ԱԱ-2022. Արգենտինան և Նիդերլանդները քառորդ եզրափակչում են (տեսանյութ)
Սպորտ
Արգենտինայի հավաքականը 1/8 եզրափակիչում 2-1 հաշվով առավելության հասավ Ավստրալիայի նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց Լիոնել Մեսսին, որը կարիերայի 1000-րդ խաղում խփեց 789-րդ գոլը:
Լիոնել Սկալոնիի թիմի առավելությունը խաղի 57-րդ րոպեին կրկնապատկեց Խուլիան Ալվարեսը:
Ավստրալացիների միակ գոլը հանդիպման 77-րդ րոպեին խփվեց Էնցո Ֆերնանդեսի ինքնագոլի արդյունքում։
Արգենտինայի հավաքականը մրցաշարի քառորդ եզրափակիչում կմրցի Նիդերլանդների հետ։
1/8 եզրափակչում Լուի վան Գալի գլխավորած թիմը հաղթանակի հասավ ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ| 3-1 հաշվով:
Նիդերլանդների հավաքականի կազմում հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Մեմֆիս Դեպայը, իսկ առավելությունը կրկնապատկեց Դեյլի Բլինդը:
Խաղի 76-րդ րոպեին Հաջի Ռայթը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն հանդիպման վերջնամասում ԱՄՆ-ը ևս մեկ գոլ բաց թողեց: Աչքի ընկավ Դենզել Դումֆրիսը: