«Մենք էլ մարդ ենք».Էքստրասենսի սպանության համար մեղադրվողի պահանջը
Արխիվ 16-20«Իրավունք»-ը գրել էր, որ էքստրասեն Անի Մաջնունյանի սպանության համար մեղադրվող «Յանուս» թատրոնի տնօրեն Մխիթար Մոս-Մուշեղյանը հացադուլ է սկսել` պահանջելով Անի Մաջնունյանի սպանության գործը ետ կանչել դատարանից եւ նորից քննել:
Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից մեզ էր զանգահարել Մխիթար Մոս Մուշեղյանը եւ տեղեկացրել, որ դատախազությունը ի դեմս, Գ. Բարսեղյանի, գրություն է ուղարկել նրան: Ինձ ասում են, որ պահանջս վերացական է: «Հույս ունեի, որ հացադուլից հետո իրավապահ մարմինները կարձագանքեին, պահանջիս ուշադրություն կդարձնեն: Բայց ապարդյուն: Ի վերջո, մենք էլ մարդ ենք»,- ասաց մեղադրյալը: