եւ Լիլիթ Երնջակյանը, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանն աշակերտներին կնվիրվեն իրենց հեղինակած գրքերը՝ հեղինակային մակագրությամբ:

Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում ստեղծվել են վաստակագրեր ու պատվոգրեր, որոնք ամեն տարի նոյեմբերի 10-ին կշնորհվեն արվեստագիտության ասպարեզում նշանակալի ավանդի համար՝ Արվեստի ինստիտուտի աշխատակիցներին:

Արվեստի ինստիտուտի տնօրինության՝ անձամբ իմ խնդրանքով գիտության համաշխարհային օրը կնշվի Երեւանի երեք առաջատար թատրոններում:

Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2022թ. նոյեմբերի 10-ին ներկայացվելու է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը: Քչերին է հայտնի, որ Արամ Խաչատրյանը, հանճարեղ կոմպոզիտոր լինելուն զուգահեռ՝ գիտության մարդ էր. նա եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, արվեստագիտության դոկտոր, անուրանալի ավանդ ունի ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կայացման ու առաջընթացի, ինչպես նաեւ հայ երաժշտագիտության զարգացման գործում: Ավելին՝ նա ցանկություն է հայտնել, որպեսզի իր տուն-թանգարանը ստեղծվի ԳԱ Արվեստի ինստիտուտին կից: Այդ մասին կարդում ենք Արվեստի ինստիտուտի տնօրեն Ռուբեն Զարյանին հասցեագրած նամակում:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, նոյեմբերի 10-ին ներկայացվելու է Ժորա Հարությունյանի «Հարսնացու հյուսիսից» կատակերգությունը, որը նույնպես կնվիրվի գիտության համաշխարհային օրվան:

Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում գիտության համաշխարհային օրը կնշվի նոյեմբերի 11-ին՝ «Հայկական եւ համաշխարհային օպերետները մեկ երեկոյում» համերգային ծրագրով՝ մասնակցությամբ թատրոնի երաժշտախմբերի:

Այնպես որ, մեր համաքաղաքացիներին եւ մայրաքաղաքի հյուրերին առաջարկում եմ նոյեմբերի 10-ի եւ 11-ի երեկոներն անցկացնել այդ թատրոններում եւ թատրոնների ստեղծագործական կոլեկտիվների հետ նշել գիտության համաշխարհային օրը:

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանին, փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանին եւ գլխավոր պրոդյուսեր, տնօրենի գլխավոր խորհրդական Շմավոն Գրիգորյանին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին, Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանին եւ տնօրեն Կարո Շահբազյանին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի խնդրանքին ընդառաջելու եւ գիտության համաշխարհային օրը նշելու պատրաստակամության համար, ինչը, կարծում ենք, կդառնա ավանդական:

Շնորհավոր գիտության համաշխարհային օրը՝ հանուն խաղաղության եւ զարգացման:

Շնորհավոր ՀՀ ԳԱԱ ստեղծման տարեդարձը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода