Iravunk.com | Կառավարությունը հաստատեց Արտաքին հետախուզության ծառայություն ստեղծելու նախագիծը
Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհը Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. Զատուլին Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video) «Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ

Կառավարությունը հաստատեց Արտաքին հետախուզության ծառայություն ստեղծելու նախագիծը

Թեմա

Կառավարությունը հաստատեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքը։

Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը։

Ներկայացված փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր Արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին։

«Առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն։ Դրանով հնարավորություն կընձեռվի նորաստեղծ մարմինը համալրել այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով, արհեստավարժությամբ կնպաստեն արտաքին հետախուզության ծառայության կայացմանը։

Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի Ազգային անվտանգության ծառայության գործառութային արդյունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով կենտրոնանալ հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլև հնարավորություն կընձեռի ավելի ճկուն և համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի և տարածաշրջանի մարտահրավերներին»,- ասաց Գրիգոր Մինասյանը։

Մինասյանի խոսքով՝ նախագծային դրույթներով սահմանվում են ծառայության լիազորություններում կառուցվածքը, կազմավորման գործունեության ծառայողների ծառայության անցնելու, պաշտոնից ազատելու, ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական և սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված այլ հարաբերությունները։

«Միաժամանակ, հարկ է նշել, որ նախագծի անցումային դրույթներում նախատեսվում է կարգավորում այն մասին, որ արտաքին հետախուզության ծառայության ստեղծմանն ու կայացմանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումից երեք տարի անց արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմինները և ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել՝ այս գործառույթն ամբողջովին փոխանցելով նոր ծառայությանը»,- ասաց Մինասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ աշխարհը փոխվում է և արտաքին հետախուզական ձևերը ու մեթոդները նույնպես շատ էական փոփոխություններ են ապրում, ուստի շատ կարևոր է, որ Հայաստանը կարողա իր կարողությունները տրանսֆորմացնել և զարգացնել ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխան։

«Այդ իմաստով , կարծում եմ,  կարևոր արձանագրումներից այն է, որ տեսնում ենք՝ աշխարհում հետախուզական մեթոդները, ձևերը և բանաձևերը զարգանում են այնպես, որ նրանք միշտ չէ, որ ուղիղ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ։ Այս առումով որոշում ենք կայացրել, և դա նշված է Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարության մեջ.  ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա մարմին»,- եզրափակեց Փաշինյանը։

 



Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода