Iravunk.com | Մեզ պետք է այլ իշխանություն, քաղաքական կամք եւ հստակ վեկտոր. Նաիրա Կարապետյան
Դուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. Վարդանյան Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին... Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ին Ռուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ) Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ «Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո) Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Գրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալուն

Մեզ պետք է այլ իշխանություն, քաղաքական կամք եւ հստակ վեկտոր. Նաիրա Կարապետյան

Ներքաղաքական

«Իրավունքը» զրուցել է ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՐԱԿԱՏԱՐԵԼ Է ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՓԱՍՏԱԹՂԹԻ ԿԵՏԵՐԸ»

— Իլհամ Ալիեւը, Շուշիում հնչեցված իր ելույթում, ուղղակիորեն խոստովանեց, որ 44-օրյա պատերազմը սկսել է Ադրբեջանը, եւ զգուշացրեց, որ իրենք ոչ մեկից չեն վախենում: Սա պատերազմի նոր սպառնալի՞ք էր, թե՞ հաղթական էյֆորիա:

— Իլհամ Ալիեւի էյֆորիան իրականում որքան էլ որ վիրավորական է մեզ համար, բայցեւ, ի վերջո, հանդիսանալու է ուժեղ փաստարկ` նրան ռազմական հանցագործ ճանաչելու գործում, երբ լինի նման քաղաքական կամք, բնականաբար, ոչ այս իշխանությունների կողմից: Ալիեւի` Շուշիում զինվորական համազգեստով, ռազմատենչ ոգով եւ զինվորական վերնախավին ուղղված ելույթը ինքնախոստովանական ցուցմունք էր ոչ միայն անցյալում կատարած հրեշավոր հակամարդկային հանցագործությունների մասին` 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած հետագա հարձակումների եւ պատերազմական գործողությունների վերաբերյալ, որոնցից վերջինը Ջերմուկում եւ Գեղարքունիքում տարավ 200-ից ավել լուսավոր կյանք, խոշտանգվեցին դիեր, այդ թվում՝ զոհված կանանց, այլեւ` ուղիղ սպառնալիք է ուժի կիրառման, ինչը գրագետ դիվանագիտության պարագայում եւս պատժիչ կարող է հանդիսանալ Ադրբեջանի համար: Ամենեւին էլ չցանկանալով մուգ գույների ներքո ներկայացնել իրականությունը, պետք է խոստովանել, որ նոր պատերազմի սպառնալիքն արդեն երկու տարի է, ինչ կախված է օդում, ավելին` այս երկու տարում Ադրբեջանը որեւէ առիթ բաց չի թողել ամրացնելու իր դիրքերը բառի բուն եւ փոխաբերական իմաստներով: Սակայն, կրկնում եմ՝ Ալիեւի էյֆորիան կործանելու է իրեն:

— Ըստ էության, Ադրբեջանի նախագահը մեղադրում է Հայաստանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը չկատարելու մեջ: Մինչդեռ երկու տարի է, ինչ անում է Հայաստանի իշխանությունը, հենց այդ կետերն իրականացնելն է ու ադրբեջանական քմահաճույքները կատարելը: Ինչպե՞ս սա հասկանալ:

— Սա հաղթողի դասական կեցվածք է, երբ դիմացինից «քամում է» առավելագույնը, առավել եւս այն պարագայում, երբ Հայաստանը շարունակում է ղեկավարել, ըստ էության, կապիտուլյացիա ստորագրողը: Հայաստանը պատերազմից հետո առանց որեւէ նախապայմանի շտապեց կատարել այդ փաստաթղթի հակաօրինական պահանջները, օրինակ` վերադարձնել տարածքներ, որոնց իրականում չէր տիրապետում, մինչդեռ պետք էր առաջին հերթին պահանջել առնվազն բոլոր ռազմագերիների եւ բռնի պահվող անձանց վերադարձը, հետո նոր սեղան նստել թշնամու հետ: Հիշեցնեմ, որ առաջին հերթին Հայաստանը վերադարձրեց նաեւ մարդասպան դիվերսանտներին, որոնք դաժանաբար սպանել էին անչափահաս երեխայի, կուրացրել երիտասարդ կնոջը եւ Արցախի Հանրապետության դատարանի կողմից դատապարտված էին ցմահ ազատազրկման: Սրանց վերադարձնելն Ադրբեջան ինձ համար անհասկանալի էր, բայց եթե այդպիսի որոշում կար, պետք էր դա անել մեր վերջին գերու վերադարձից հետո միայն: Ասածիցս հետեւում է, որ Հայաստանը գերակատարել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերը: 

— Փաստացի Ալիեւը շարունակում է պահանջել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, հիշեցնում, որ վերահսկում են ՀՀ տարածքը ռազմավարական դիրքերից, մատ է թափ տալիս Իրանի, Արեւմուտքի վրա եւ նշում, որ ռուս խաղաղապահներն էլ Արցախում ժամանակավոր են: Այս իրավիճակում ի՞նչ կարող է անել Հայաստանը՝ անկախ նրանից, թե ով է պետության ղեկին:

— Ամենակարեւորը` Հայաստանը պետք է հասնի նրան, որ Լաչինի միջանցքի եւ Զանգեզուրի միջանցքի միջեւ թուրքերի դրված հավասարության նշանը վերանա: Եթե հղում է արվում փաստաթղթին, Բերձորի ճանապարհի հետ կապված մենք այսօր ունենք բավականին տարբերվող պատկեր նախապես ամրագրվածից: Հայաստանի տարածքով անցնող տարանցիկ ճանապարհները ՀՀ սուվերեն տարածքի մաս են, նրանց որեւէ կարգավիճակ տալն անընդունելի է: Հայաստանն Արցախից մնացած պատառին կապող ճանապարհի կարգավիճակը ձեւակերպված է եւ վերահսկվում է խաղաղապահների կողմից: Սա միջանցքի մասով: Իսկ Ալիեւի պահվածքն էլ ավելի է լկտիանալու, քանի դեռ չկա հակահարված, չկա պատիժ, չկա սանկցիա, չկա դատապարտում: Այս ամենին հնարավոր է հասնել, երկրորդեմ միտքս, քաղաքական կամքի եւ դիվանագիտական, նաեւ լոբբիստական ծանր, բայց հետեւողական աշխատանքի արդյունքում: Դե աքսիոմ է նաեւ, որ մեզ պետք է ուժեղ բանակ, որպեսզի Ալիեւը զգաստանա: Խոսքս քաջ տղաների մասին չէ, այլ ինստիտուցիոնալ կառույցի:

«ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵԼ ԵՆ»

— Արցախը կարողացավ մեկ հանրահավաքով՝ ընդդիմություն-իշխանություն միավորվել, իր խոսքն ասել եւ դիմել Հայաստանին: Մեկ շաբաթ անց Հայաստանի արձագանքն այն էր, ինչ տեսանք Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին: Որքանո՞վ էր համարժեք այն:

— Արցախի հանրահավաքը հայրենասիրության յուրատեսակ դաս էր մեզ` Հայաստանում ապրող հայերիս, նաեւ` հույս, որ հայի իրական տեսակը չի վերացել: Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդիկ քիչ էին, իրականում աշխատանք է պետք տանել հրապարակ չեկող, բայց եւ մտագոհ եւ հայրենասեր մարդկանց հետ: Հանրահավաքը պետք է լինի համազգային, ճիշտ թիրախով, հստակ օրակարգով եւ «ճանապարհային քարտեզով»: Անորոշությունն ու կրկնությունները մարդկանց հիասթափեցրել են: Արցախյան մեծ հանրահավաքին հաջորդած հայաստանյան պատկերը նաեւ պետք է սառը ցնցուղ լինի ընդդիմադիր ուժերի համար: Համախմբում է պետք, իրական համախմբում բոլոր ուժերի` հստակ նպատակի շուրջ:

— «Դիմադրություն» շարժումն այրեց «խաղաղության պայմանագիր-կապիտուլյացիա» գրվածքով պաստառը, հայտարարեց, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Ըստ Ձեզ, սա բավարա՞ր էր աշխարհին լսեցնելու եւ խաղաղության պայմանագիր կնքելու գործընթացը կասեցնելու համար՝ լինի արեւմտյան տարբերակով, թե՝ ռուսական:

— Փիառ շատ հնարքներ է կարելի կիրառել, լուրջ ուղերձներ հղել, բայց աշխարհին, ըստ իս, ավելի տեսանելի կլինի միավորված ուժերի բազմազանությունը եւ փողոց դուրս եկած մարդկանց վճռականությունը: Պետք է աշխարհին հասանելի դարձնել այն միտքը, որ մենք խաղաղությանը դեմ չենք, մենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում ենք պահանջում: Այս պահանջը պետք է ձեւակերպած լինի հանրային բաց խոսքում եւ փորձագիտական շրջանակների հետ աշխատանքում` ռուսական եւ արեւմտյան գործընկերների հետ:

— Ի վերջո, ո՞րն է պատճառը, որ այսքան ամիս անց տիտղոսային ընդդիմությունը ոչ միայն չի կարողացել հեռացնել այս իրենց գնահատմամբ՝ դավաճանական իշխանությանը, այլեւ իրենց հանրահավաքի մասնակիցների թիվն է պակասել:

— Հարցի հասցեատերը, իհարկե, ես չեմ, բայց իմ կարծիքով՝ փոփոխություն է հարկավոր: Մարդկանց պետք է գործողությունների ծրագիր, նպատակին միասնական մոտեցում, ուրվագծված առաջնորդ, պլան Բ: Ինչպես ասում են` լուրջ չէ անել նույն քայլերը եւ ակնկալել այլ արդյունք:

— Զուգահեռ իրականության մեջ Նիկոլ Փաշինյանն արդեն զբոսնում է Հյուսիսային պողոտայում, ծառատունկի է մասնակցում: Փաստորեն, հավելյալ երաշխիքնե՞ր է ստացել՝ իր իշխանության անսասանության համար, թե՞ իմիտացիա է:

— Բնականաբար, իմիտացիա է, քանի որ զբոսանքներին ներկա թիկնապահների եւ անվտանգության աշխատակիցների աննախադեպ քանակը հուշում է, որ այդ զբոսանքը սովորական ջղաձգում է: Իր իշխանության երաշխիքը միայն ու միայն իր հնազանդությունն է մեծ խաղացողներին:

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ԵՄ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՑ ԳԵՐԱԶԱՆՑՎԱԾ ԵՆ»

— Ի դեպ, այս օրերին կրկին ականատես ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:  Ձեր գնահատմամբ՝ ինչո՞վ են զբաղված առաջնագծում տեղակայված ԵՄ դիտորդները, որ ձայն-ծպտուն չեն հանում:

— Առաջին հերթին մենք պետք է հասկանանք, որ հասարակության ակնկալիքները ԵՄ դիտորդներից գերազանցված են: ԵՄ դիտորդները կդիտարկեն, կարձանագրեն, զեկույցներ կկազմեն եւ այլն: Այն, ինչ արվել է, օրինակ, նախկին Հարավսլավիայում: Թե ինչ կատարվեց այնտեղ, պատմության դաս է մեզ համար` դիտորդական առաքելությունների շրջանակները պատկերացնելու եւ ընկալելու համար:

— Այս շրջանում բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանեցին Արեւմուտքից, ու բավական ականջ շոյող հայտարարություններ եղան: Ավելին՝  եվրոպացի պատգամավորները սյունեցիներին ասում էին, թե դառնալու են նրանց ձայնը Եվրախորհրդարանում: Ի վերջո, կենացներից անդին, որտե՞ղ է այս պահին հայկական պետական շահը, որովհետեւ Ռուսաստանն ու Արեւմուտքը, կարծես թե, այլեւս եւ-եւ-ի քաղաքականության հնարավորություն չեն թողնում:

— Հայաստանը պետք է ունենա արտաքին քաղաքականության ռազմավարություն եւ կոնկրետ ձեւակերպված առաջնահերթություններ: Այսօր, կարծես, անգամ մեզ համար առաջնային համարվող երկու հիմնախնդիրները` Հայոց ցեղասպանության միջազգայի ճանաչումը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ընդունումը, հարցականի տակ են: Իհարկե, առանձին շրջանակներ կղզիացած աշխատում են, ինչի օրինակ էր հենց նույն եվրապատգամավորների այցերը, բայց ընդհանուր ռազմավարություն չկա: Իշխանական պաշտոնյաների քայլերը, ելույթները, հանդիպումները խիստ հակասական են, ուստի՝ եւս մեկ անգամ կասեմ՝ մեզ պետք է այլ իշխանություն, քաղաքական կամք եւ հստակ վեկտոր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Դուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. ՎարդանյանՊարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին...Հռչակագիր «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ»Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ինՌուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ)Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ«Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո)Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերըԳրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալունՍա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)Վերագտնել մեզ. Լիլիթ ԳալստյանԳուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել.Yerevan TimesԱլիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանըՍիրո նումերոլոգիա. ինչպես պարզել ծննդյան ամսաթվով, թե որքան կտևի ամուսնությունըՀիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն․ ԱլիևՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունըՕգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. ՏոկաևՄեկնարկած սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն. ԱլիևՆիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ ՄարությանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան«Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններինՄայիսը չեկած՝ Ամանորի՞ն ենք «նախապատրաստվում». ֆոտոմեղադրանք«Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասինԴիվերսիֆիկացիա ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ արվեստում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհըՓաշինյանը եւ իր աշխատակազմում վեր ընկածները տխրում են, քանի որ... Բաբկեն Հարությունյան«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ ԱլիևԶորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են.ՀՀ ՊՆՔաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր, Սպիտակ-Գյումրի ճանապարհըՋերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներԳործող իշխանության քայլերը խաղաղության չեն կարող բերել. Արման ՂուկասյանՄայիսի 1-ի աստղագուշակԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրԿառավարության շենքից ՀՀ եռագույնն անհետացել է (տեսանյութ)Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Մոսկվայում ադրբեջանցի պանթուրքիստները փակել են ճանապարհը» (Տեսանյութ, ֆոտո)Չինաստանում` Գուանդուն նահանգում փլուզվել է արագընթաց մայրուղին. կան տասնյակ զոհեր եւ վիրավորներԱյսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. ՓաշինյանՄայիսի 1. Օրվա խորհուրդՀայտնի ջազմեն Գարի Քյոսայանը միանում է տավուշյան շարժմանը ու հավատում է եկեղեցու հաղթանակին. սպասում է՝ շարժումը տեղափոխվի Երեւան, եւ ընտանիքի հետ կմիանա (տեսանյութ)Զորադաշտում հրետանավորներն են.ՀՀ ՊՆՌուսական հրթիռները ոչնչացրել են ուկրաինական «Հարավ» խմբավորման հրամանատարական շտաբը (Տեսանյութ, ֆոտո)Ռուսական ուժերը ճեղել են Չասով Յարի ուկրաինական պաշտպանության հիմնական գիծը (Քարտեզ)«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել Ալիեւի ընկեր ուզբեկ բիզնես մագնատին«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода