Խորվաթիան 11 ֊մետրանոցներով հաղթեց ճապոնացիներին
Սպորտ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի խաղում աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը հետխաղային 11֊մետրանոցներով հաղթեց ճապոնացիներին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի 1։1 հաշվով։ Խաղի հաշիվը 43֊րդ րոպեին բացեց Ճապոնիայի հավաքականը անկյունայինի խաղարկումից հետո ։Գերմանական «Շալկեի» 34֊ամյա պաշտպան Մայա Յոշիդայի փոխանցումից հետո աչքի ընկավ շոտլանդական «Սելթիկի» 25֊ամյա հարձակվող Դայձեն Մաեդան։ Խորվաթիայի հավաքականը հաշվի հավասարությունը վերականգնեց երկրորդ խաղակեսում։ 56֊րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Տոտենհեմի» 33֊ամյա հարձակվող Իվան Պերիշիչը, որին արդյունավետ փոխանցում կատարեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 33֊ամյա պաշտպան Դեյան Լովրենը ։ Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում թիմերը գոլ խփել չկարողացան։ Հետխաղային 11֊մետրանոցներով Խորվաթիան առավելության հասավ 3։1 հաշվով։
Երեք սեյվ կատարեց Զագրեբի «Դինամոյի» 27֊ամյա դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը։ Ճապոնիայից վրիպեցին «Մոնակոյի» 27֊ամյա հարձակվող Տակումի Մինամինոն, անգլիական «Բրայթոնի» 25֊ամյա կիսապաշտպան Կաորու Միտոման և Մայա Յոշիդան։ Միակ հարվածն արդյունավետ իրացրեց գերմանական «Բոխումի» 28֊ամյա հարձակվող Տակումա Ասանոն: Խորվաթիայի թիմից հաջողության հասան իտալական «Տորինոյի» 25֊ամյա կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը, Միլանի «Ինտերի» 30֊ամյա կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը և իտալական «Ատալանտայի» 27֊ամյա կիսապաշտպան Մարիո Պաշալիչը։ Վրիպեց միայն խորվաթական «Հայդուկի» 29֊ամյա հարձակվող Մարկո Լիվայան։ Խորվաթիան քառորդ եզրափակչում կմրցի Բրազիլիա ֊Հարավային Կորեա զույգի հաղթողի հետ։ Այս հանդիպումը արդեն մեկնարկել է 23։00֊ից։
Բրազիլիան առաջին խաղակեսում 4 գոլ խփեց Հարավային Կորեային։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ