Ինչու Մուրի այցից հետո ԱԺ բերվեց հետախուզության մասին օրենքում փոփոխության նախագիծ
ՆերքաղաքականԱզգային ժողովում «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը վերածվեց թեժ բանավեճի: Անդրադառնալով նախագծի ներկայացման նման հրատապությանը` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ հետաքրքրվեց, թե հարցը քննարկվե՞լ է կամ կապ ունի՞ օրերս Հայաստան այցելած բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ: Ի պատասխան` Անվտանգության խորհրդի քարտուղար ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ տվեց ոչ թե կոնկրետ, այլ ընդհանրական պատասխան. «Մեր ընդունվող օրենքները չեն կարող երբեւէ կապ ունենալ որեւէ արտերկրյա պաշտոնյայի հետ: Հրատապության մասին կառավարության նիստում խոսել ենք, մինչ այդ էր առաջացել եւ, ընդհանրապես, Հայաստանի ներքին գործընթացները կապել ինչ-որ այլ երկրների պաշտոնյաների հետ՝ ժամանակակից Հայաստանում այդքան էլ տրամաբանական չէ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ