Iravunk.com | MMA-ում նոր հայ աստղեր հաստատ դեռ բացահայտվելու են. Գոռ Ազիզյան
Պլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն Պետրոսյան Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների Ալեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը ԱԺ նախագահ է՝ «սրտիկ» է անում, պլինտուսի մակարդակ, ձեզնից վատ վարկանիշ ձեր սարքած ասֆալտն ունի Պատերազմի հրաձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունը Մայիսի 9-ին քայլերթը կհասնի Երևան Ստեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն եւ կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ. «Կամք» ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային Ժողովի ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Սեւանից երթը շարժվում է դեպի Երեւան՝ նոր երգի ներքո Մայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

MMA-ում նոր հայ աստղեր հաստատ դեռ բացահայտվելու են. Գոռ Ազիզյան

Սպորտ

Տեղի ունեցավ երեւանյան այս տարվա սպորտային ամենաթեժ իրադարձությունը: Խառը մենամարտերի (MMA) սերիայի 61-րդ մրցաշարը կայացավ հենց մեր երկրում, որին մասնակցում էին մի շարք երկրներից ժամանած մարզիկներ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Gor MMA-յի գլխավոր մարզիչ ԳՈՌ ԱԶԻԶՅԱՆԻ հետ, ում ջանքերով այսպիսի մասշտաբների մրցաշարը հնարավոր դարձավ իրականացնել Երեւանում: Ի դեպ, Գոռ Ազիզյանը հանդիսանում է նաեւ այնպիսի մարզիկների մենեջեր, ինչպիսիք են՝ Ռաֆայել Աբրահամյանը, Գեղամ Վարդանյանը, Բոգդան Գուսկովը եւ այլք:

«ՀԱՋՈՂՎԵՑ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՏՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ»

- Ինչպե՞ս հաջողվեց MMA-յում այսպիսի կարեւոր եւ մասշտաբային մրցաշարի անցկացումը իրականացնել Երեւանում:

- Շատ վաղուց էինք պլանավորում Հայաստանում անկացնել մեծ մրցաշար, բայց սկզբից կորոնավիրուսի պատճառով չէինք կարողանում, հետո՝ պատերազմական իրավիճակի: Հիմա վերջապես հաջողվեց մեր հայրենակիցների համար սպորտային այսպիսի տոն կազմակերպել:

- Քանի՞ երկրից մասնակցեցին մարզիկներ եւ քանի մենամարտ տեղի ունեցավ:

- Շուրջ 11 մենամարտ տեղի ունեցավ: Ցավոք, մրցաշարի մասնակիցների աշխարհագրության հետ խնդիրներ ունեցանք, որովհետեւ ուկրաինական պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանի շատ շրջաններից բավականին մարզիկներ չկարողացան գալ: Ամեն դեպքում, մրցաշարին ունեցանք մասնակիցներ ՌԴ-ից, Իրանից, Եգիպտոսից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Ղազախստանից: Անգամ ունեինք մասնակից մարզիկ, ով Եվրոպայում է բնակվում:

- Մրցաշարի ո՞ր մարտը կառանձնացնեք մյուսներից:

- Իհարկե, երեկոյի գլխավոր մարտը Ռաֆայել Աբրահամյանի մասնակցությամբ էր: Նա կռվեց ազգությամբ թուրք Ղազախստանի քաղաքացի էլդար Կախորմանովի հետ եւ խեղդում հնարքով հաղթեց մրցակցին: Իմ աշակերտներից Բոգդան Գուսկովը մարտն ավարտեց նոկաուտի ենթարկելով մրցակցին: Նա ազգությամբ ռուս է, որը ներկայացնում է Ուզբեկստանը, որտեղ ունի երկրպագուների մեծ բանակ: Նա իր քաշային կարգում ռուս լավագույն 5 մարզիկների շարքում է: Մեր ակումբն էր ներկայացնում նաեւ Գեղամ Վարդանյան, որը նույնպես լավագույնս ներկայացավ:

ԿԲԱՑՎԻ «GOR MMA BY ՌԱՖԱՅԵԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ» ՍՊՐՈՏԴՊՐՈՑԸ

- Իսկ մրցաշարն անցկացնելու հետ կապված կազմակերպչական առումով ի՞նչ խնդիրների եք բախվել:

- Գիտեք, չէի ասի, թե հեշտ էր: Երեւի, դժվարություները հիմնականում պայմանավորված էին նրանով, որ առաջին անգամ էր այսպիսի մրցաշար անցկացվում: Հուսով եմ՝ երկրորդ, երրորդ անգամ այդպիսի դժվարություններ չեն լինի:

- Փաստորեն, նախատեսում եք, որ հետագայում ե՞ւս այսպիսի մասշտաբային մրցաշարեր տեղի ունենան Երեւանում:

- Պլանավորում ենք տարին չորս մրցաշար կազմակերպել Հայաստանում, ավելի ճիշտ՝ դեռ չորս:

- Կմանրամասնե՞ք, թե ինչ գործունեություն եք ծավալում MMA-յի աշխարհում:

- Հիմա զբաղվում եմ մարզչական եւ մենեջմենթի հարցերով: Ունենք շատ մեծ դպրոց Մոսկվայում, որն ունի արդեն երկու մասնաճյուղ՝ Gor MMA եւ American Top Team, որի ներկայացուցիչն եմ նաեւ: Պլանավորում ենք բացել մասնաճյուղ Հայաստանում եւս, որի ղեկավարը պետք է լինի Ռաֆայել Աբրահամյանը: Դպրոցը կգործի Gor MMA բրենդի ներքո՝ լինելով by Ռաֆայել Աբրահամյան: Բաից այդ պլանավորում ենք բացել մասնաճյուղ Դաղստանում: Այսօր ունենք 100-ից ավել պրոֆեսիոնալ մարզիկներ, որոնք մասնակցում են ամենատարբեր մրցաշարերի: 700-ի մոտ էլ սիրողական մակարդակի մարզիկներ ունենք: Մեր դպրոցներում գործում են մենամարտային բոլոր ձեւերը՝ բոքս, ըմբշամարտ, թայքվանդո, քիքբոքսինգ, թայսկի բոքս, կարատե, բայց հիմնականում հեդլայները MMA-ն է, որովհետեւ մենք դրանով ենք փող աշխատում:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՀԱՅ ՄԱՐԶԻԿԵՐ ՀԱՅՏՆՎԵԼԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է»

- Որքանով է MMA-ը Հայաստանում զարգացած: Վառ ներկայացուցիչներ ունե՞նք այս սպորտաձեւում:

- Կարող եմ ասել, որ Հայաստանում MMA-ը զարգացած չէ: Ունենք շատ լավ հայ մարզիկներ, բայց նրանք ծնվել են եւ կայացել ոչ Հայաստանում: Ինձ թվում է՝ Հայաստանում լավ հայ մարզիկեր հայտնվելը դեռ առջեւում է: Այնպես որ, MMA-ում նոր հայ աստղեր հաստատ բացահայտվելու են:

- Այս առումով փորձե՞լ եք համագործակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ:

- Դեռ՝ ոչ, բայց ինձ թվում է՝ կհամագործակցենք: Տեղյակ չեմ, թե ինչքանով է Հայաստանում MMA սպորտը կցված նախարարությանը, բայց Ռուսաստանում այն պաշտոնապես համարվում է սպորտ, եւ պետությունը շատ աջակցում է մանավանդ այն ակումբներին ու մարզիկներին, ովքեր ունեն արդյունքներ:

- Աշխարհում շատ մեծ է երկրպագուների բանակը MMA-ի նկատմամբ, իսկ Հայաստանում ինչպիսի՞ն է պատկերը:

- Երկրպագուների մասով՝ այո, մեծ է, բայց մեր երկրպագուները դեռ չեն հասկանում MMA-ից, որովհետեւ երկար ժամանակ չի անցել, որպեսզի ինչպես ֆուտբոլային խաղացողներին, անգիր իմանան ով ով է: Շատերը գիտեն միայն, երեւի, Քոնոր ՄաքԳրեգորին կամ Խաբիբ Նուրմագոմեդովին՝ այն էլ էլի մինչեւ վերջ չգիտեն նրանց մասին: Բայց ինձ թվում է՝  տեսարանը 5-6 տարի հետո կփոխվի:

- Հայաստանում անցկացված մրցաշարից հետո՝ Դուք պատրաստվում էիք մեկնել Եկատերինբուրգ Ձեր աշակերտներից մեկի մենամենարտին ներկա գտնվելու: Ի՞նչ նորություններ կան:

- Իմ աշակերտը Շառաբուտդին Մահոմեդովը դեկտեմբերի 3-ին մասնակցեց մենամարտի՝ Մխայել Ռագոզինի դեմ եւ հաղթեց: Այն համարվում է Ռուսաստանում 84 կգ քաշային կարգում ամենահետաքրքիր եւ ամենաթանկ կռիվը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Նշենք, որ մրցաշարի լրատվության եւ հանրային կապերի համակարգողը Դավիթ Ղարիբյանն է։



Պլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՊուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքներիԱլեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱԺ նախագահ է՝ «սրտիկ» է անում, պլինտուսի մակարդակ, ձեզնից վատ վարկանիշ ձեր սարքած ասֆալտն ունիՊատերազմի հրաձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունըՄայիսի 9-ին քայլերթը կհասնի ԵրևանՍտեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն եւ կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ. «Կամք»ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային Ժողովի ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն ՍիմոնյանՍեւանից երթը շարժվում է դեպի Երեւան՝ նոր երգի ներքոՄայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսըԲագրատ Սրբազանի դեմ իշխանական քարոզչության հերթական ֆեյքըՔայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Երևան. Օր 3«ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՄԵՆԱՄԱՐՏԻ ԺԱՄԱՆԱԿ 4-1 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԻՏԱԼԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆԿենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունիԴուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազինԵրեւանը շտապում է սահմանազատման գործընթացում իր արևմտյան խնամակալներին տեսանելի արդյունքներ ցույց տալու նպատակով. Անդրեւ ԱրեշեւՍի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ՝ բանակցելուՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանըԺամային փոփոխություններ՝ մետրոպոլիտենի աշխատանքումԿոչ եմ անում սփյուռքահայ մեր հայրենակիցներին` սատար կանգնելու սրբազանի առաջնորդած շարժմանը. ՊողոսյանՈւր ես էթում, արա’, իիի. Աղազարյանը՝ իր ելույթի ժամանակ հեռացող գործընկերոջըԴիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան ՍարգսյանԲերետատավորները «գրաժդանսկի» հագնված ոստիկանին էլ էին տարել. Կիրանցի բնակիչներՏարադրամի փոխարժեքները մայիսի 6-ինՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում տեղի կունենա մայիսի 10-ին․ ԱԳՆՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազի մոտ նստած ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով թղթախաղ է խաղումՄիշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ ԱղազարյանՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմ դը ՎաալըԱկանի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնություններըՇարժմանը միացած 5 հայտնի փաստաբանները դիմում են գործընկերներին«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա ՓայտյանՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկելԻշխանությունը հավանական սահմանային սադրանքը փորձում է ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրաԲարենպաստ օր է գործարքներ կնքելու համար. մայիսի 6-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկել«Շիրակը հանուն հայրենիքի» անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթինՆիկոլն ամեն ինչ անում է, որ աուդենցիա ստանա, կամ առնվազն «ոտի վրա» երկու բառ փոխանակի Պուտինի հետ. «Կանչ»Փրկարարները հայտնաբերել են Աստղաձոր գյուղի հանդամասում մոլորված 10-ամյա երեխայինԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Կա՛մ հայությունը կպահպանի իր հավատքն ու պետականությունը, կա՛մ Հայաստանից կմնան բեկորներ՝ Նիկոլի գլխավորությամբ». ԳաբրեիլյանովՉխառնվել միտինգներին, տեսեք հա՜ փորձը փորձանք չբերի. Գործադիրից ներքին հրահա՞նգ է իջեցվելԲայդենը առաջիկա ընտրություններում կարող է իր տեղը զիջել նախկին կնուը` Միշել Օբամային. SpiegelԳլխացավը. Թաքնված անոթային խնդիրԲեռլինում արդեն երրորդ օրն է՝ չեն կարողանում հանգցնել զինագործարանի հրդեհըԵս հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին. ԱԱԾ նախկին տնօրենՄազակալման պատճառները եւ անդառնալի հետեւանքները. ՇՈՒՏՈՎ «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերումՊետքարտուղարության ղեկավարը բացահայտ խոստովանել է` ԱՄՆ-ն իր համար շահավետ է օգտագործում Ուկրաինային. նույն վիճակում Հայաստանն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода