«ԱԺ-ն քարտ-բլանշ է տվել բռնությանը»․ ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանի կիրակի օրը ԱԺ-ի դիմաց տեղի ունեցած բռնության վերաբերյալ
ՀասարակությունOրեր առաջ, ինչպես հայտարարել է «Միասնական հայրենիք» կուսակցությունը, բռնության է ենթարկվել ֆրակցիայի պատգամավոր Արշակ Գրիգորյանը։ Այդ կապակցությամբ կուսակցությունը պաշտոնապես պահանջներ է առաջադրել իրավապահ մարմիններին և Ազգային ժողովին։ Ի՞նչ գործընթացներ կան հիմա, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ԱՀ ԱԺ «Միասնական» հայրենիք խմբակցության պատգամավոր ՍԵՅՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՑ, ով նկատեց.
- Այո´, մենք պահանջներ ենք առաջադրել։ ԱԺ պատգամավորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ անելիքներ ունեն իրավապահ մարմինները և մենք հետևողական ենք լինելու այդ հարցում։ Այս առումով նաև դուք ունեք անելիքներ։ Նաև ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկով ենք հանդես եկել, սակայն 4 խմբակցությունների որոշ պատգամավորներ, ինչպես իրենք են սիրում ասել, միասնական կերպով տապալել են էթիկայի հանձնաժողով ստեղծելու և «Արդարություն» խմբակցության ղեկավար Դ․ Գալստյանի վարքագիծը քննելու գործընթացը։
- Ինչո՞վ է պայմանավորված էթիկայի հանձնաժողով ստեղծելու գործընթացը «տապալելը»։
- Այդ հարցի հասցեատերը գործընթացի տապալման հեղինակներն են, ոչ թե ես։ Սակայն արձանագրենք, որ ԱԺ-ն, հրաժարվելով քննել և գնահատական տալ ԱԺ պատգամավորի սանձարձակ պահվածքին, քարտ-բլանշ է տվել պատգամավորներին՝ քաղաքական ընդդիմախոսների հետ խոսելու փողոցի բարքերով և բռնությամբ։ Մի խոսքով՝ ԱԺ-ն կանաչ լույս է վառել քաղաքական անհանդուրժողականության առջև։
- Ի՞նչ է դա նշանակում։
- Դա նշանակում է, որ օրենսդիրը օրինակնացնում է բռնությունը․․
- Դուք պնդում ենք, որ դա բռնություն էր, այնինչ Դ․ Գալստայնն ասել է, որ դա ընդամենը դաստիարակչական ապտակ էր։
- Վերջնական որակում տալը իրավապահների գործն է։ Սակայն չեմ հասկանում, թե գետնին տապալվածը ինչպես է կարող էր ապտակել։ Նա ընդամենը կարողացել է զրուցելու պատրվակով հրավիրել սրճարան և, այսպես ասած, մարդ բերել, որ իր փոխարեն հարցերը լուծեն։ Հետևությունները թողնում եմ ձեզ։