Ուշքի եկեք, քոչվոր ցեղ դառնալուն հինգ է պակաս. Անահիտ Մութաֆյան
Մշակութային«Ես Քոչարյանին չեմ սիրում, ես Սերժին չեմ սիրում, ես Իշխանին չեմ սիրում». ամեն օր լսվող խոսքեր ազգի անտարբերներից։ Հարգելի անտարբերներ, Քոչարյանը տարիներ առաջ սիրվել է, Սերժը նույնպես, Իշխանը եւս, ինչի արդյունքում կազմել են գեղեցիկ ընտանիքներ եւ մինչ օրս նրանցից ոչ ոք սիրո պակաս չի զգում եւ նոր սերեր չի փնտրում։ Երկրի ղեկավար ընտրելիս սիրել պետք չէ, քանզի սերը քաղաքական կատեգորիա չէ, երկրի ղեկավար ընտրելիս պետք է ընդամենը ունենալ մի փոքր վերլուծության հնարավորություն՝ այն է, որ հասկանալ ինչ կարող է տալ տվյալ թեկնածուն երկրին։ Էնպես չի, որ Նիկոլին սիրեցիք, ընտրեցիք Նիկոլը բոլորիդ հետ ամուսնացավ, չնայած առանց ամուսնանալու երկրի ու ժողովրդի հետ կատարեց ամուսնական պարտականությունը... Ուշքի եկեք, քոչվոր ցեղ դառնալուն հինգ է պակաս...», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ: