Iravunk.com | Իրականում ինչ խաղ են խաղում Նիկոլն ու Ալիեւը Լաչինի միջանցքում
Երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց «ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆ ՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնել Ամեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմից Ալիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքը Ուկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուր Շուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILD Բեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ) Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացել Եթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-Վանյան

Իրականում ինչ խաղ են խաղում Նիկոլն ու Ալիեւը Լաչինի միջանցքում

Միջազգային

Չնա­յած այն բա­նին, որ ար­դեն լրա­նում է Ար­ցախի բլո­կա­դա­յի մեկ ա­մի­սը, սա­կայն հան­րա­յին ըն­կա­լում­նե­րում այդպես էլ տե­սա­նե­լի չէ մի­աս­նա­կան գնա­հա­տա­կան, թե ին­չու Ա­լի­ե­ւը գնաց այդ քայ­լին, որն է դրա հիմ­նա­կան ի­մաս­տը, ո­րոնք են շար­ժիչ ու­ժե­րը: Վար­կած­նե­րից մե­կով Ա­լի­ե­ւը շրջա­փա­կել է Ար­ցա­խը՝ ար­ցա­խա­հա­յու­թյա­նը գաղթ պար­տադ­րե­լու հա­մար:

ԻՆՉ ԽԱՂ Է ԽԱ­ՂՈՒՄ ՆԻ­ԿՈ­ԼԸ

Ի­հար­կե, այս բա­ղադ­րի­չը կա, սա­կայն մի­այն դրա­նով ա­մեն բան չես բա­ցատ­րի: Ա­ռա­վել եւս, երբ հաշ­վի ես առ­նում փաս­տը, որ բլո­կա­դան ամե­նե­ւին էլ հա­րյուր տո­կո­սա­նոց չէ, որի մա­սին հա­զիվ թե Բաք­վում չի­մա­նան: Եվ ե­թե դա էլ չեն ար­գե­լա­փա­կում, ա­պա պարզ հարց է՝ իսկ ին­չո՞ւ է Ա­լի­ե­ւը փա­կել մի­ջանց­քը:

Հան­րա­յին ըն­կա­լում­նե­րում կա այն կար­ծի­քը, թե դա Ա­լի­ե­ւի եւ Նի­կի­ո­լի հա­մա­տեղ խաղն է, այլ վար­կա­ծով՝ ա­րեւմ­տյան թե­լադ­րան­քով: Ա­րեւմ­տա­մետ­ներն էլ պնդում են, թե չէ, դա Ա­լի­եւն ա­նում է Մոսկ­վա­յի հետ հա­մա­գոր­ծակց­ված, եւ այլն:

Ինք­ը՝ Նի­կո­լը, դեռ ան­ցած տա­րե­վեր­ջից սկսած մի գլուխ մե­ղադ­րանք­նե­րի հե­ղեղ է հղում ռուս­նե­րի ուղ­ղու­թյամբ: Կա­րե­լի է հի­շեց­նել թե­կու­զեւ այս տար­վա կա­ռա­վա­րու­թյան ա­ռա­ջին նիս­տում նրա հայ­տա­րա­րու­թյու­նը. «Իմ հա­մոզ­մամբ, ա­մե­նա­խորն ու ի­րա­կան պատ­ճառն այն է, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յե­րը շա­րու­նա­կում են ապ­րել ի­րենց հայ­րե­նի­քում, ու մի­ջազ­գա­յին հան­րու­թյունն էլ սկսել է ա­վե­լի ու ա­վե­լի հստակ ար­ձա­նագ­րել ԼՂ հա­յու­թյան էթ­նիկ զտում­նե­րի, ցե­ղաս­պա­նու­թյան են­թար­կե­լու Ադր­բե­ջա­նի տե­սա­նե­լի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Այս ի­մաս­տով մենք ա­վե­լի ա­ռար­կա­յա­կան քայ­լեր ենք ակն­կա­լում մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նից, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվ­տան­գու­թյան խորհր­դի մշտա­կան ան­դամ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նից, ում խա­ղա­ղա­պահ զո­րա­խում­բը տե­ղա­կայ­ված է ԼՂ-ում ու Լա­չի­նի մի­ջանց­քը սե­փա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ պա­հե­լը նրա ու­ղիղ պար­տա­վո­րու­թյունն  է»: Դժվար չէ նկա­տել, թե ինչ է քա­րո­զում. «մի­ջազ­գա­յին » ՝ կեց­ցե, իսկ ռուս­ներն ի­րենց դե­րը չեն կա­տա­րում: Սա­կայն, ի տար­բե­րու­թյուն մեր տե­ղա­կան «ժե­խի», Նի­կո­լը, այդ քա­րո­զներով հանդերձ,  բո­լո­րիցս էլ լավ գի­տի, թե Ար­ցա­խի դեռ հայ­կա­կան լի­նե­լու գոր­ծում ով ինչ դեր ու­նի: Դրա­նից զատ, նա նա­եւ բո­լո­րիցս լավ է հաս­կա­նում, թե ինչ ֆունկ­ցի­ա­ներ ու­նեն խա­ղա­ղա­պահ­նե­րը: Այդ թվում, երբ պա­հան­ջում է, թե՝ «Լա­չի­նի մի­ջանց­քը սե­փա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ պա­հե­լը նրա ու­ղիղ պար­տա­վո­րու­թյունն է», ա­պա մի­գու­ցե նա­եւ կա­ռա­ջար­կի՞, թե խա­ղա­ղա­պահ­ներն այս ի­րա­վի­ճա­կում ինչ պետք է ա­նեն: Օ­րի­նակ, պետք է ու­ժո՞վ քշեն ա­զե­րի «բնա­պահ­պան­նե­րին», նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ այն ման­դա­տը, ո­րը նա­եւ իր՝ Նի­կո­լի ստո­րագ­րու­թյամբ է տրված խա­ղա­ղա­պահ­նե­րին, ան­զեն «ակտի­վիստ­նե­րի» դեմ զեն­քի գոր­ծադ­րում չի նա­խա­տե­սում: Եվ երբ այս ի­րա­վի­ճա­կում նա պաշ­տո­նա­պես մեղադրանք է հղում ռուս­նե­րին, պարզ հարց է ծա­գում, թե այս ի՞նչ խաղ է խա­ղում: Թե ինչ խաղ է, դեռ կհաս­նենք: Սա­կայն փաս­տը, որ հենց այս պա­հին Թուր­քի­ան բա­ցում է Հա­յաս­տա­նի հետ ու­ղիղ օ­դա­յին բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի ու­ղին, մեկ բան է ցույց տա­լիս՝ Ան­կա­րան գոհ է այդ խա­ղից:

ԻՆՉ ԽԱՂ Է ԽԱ­ՂՈՒՄ Ա­ԼԻ­Ե­ՎԸ

Նման ի­րա­վի­ճակն է, որ ա­ռաջ է բե­րել վար­կա­ծը, թե Ա­լի­եւն ու Նի­կո­լը մի­աս­նա­բար են խաղ տա­նում ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի դեմ, այդ թվում՝ Ար­ցա­խը շրջա­փա­կե­լով Մոսկ­վա­յին վար­կա­բե­կե­լու մի­ջո­ցով: Մի­գու­ցե այս տրա­մա­բա­նու­թյու­նն ըն­թա­ցող մեծ խա­ղի մեջ իր տեղն ու ի­մաստն ու­նի, սա­կայն դա ա­մեն բան չէ, որ բա­ցատ­րում է, եւ կա­րե­լի է ըն­դա­մե­նը խա­ղի են­թա­շեր­տե­րից մե­կը հա­մա­րել:

Նկա­տի ու­նենք, որ ո­րոշ ա­ռանց­քա­յին հար­ցեր մնում են ա­ռանց պա­տաս­խա­նի: Օ­րի­նակ, Ա­լի­եւն իր ա­մա­նորյա շնոր­հա­վո­րան­քում նման միտք հնչեց­րեց. «Այս տար­վա հոկ­տեմ­բե­րին Պրա­հա­յում եւ Սո­չի­ում կա­յա­ցած հան­դի­պում­նե­րում Հա­յաս­տա­նը պաշ­տո­նա­պես ճա­նա­չեց մեր երկ­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյունն ու ինք­նիշ­խա­նու­թյու­նը: Կար­ծում եմ, որ դրա­նից հե­տո բո­լոր պայ­ման­նե­րը ստեղծ­վե­ցին Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման հա­մար »:

Ե­թե Ա­լի­ե­ւը նման լա­վա­տե­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի մեջ է, ա­պա նույն պարզ հարցն է՝ իսկ նրա ին­չի՞ն էր պետք մի­ջանց­քը փա­կե­լը: Կա­րե­լի է նման բա­ցատ­րու­թյուն տալ, թե Նի­կո­լը կստո­րագ­րի, բայց վերջ­նա­կան լուծ­ման հա­մար պետք է ար­ցախ­ցի­նե­րին, դրա­նով էլ՝ խա­ղա­ղա­պահ­նե­րին հե­ռաց­նել: Հենց սա էլ, ի դեպ, նա­խա­տե­սում էր «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փով» «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը»:

Բայց հենց այս­տեղ է, որ բախ­վում ենք «ամե­նա­տա­րօ­րի­նա­կին»: Ա­լի­եւն իր խոս­քում թե­եւ հի­շա­տա­կում է Պրա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, ո­րը «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փով» էր, բայց ան­մի­ջա­պես էլ անց­նում է դրան հա­ջոր­դած Սո­չի­ի հան­դիպ­մա­նը, որն ար­դեն «Եռա­կողմ ձե­ւա­չա­փով» էր: Ընդ ո­րում, հենց Ա­լի­եւն էր, որ «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փից» հրա­ժար­վեց՝ չմաս­նակ­ցե­լով դրա շրջա­նակ­նե­րում դեկ­տեմ­բե­րի 7-ին նա­խա­տես­ված հեր­թա­կան հան­դիպ­մա­նը: Դրա­նից էլ զատ, այս տա­րեսկզ­բին պաշ­տո­նից հե­ռա­ցավ հա­րավ­կով­կա­սյան ուղ­ղու­թյամբ Պետ­դե­պար­տա­մեն­տի ներ­կա­յա­ցու­ցիչ եւ հա­մա­տե­ղու­թյան կար­գով «Մինս­կի խմբի» ա­մե­րի­կյան հա­մա­նա­խա­գա­հի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ֆի­լիպ Ռի­քե­րը: Հենց նա էր, որ հա­մար­վում էր ե­թե ոչ «Բրյու­սե­լյան ձե­ւա­չա­փի» «կնքա­հայ­րը», ա­պա առն­վազն այդ ձե­ւա­չա­փը վե­րահս­կող ա­մե­րի­կյան պաշ­տո­նյան:

Ըստ Պետ­դե­պար­տա­մեն­տի մա­մու­լի ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար Նեդ Փրայ­սի, 57-ամյա Ռի­քե­րը թո­շա­կի է անց­նում, եւ դա ո­րո­շել է ան­ցած տա­րե­վեր­ջին: «Տա­րօ­րի­նակ զու­գա­դի­պու­թյամբ» այն ժա­մա­նակ, այն բա­նից հե­տո, երբ Ա­լի­ե­ւը հրա­ժար­վեց Նի­կո­լի հետ «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փով» հան­դի­պու­մից: Ու երբ դրա­նից հե­տո Ռի­քե­րը ո­րո­շում է «թո­շա­կի անց­նել», դա առն­վազն խո­սում է այն մա­սին, որ ա­մե­րի­կյան մո­դե­լով «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ա­պա­գան դար­ձել է ա­ռա­վե­լա­գույնս մշու­շոտ: Չէ՛, դա չի խո­սում այն մա­սին, որ անգ­լո­սաք­սե­րը ո­րո­շե­ցին հա­րավ­կով­կա­սյան խա­ղից դուրս գալ: Սա­կայն ակն­հայ­տո­րեն այդ պա­հին նրանց հա­մար բարդ ի­րա­վի­ճակ էր, ո­րը նրանք փոր­ձե­ցին հաղ­թա­րել այն­պի­սի ան­նա­խա­դեպ քայ­լով, ինչ­պի­սին էր MI-6 ղե­կա­վար Ռի­չարդ Մու­րի հա­յաս­տա­նյան այ­ցը:

Կար­ծես թե նման է նրան, որ «Բրյու­սե­լյան ձե­ւա­չա­փի» ձա­խո­ղու­մը օ­րա­կար­գում թո­ղեց մի­այն «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան տար­բե­րա­կը, ո­րը կա­րող էր ստո­րագր­վել տա­րե­վեր­ջին Սանկտ Պե­տեր­բուր­գում կա­յա­ցած ԱՊՀ ղե­կա­վար­նե­րի ոչ պաշ­տո­նա­կան գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում: Եվ ա­հա Մու­րի այ­ցից հե­տո նախ՝ Նի­կո­լի հա­կա­ռու­սա­կան հռե­տո­րա­բա­նու­թյու­նը կտրուկ սրվեց, ա­պա, անպ­տուղ մնաց Սանկտ Պե­տեր­բուր­գի հան­դի­պու­մը:

Բայց այս ի­րա­վի­ճա­կում, երբ տա­րեսկզ­բին Ա­լի­ե­ւը խո­սում է «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման հա­մար բո­լոր պայ­ման­նե­րից», ա­պա տրա­մա­բա­նա­կան է դառ­նում այն պարզ հար­ցը, թե ո՞ր «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» մա­սին է խոս­քը: Ե­թե բրյու­սե­լյան տար­բե­րա­կը չկա, հա­մե­նայն­դեպս՝ նա այդ ուղ­ղու­թյամբ քայ­լե­րից հրա­ժար­վեց ՝ հաշ­վի առ­նե­լով Մոսկ­վա­յի գոր­ծո­նը, նշա­նա­կում է, որ հի­մա օ­րա­կար­գում մնա­ցել է մի­այն ռու­սա­կան տար­բե­րա­կը: Ընդ ո­րում, այն տար­բե­րա­կը, ո­րի մա­սին Նի­կոլն այդ­քան դրվա­տան­քով էր խո­սում՝ այն գրե­թե հա­մա­րե­լով իր «ման­կու­թյան բյու­րե­ղյա ե­րա­զան­քը»:

«ՏԱ­ՐՕ­ՐԻ­ՆԱ­ԿՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ» ՇԱ­ՐԱՆ

Այս­պի­սով, ստա­նում ենք այս «տա­րօ­րի­նակ» պատ­կե­րը. Ա­լի­ե­ւը խո­սում է «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» մի­ակ տար­բե­րա­կի մա­սին, Նի­կո­լը ե­րա­զում է, որ այն ստո­րագր­վի, ռուս­նե­րը հան­դի­պում են կազ­մա­կեր­պում, եւ... ստո­րագ­րե­լու փո­խա­րեն Լա­չի­նի մի­ջա՞նցք են փա­կում: Ի՞նչ է ստաց­վում՝ Ա­լի­ե­ւը մի­ջանցք է փա­կում, որ իր ու­զած պայ­մա­նա­գի­րը չստո­րագ­րի՞: Կամ մյուս կող­մից. բո­լորն են հաս­կա­նում, որ մի­ջանց­քը բա­ցել հնա­րա­վոր է մի­այն ե­ռա­կողմ բա­նակ­ցու­թյու­ննե­րի շրջա­նակ­նե­րում: Բայց ա­հա Նի­կո­լի արտ­գործ­նա­խա­րա­րը դեռ էն գլխից հրա­ժար­վեց մեկ­նել Մոսկ­վա՝ Բայ­րա­մո­վի եւ Լավ­րո­վի հետ այդ հար­ցով բա­նակ­ցե­լու հա­մար: Իսկ Նի­կոլն էլ մի­այն զբաղ­ված է՝ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը խա­ղա­ղա­պահ­նե­րի վրա դնե­լով: Եվ այն դեպ­քում, երբ խա­ղա­ղա­պահ­նե­րը չու­նեն բա­նակ­ցե­լու ոչ մի լի­ա­զո­րու­թյուն, այդ քայ­լով Նի­կո­լը մի­այն ցույց է տա­լիս, որ չի պատ­րաստ­վում ան­ձամբ բա­նակ­ցել: Ին­չո՞ւ, չէ՞ որ հենց դրա­նից է կախ­ված իր «երա­զանք­նե­րի» «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ստո­րագ­րու­մը:

Չէ, հա­կա­սու­թյուն­նե­րով լի ի­րա­վի­ճա­կում ի­րա­կա­նում ա­մեն բան պարզ է, ե­թե մի փաստ ենք հի­շում: Ե­թե «Բրյու­սե­լի ձե­ւա­չափ» չկա, ա­պա դա դեռ չի նշա­նա­կում, որ անգ­լո­սաք­սե­րի հա­մար ըն­դու­նե­լի կա­րող է լի­նել «Եռա­կողմ ձե­ւա­չա­փով» խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը: Սրա հետ ե­րե­ւի Նի­կոլն էլ հա­մա­ձայն կլի­նի. Մու­րը վկա: Իսկ ե­թե Վա­շինգ­տո­նի եւ Լոն­դո­նի հա­մար ըն­դու­նե­լի չէ, Նի­կո­լը, ա­սենք նա­եւ Ա­լի­ե­ւը կա­րո՞ղ են ստո­րագ­րել: Իսկ ա­հա Լա­չի­նի մի­ջանց­քը լավ ա­ռիթ է չստո­րագ­րե­լու հա­մար: Ա­ռա­վել եւս, երբ դա կա­րե­լի է ծա­ռա­յեց­նել նա­եւ հա­կա­ռու­սա­կան հիս­տե­րի­ա սրե­լուն:

Բայց մյուս կող­մից էլ, չմո­ռա­նանք, որ նույն Նի­կո­լը, ա­սենք նա­եւ Ա­լի­ե­ւը Պրա­հա­յից հե­տո վա­զե­ցին Սո­չի: Այ­սինքն, նա­եւ ռուս­նե­րի «խնդրանք­նե­րը» մեր­ժել չեն կա­րող: Ա­լի­ե­ւը, մի­գու­ցե մի փոքր ա­վե­լի հան­գիստ շնչե­լով, քան Նի­կո­լը, սա­կայն տար­բե­րու­թյու­նը շատ մեծ չէ:

Իսկ թե որ գլո­բալ թե­ւի «խնդրան­քը», ի վեր­ջո, կկա­տա­րեն, թե­րեւս պարզ է դառ­նա­լու մոտ ժա­մա­նակ­ներս Ուկ­րա­ի­նա­յում:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

 



Երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода