Iravunk.com | Անկախ վառած լամպերի քանակից, սրանք մթության թագավորության ներկայացուցիչներ են. Բաբուխանյան
ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters. «Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Ուկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո) Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» «Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». Welt Ռուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը Ուրոժայնոյեում Արտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg. Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքո Լավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին

Անկախ վառած լամպերի քանակից, սրանք մթության թագավորության ներկայացուցիչներ են. Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

Հայաստանյան ներքին եւ արտաքին մարտահրավերների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ԿԵՂԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ, ՖՐԱՆՍԻԱՆ ԹՈՂ ՄԻ ՀԱՏ ՏԱՆԿ ՆՎԻՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

— Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւ: Ի՞նչ կարելի է ակնկալել այս առումով:

— Փարիզն ինքնուրույն խաղացող չէ, ընդամենը ամերիկյան խամաճիկ է, որը պարզապես ունի բարի քննիչի դերակատարություն այս գործի մեջ: Թուրքիան նույն ԱՄՆ-ի դաժան քննիչն է, իսկ Ֆրանսիան՝ բարի: Երկուսն էլ կատարում են նույն կենտրոնի քաղաքականությունը: Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ, մատը մատին չխփեց 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչը ցույց տվեց նրանց իրական նպատակները: Ինչ վերաբերում է այսօրվա հայտարարություններին, նախ ասեմ, որ աշխարհը վաղուց դուրս է եկել այն ժամանակահատվածից, երբ հայտարարությունները որեւէ նշանակություն ունեին իրական քաղաքականության հետ: Այդ հայտարարությունները պատերազմի ժամանակ ընդամենը թուղթ են, որոնք անգամ այդ թղթի գինը չարժեն: Այդ հայտարարությունները արժեք չունեին նաեւ 100 տարի առաջ, երբ Հայաստանի դեմ ագրեսիա էր իրականացվել: Վիլսոնի քարտեզը նույնիսկ այն թղթի արժեքը չունի, որի վրա նկարված է: Պատերազմների ժամանակ ոչ թե հարցերը լուծվում են հայտարարություններով, այլ կոնկրետ տանկերի քանակությամբ, զորքերի  սպառազինությամբ: Եվ եթե այդ հայտարարության փոխարեն՝ Ֆրանսիան մի հատ տանկ նվիրեր Հայաստանին, կլիներ հազար անգամ ավելի արժեքավոր, քան անիմաստ եւ կեղծ հայտարարությունը:

— Ինչո՞ւ եք համարում, որ կեղծ հայտարարություն էր:

— Այդ հայտարարությունը ընդունվել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի քաղաքական ուժի նախաձեռնությամբ եւ քվեարկությամբ: Միաժամանակ, նույն Մակրոնի կառավարությունն անմիջապես հայտարարեց, որ այն չի արտացոլում Ֆրանսիայի կառավարության քաղաքական գիծը: Այսինքն՝ հայերին խաբում են, փայլուն թղթով կոնֆետ են ցույց տալիս, ասում են՝ տեսեք, թե ինչ լավն է, բայց իրականում այն դատարկ փայլուն թուղթ է, մեջը կոնֆետ չկա: Սա արվում է նրա համար, որ երբ Մակրոնը կեղծ ելույթներ ունենա եւ էլի ասի, թե հրաժարվեք Ռուսաստանից, ՌԴ-ն է մեղավոր, որ հայերը կործանվում եւ այլն, որպեսզի հայերը շատ ավելի հաճույքով կուլ տան այդ խայծը եւ մտածեն, թե ինչ լավ է Մակրոնն ասում, մեզ շատ է սիրում: Մինչդեռ իրականում մի կողմից ականջ են շոյում, իսկ մյուս կողմից ասում են, որ բանաձեւը կառավարությունը չի ընդունում: Սա բավականին տգեղ խաղ է՝ Հայաստանին ոգեւորել, հայ հասարակական կարծիքը սիրաշահել եւ շեղել Ռուսաստանի հետ դաշինքից: Միակ նպատակն այդ բանաձեւի սա է, որովհետեւ Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ խորապես թքած ունեն այդ բանաձեւի վրա:

«ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՐ, ՈՉ ԹԵ` ԱՐԵՎՄՏՅԱՆ ՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՀԱՆՁՆՎԵԼ»

— Վերջին օրերին գերակտիվացել են ադրբեջանական սադրանքները, վերջինը կապված էր Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փորձերի հետ: Սակայն, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը Արցախի ԱԺ հինգ խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ ադրբեջանական անցակետ, միանշանակ, չի տեղակայվելու: Այս ֆոնին որքանո՞վ է իրատեսական դեռ խոսել, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մասին:

— Միջանցքի վերաբերյալ շատ պարզ գրված է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Այն պետք է վերահսկվի Ռուսաստանի զինված ուժերի կողմից: Ամբողջ խնդիրն այն է, որ Արեւմուտքը չի ուզում իր ձեռքից բաց թողնել եւս մի կարեւոր ճանապարհ, որով նրանք նախատեսում էին ոչ միայն կապ ստեղծել Թուրքիա-Նախիջեւան-Ադրբեջան ուղղությամբ, այլ շարունակել այդ կապը դեպի Միջին Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանին ու օգտագործելով միջինասիական նավթային ու գազային պաշարները: Այսօր Արեւմուտքը խիստ կարիք ունի նոր նավթային եւ գազային միջոցների ու հնարավորությունների: Իսկ եթե այդ ճանապարհը վերահսկվում Ռուսաստանի կողմից, ինչպես գրված է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, բնականաբար, Արեւմուտքի ամբողջ պլանները այստեղ մտնում են փակուղի: Մյուս կողմից էլ` Ադրբեջանը կամ Թուրքիան չեն ունենում  պատրվակ՝ սկսելու ռազմական գործողություններ: Այս ամենին դիմադրում են ոչ միայն Արեւմուտքն ու Ադրբեջանը, այլեւ Հայաստանի սորոսական իշխանությունը, որովհետեւ իրենք այստեղ կարգված են իշխանություն՝ ամերիկյան սցենարով իրականացված հեղաշրջման արդյունքում եւ ուզում են ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանը դուրս գա տարածաշրջանից: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, որի մասին շատ է խոսվում, թե մինչեւ տարվա վերջ պետք է կնքվի, գնում են Արեւմուտքում խոստումներ են տալիս եւ այլն, ասեմ, որ խաղաղության պայմանագիր կարելի է եւ չկնքել: Ի վերջո, Ճապոնիան եւ Ռուսաստանը արդեն գրեթե 80 տարի չեն կնքել խաղաղության պայմանագիր, բայց դրա փոխարեն ունեն կոմունիկացիաներ եւ տնտեսական, դիվանագիտական հարաբերություններ, ամեն տեսակի կապերով շփումներ:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ երբ Ալիեւն ու Փաշինյանը ժամանել էին Սոչի, Պրահայից իրենց հետ բերել էին այն փաստաթուղթը, որտեղ ասվում էր, թե ցանկանում են խաղաղության պայմանագիր ստորագրել՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ եւ Ալմա-Աթայի հռչակագրով: Ըստ Ձեզ` ո՞րն էր Լավրովի գլխավոր մեսիջը, որ բարձրաձայնեց այս մասին:

— Մեսիջը հետեւյալն էր՝ հայե՛ր, ձեր ղեկավարությունն ամբողջությամբ հանձնում է Արցախը, ինչի վերաբերյալ ադրբեջանցիների հետ եվրոպական միջնորդությամբ պայմանավորվում է եւ խոստումներ տալիս: Բացի այդ, այնուամենայնիվ, Լավրովը մի քանի անգամ ընդգծեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ» եզրույթը: Այսօր Ադրբեջանն ընդհանրապես հրաժարվում է որեւէ ձեւով քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը, ավելին՝ առաջարկում է «Լեռնային Ղարաբաղ» անվանում չասել, չօգտագործել ինքնավար մարզ, ինքնավար հանրապետություն տերմինները, չխոսել կարգավիճակից: Այնպես որ, Լավրովի խոսքում կա երկու մեսիջ. նախ՝ հայե՛ր, դուք ինքներդ եք ձեզ դավաճանում, ո՞ւմից եք ինչ ուզում, եւ երկրորդ՝ Ալմա-Աթայի հռչակագրի ժամանակ կար Խորհրդային միության Սահմանադրություն, որտեղ սահմանադրական սուբյեկտ էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, որն ուներ կոնկրետ կարգավիճակ՝ ինքնավար իշխանություն: Ցավոք, առաջինը շատ ցավալի մեսիջ է մեզ համար, իշխանությունը, գործելով հակասահմանադրական դաշտում, հանձնում են Հայաստանի տարածաքային ամբողջականությունը: Լավրովը, ի վերջո, հիշեցնում էր, որ պետք է պայքարել կարգավիճակի համար, ոչ թե հանձնվել, ինչպես պահանջում են արեւմտյան տերերը:

— Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո՝ առ այսօր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցված են, մինչդեռ հիմա Հայաստանի եւ Հունգարիայի ԱԳ նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել՝ վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները: Ինչպե՞ս եք վերաբերվում սրան, երբ անգամ ներողություն չի ասվել Հունգարիայի կողմից:

— Երբ սրանք գալիս էին իշխանության, գոռում էին փողոցներում, որ արտաքին ու ներքին քաղաքականությունը, քաղաքացիները լինելու է հպարտ: Բայց իրենց ամենօրյա գործունեությամբ ոտնահարում են մեր հպարտությունը, նվաստացնում են հայ ժողովրդի  ինքնասիրությունը: Սա հենց այդ շարքից է:

«ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԻՐԵՆՑ ՎԵՐՋԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԼՈՒՍԱՎՈՐԵԼ»

— Անդրադառնանք «Հայաստան» դաշինքում ստեղծված իրավիճակին՝ ի՞նչ կասեք այն մասին, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցրեց համագործակցությունը դաշինքի հետ, մանդատներն էլ վայր դրեց:

— Սկսենք նրանից, որ դաշինքը բացի այն, որ փոխեց իր քաղաքական տեսքը եւ այլեւս կազմված է մեկ կուսակցությունից եւ անկուսակցականներից, այլեւ փոխվեց նաեւ ընդդիմության ամբողջ խորհրդարանական պատկերը: Բնականաբար, այսօր պետք է մտածել, թե ընդդիմադիր դաշտում ինչպիսի մի նոր համակարգ է պետք ձեւավորել, որովհետեւ նախորդ համակարգը, որը կար «Հայաստան» դաշինքի ընտրվելու պահին, հիմա չկա: Հիմա ձեւավորվել է մեկ այլ իրավիճակ, եւ ընդդիմությունը պետք է շատ ակտիվ քննարկումներ սկսի, թե ինչպիսի իրական ընդդիմադիր մեխանիզմներ պետք է ստեղծել, որպեսզի կարողանանք արդյունավետ ձեւով դիմակայել այս իշխանությունների վարած քաղաքականությանը:

— Տարին ավարտվում է, եւ մենք մի կողմից տեսնում ենք երկրի համար վտանգավոր գործընթացներ, մյուս կողմից` տոնական հրավառություն եւ ճոխ լուսավորություն Հանրապետության հրապարակում՝ հանուն դրա անգամ  հատուկ պահպանվող հուշարձան համարվող  կառավարության շենքի վրա մեխեր մեխեցին ու անցքեր բացեցին: Ինչպե՞ս սա հասկանալ:

— Կառավարության շենքը, հավանաբար, սրանց պետք  չէ: Որոշել են Հայաստանը ոչնչացնել, որպես երկիր, իսկ եթե չկա երկիր, չի էլ լինելու կառավարություն: Իրենք այս հրավառություններով ու լուսավորություններով, երեւի, իրենց վերջին ճանապարհն են  ուզում լուսավորել: Բոլոր դեպքերում, անկախ վառած լամպերի քանակից, սրանք  մթության թագավորության ներկայացուցիչներ են եւ այդպես էլ կմնան մեր երկրի պատմության մեջ: Բայց վստահ եմ՝ մեր երկիրը կունենա պատմության շարունակականություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ ՊապիկյանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода