Դատական ակտը կապ չունի արտահանձնման հետ. Նոր մանրամասներ հայտնի իրավապաշտպանը հայտարարությամբ է հանդես եկել Տեղի ունեցավ «Զահրատ-100» հատընտիրի շնորհանդեսը ԱՄՆ-ում Ռուսները խոցել են ամերիկյան F-16 կործանիչը, որն աջակցում էր ուկրաինական հարձակմանը Բելգորոդի ուղղթյամբ ՇՏԱՊ. Լաս Վեգասի դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը. Հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը էլ ավելի ագրեսիվ է դարձնելու Ադրբեջանին.Տաթեւիկ Հայրապետյան Փաշինյանին թուղթ պետք է, որպեսզի Հայաստանի բնակչությանն ասի՝ «ինքը խաղաղության բերեց»․ թյուրքագետ Թեհրանի «Ազադի» աշտարակը, լուսավորվել է այդ թվում՝ ՀՀ պետական դրոշով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ Հուսիթական որոշ աղբյուրներ ակնարկում են, թե խորտակել են ամերիկյան Harry S. Truman ավիակիրը Ռուսները Բելգորոդում զանգվածաբար ոչնչացնում են հարձակվել փորձող ուկրաինացիներին եւ զինտեխնիկան (Տեսանյութ)

Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն Պետրոսյան

Տեսանյութեր

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, հայտարարել է, թե «պետք է ունենալ այդ միլիոնուկեսի ազգանունները՝ որտե՞ղ, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում կոտորվեցին, որպեսզի դա լինի շատ թիրախային»։ Նրա գնահատմամբ` «իրական Հյաաստանը տալիս է այդ հնարավորությունը նաեւ ցեղասպանության այդ բացթողումը դարձնել իրականություն»։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱՍԱԼԱ-յի նախկին անդամ, Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող, քաղաքագետ-թուրքագետ ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

— Անդրանիկ Քոչարյանն իր հայտարարությամբ, թե` Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել` ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը, ըստ էության, քննարկման առարկա դարձրեց, թե արդյոք միլիոնուկես են եղել ցեղասպանության զոհերը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այդ հարցը կարող է տալ թուրքը` Թուրքիայի պատմաբանների միությունը, Էրդողանն ու Ալիեւը, բայց եթե մարդն ինքն իր անունը հայի անուն է դնում եւ նմանատիպ հայտարարություն է անում, նշանակում է, որ հայ չէ: Իսկ եթե հայ չէ, անկեղծ ասած, բացարձակապես ցանկություն չունեմ իրեն պատասխանելու: Բայց որպեսզի մնացած ազգերի, պատմաբանների համար ավելի պարզ լինի, ասեմ, որ երբ աշխարհի 30 եւ ավել երկիր դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, դրանք պետություններ են, ոչ թե անհատներ, ինչը նշանակում է, որ բոլոր հիմքերը կան, ամբողջ փաստաթղթերը կան: Եվ եթե մի քանի հայանուն կենդանի իրենք իրենց վերապահում են այդպիսի հայտարարություններ անել, դա իրենց խնդիրն է, ոչ թե` մեր ժողովրդի: Հետեւապես, մեր ժողովուրդը չպետք է մտնի սրանց կողմից առաջ քաշած օրակարգերի մեջ: Իրենք ցանկանում են մեզ ոչնչացնել, իսկ ոչնչացնելու համար կեղծ օրակարգեր են գցում եւ դրանցով շարժվում են առաջ:

— Իսկ ինչպե՞ս կգնահատեք Ոսկեպարի շուրջ ստեղծված իրավիճակը: Իշխանական մամուլը գրում էր, թե այս անգամ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից տավուշցիները գոհունակություն են հայտնել:

— Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել: Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին գոռում էր` «Արցախը Հայաստան է եւ վերջ», բայց հանձնեց: Այս մարդը եթե ասի` մածունը սպիտակ է, պետք է կասկածել` կա՛մ մածունի, կա՛մ սպիտակ գույնի էության մասին: Նիկոլը ստի, կեղծիքի, խաբեբայության, դավաճանության օրակարգով եկել է եւ իշխում է Հայաստանին: Հիմա ով ուզում է իր օրակարգով շարժվել, ուրեմն` ինքն էլ այդ օրակարգի մաս է: Հիտլերը ժամանակին հետաքրքիր միտք է ասել. լրագրողը իրեն հարց է տվել, թե` «ո՞վ է աշխարհի ամենաստոր մարդը», նա պատասխանել է. «Աշխարհի ամենաստոր մարդը նա է, ով համագործակցեց ինձ հետ, որ ես տիրանամ իր երկրին: Երկիրը մայր է, իսկ ես տիրանում եմ իրենց մայրերին…»: Ալիեւն այսօր Նիկոլի օգնությամբ տիրացել է Արցախին:

— Երեւանում տեսնում ենք քաղաքական պայքարի կայծեր: Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, որ այդ պայքարի կրակն ի վերջո բռնկվի:

— Ժամանակին դպրոցում անպայման բոլորս էլ սովորել ենք, որ ֆիզիկայի մեջ կա Բրոունյան շարժում: Հասարակության մեջ միշտ պետք է լինեն Բրոունյան շարժումներ, որի արդյունքում առաջանում է կայծը: Այս պրոցեսը, որն ընթանում է, բնական է, քաղաքագիտորեն ապացուցված է: Սա անբնական գործընթաց չէ: Հասարակական, քաղաքական գործողություններն ուղիղ գիծ չեն, խառնաշփոթության մեջ են` մեկ բարձրանում են վերեւ, մեկ` անկում ապրում, խճճվում, տեղի է ունենում դավաճանություն, հուսալքություն, հազարումի պրոցես: Բայց եթե դու հաստատակամ ես, ծրագիրդ հստակ է եւ գիտակցում ես քաղաքական պայքարի բոլոր մանրուքները, այդ ժամանակ հաղթում ես:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Դատական ակտը կապ չունի արտահանձնման հետ. Նոր մանրամասներ հայտնի իրավապաշտպանը հայտարարությամբ է հանդես եկելՏեղի ունեցավ «Զահրատ-100» հատընտիրի շնորհանդեսը ԱՄՆ-ումՌուսները խոցել են ամերիկյան F-16 կործանիչը, որն աջակցում էր ուկրաինական հարձակմանը Բելգորոդի ուղղթյամբՇՏԱՊ. Լաս Վեգասի դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը. Հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը էլ ավելի ագրեսիվ է դարձնելու Ադրբեջանին.Տաթեւիկ ՀայրապետյանՓաշինյանին թուղթ պետք է, որպեսզի Հայաստանի բնակչությանն ասի՝ «ինքը խաղաղության բերեց»․ թյուրքագետԹեհրանի «Ազադի» աշտարակը, լուսավորվել է այդ թվում՝ ՀՀ պետական դրոշովԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆՀուսիթական որոշ աղբյուրներ ակնարկում են, թե խորտակել են ամերիկյան Harry S. Truman ավիակիրըՌուսները Բելգորոդում զանգվածաբար ոչնչացնում են հարձակվել փորձող ուկրաինացիներին եւ զինտեխնիկան (Տեսանյութ)2019թ.-ին, երբ Հունաստանի թիմի հետ ժամանեցինք Հայաստան, հիացել էի այստեղի ֆուտբոլի հանդեպ մեծ հետաքրքրասիրությամբ. Ջոն վան'տ ՍխիպԹուրքիայում կտրուկ սրվում են հակաէրդողանական հավաքները (Տեսանյութ)ՌՊԼ-ի Հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները. TransfermarktԲարդ խաղ է լինելու Հայաստանի հավաքականի դեմ. Վրաստանի ընտրանու մարզիչԵրբ քաղաքականությամբ զբաղվում են անսկզբունք խաբեբաները. Հենրիխ ԴանիելյանՔենեդու թոռը քննադատում է լրատվամիջոցներին՝ պապի սպանության լուսաբանման պատճառովԻմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. ՓաշինյանՆիկոլի հերթական ինքնագոլի զավեշտն ու թշվառությունըՉկա ավելի մեծ ջերմություն դերասանի համար, քան հանդիսատեսի սերը. Արա Դեղտրիկյանը հավերժ կմնա մեր սրտերումԵրգչուհի Անահիտ Հակոբյանը նորություն ունիԹուրքերն ուզում են պանթուրքիզմի միջանցք ստեղծել. նրանք Հայաստանի ու Իրանի տարածքն են ուզում. Մաջիդ ՔարիմինԱդրբեջանցի զինվորները հայտնվել են ձնահյուսի մեջԹեւանյանի «պոպուլիզմն» ու իշխանության «ճղճիմությունը»Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. ԲայրամովՌԴ զինված ուժերը Կուրսկն ազատում են ուկրաինական զինուժից․ ՊուտինՓաշինյան Նիկոլն էլ է արդեն ընդունո՞ւմ, որ ինքն ուզուրպատոր է. ՄինասյանՎտանգավոր խաղեր՝ նախկին հոգեւորականի կողմիցԱնցել են ոչ բացահայտ հավելյալ ռեսուրսներ գործի դնելու «սուրբ» գործին. ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, ամոթ չէ՞. ԶԱՐՄԱՆՔՊատրաստ է ստորագրել «խաղաղության պարտավորագիրը», բայց պատրաստ չէ հրապարակել այն. Արտակ ԶաքարյանԿանադային «վիճակված է» դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը․ ԹրամփԵվրոպան դեմ է Ուկրաինայի հարցի խաղաղ լուծմանը՝ չնայած Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերին․ ՌԴ ԱԳՆԿրեմլը 30-օրյա հրադադարի պահպանման հարցում փոխադարձության բացակայություն է տեսնումՊուտինն ու Թրամփը ծրագիր ունեն, որից Ուկրաինան չի կարող հրաժարվել. փորձագետ«Կրթվելը նորաձև է», իսկ ազգային ինքնությանը հավատարիմ մնալը հնաոճ է. Արմեն ՀարությունյանԿրեմլն արձանագրել է՝ Պուտինն ու Թրամփը վստահում են միմյանցՀայտնի է Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության տեղն ու ժամըՉեմ ուզում, որ Ռուսաստանն ու Չինաստանը միավորվեն. ԹրամփՈւկրաինայում խաղաղ կարգավորումը պետք է տեղի ունենա երեք փուլով․ Ազարով«Հնդիկներին, Ջավախքի մեր հայրենակիցներին փորձում են գրանցել Գյումրիում, որպեսզի ՔՊ-ի օգտին քվե ապահովեն». Նարեկ Միրզոյան․ 168․amՈւկրաինայում հրադադարի մանրամասները կսկսեն մշակել մարտի 23-ին՝ Ջիդդայում. ԱՄՆ հատուկ բանագնացՀայաստանի պետական պարտքը 2024-ի վերջին կազմել է 5 տրլն դրամ (տեսանյութ)Ո՞վ սպանեց Քենեդիին. հարցի պատասխանը վերջապես կտրվի՞Նույն ուժերը, որոնք ժամանակին աջակցում էին Նիկոկին, կրկին թիրախավորում են Սերժ ՍարգսյանինԱշխարհում սկսում են տեսնել ԵԱՏՄ-ի հաջողությունները․ ՕվերչուկՇեղշե լյա ֆամ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀայտնի է հայտնի աստղահոգեբան Լյուսյա Հակոբյանի լուսահոգի որդու հոգեհանգստի օրն ու վայրըՈւկրաինական բանակը կրկին փորձում է ճեղքել Բելգորոդի սահմանըԴավիթ Հարությունյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ դատախազությանԳործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ․ Գագիկ Սուրենյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top