ՇՏԱՊ. 23 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վճակը կտրուկ վատացել է Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ (տեսանյութ) Ռուսական բանակն ամբողջական վերականգնման լուրջ շանս ստացավ Այդպես էլ գաղտնի պահեցին, թե ինչ ասաց Պուտինը Նիկոլի ականջին Ժողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքը Գյուրջինյանն իր ապօրինի քայլերը քողարկելու համար անհիմն մեղադրում է ուսանողներին ՓԱՆՋՈՒՆԻ Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը ԲԱՄԲԱՍԱՆՔ Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով

ԱՀԱԶԱՆԳ․ գործով քննող դատախազն ու քննիչը իրենց պարգեւավճար ստանալու համար կործանում է անձի ճակատագիրը․ փաստաբան

Մեր օրերում եւ հայկական իրականության մեջ գրեթե ամեն օր լսում կամ տեսնում ենք սպանության ամենա տարբեր դաժան սցենարների մասին եւ արդեն դժվար է հիշել դրանցից շատերը։ Առավել ցավոտ է, երբ տեղի ունեցածի հետ կապված իրավապահ մարմինները իրենց գործողություններն ու մոտեցումները իրագործում են իրենց քիմքին համապատասխան։ Դեպքը, որը ցանկանում ենք ներկայացնել, տեղի է ունեցել մոտ մեկ տարի առաջ, օգոստոսի 12-ին, ժամը 07։30-ի սահմաններում, ըստ որի, ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի 18 շենքի ետնամասում կնոջ դի կա։ Դիակից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կնոջ դիակ: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքի հետքեր: Պարզվել է, որ մահացածը նույն թաղամասի բնակիչ, 46-ամյա Արմինե Գ.-ն է:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և Մաշտոցի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 11-ի ժամը 20.00-ից օգոստոսի 12-ի ժամը 03.00-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշեն թաղամասի բնակիչներ 35-ամյա, 41-ամյա և 39-ամյա երեք տղամարդ խեղդամահ են արել 46-ամյա կնոջը: 

Սա պաշտոնական վարկածն է։

Ինչ խոսք, դեպքը դաժան է, սպանվածն էլ երիտասարդ կին, որը ընտանիք ու երեխաներ ուներ։ Անցել է մեկ տարի եւ այս գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Գործով անցնող մեղադրյալներից Արամ Խաչատրյանի փաստաբան Գարիկ Գալիկյանը օրեր առաջ իր ֆեյսբույքան էջում մի ցնցող հրապարակում էր արել, որտեղ հիշատակել է ՀՀ Քննչական կոմիտեում տեղի ունեցող «беспредел-ի» մասին, ուստի այդ պատճառով որոշեցինք առավել մանրամասներ տեղեկացնել մեր ընթերցողներին․

«ՀՀ Քննչական Կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի «беспредел-ը» սահմաններ չունի` մարդու կյանքը 0 արժեք։ Անձին մեղադրանք է առաջադրվել, մեկ տարի անհասկանալի է ինչ է արվել գործի շրջանակներում, մեկ տարի անց մեղադրանքը լրացվել, մեղադրանքի որոշումը քննիչը ծանոթացրել է մեղադրյալին, որի ժամանակ մեղադրյալը նշել է, որ ցանկանում է ցուցմունք տալ նոր լրացված մեղադրանքի վերաբերյալ, ցանկանում է առերեսվել մյուս մեղադրյալների հետ, պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին եւ այլն, սակայն քննիչը անտեսելով այդ ամենը, օրենքի պահանջները որոշել է, որ գործի նախաքննությունը պետք է ավարտի, քանի որ ժամկետը լրանում է եւ այլեւս չի կարող կալանքի տակ պահել մեղադրյալին։ Այդ ապօրինությունների պատճառով մեղադրյալը դիմում է գրել եւ հացադուլ հայտարարել։ Ու ամենացավալին նա է, որ իմ գնահատմամբ՝ մեկ ա քննիչը անտեսելով օրենքի ցանկացած պահանջ, փորձելու է ավարտել նախաքննությունը առանց պաշտպանին ծանոթացնելու նյութերին, առանց ժանակ տրամադրելու միջնորդություններ ներկայացնելու համար եւ գործը ուղղարկելու է դատարան, ու հեչ կարեւոր չէ, թե օրենքում ինչ է գրված։

«Այս ամենի մասին, իհարկե, գրավոր դիմում է ներկայացվել ՀՀ Գլխավեր դատախազին եւ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահին, ինչպես նաեւ քննիչին բացարկ հայտնելու միջնորդություն։ Չնայած ակնկալիք չունեմ, որ որեւէ ձեւով օրենքի պահանջը կպահվի, ու թե սենց ուր էնք հասնելու Աստված գիտի»:

Այն, որ իրավապահ շատ մարմիններում տիրում է իսկապես «беспредел» շատ շատերը չեն հերքի, ուստի վերոնշյալ հայտարարության հետ կապված iravunk.com-ը որոշեց դիմել պարոն Գալիկյանին եւ ահա, թե ինչ պարզվեց․

«Դեպքից չորս ամիս անց դատարանը որոշում է կալանավորվածներից երկուսի մասով միջնորդությունը կալանքի մասով մերժել հիմնավոր կասկածի բացակայության պատճառով, որ անձինք կարող են առավելագույն պարտակող լինեն եւ այդպես մնում է, բայց մեկ տարի դեռ չանցած երկուսին բաց են թողնում եւ մնում է կալանքի տալ միայն իմ պաշտպանյալը։ Ես առաջարկում եմ նշանակել փորձաքննություն եւ սեւյմ թվի հուլիսի 25-ին մեր միջնորդությունը` դատախազությունը կից գրույթամբ ուղարկում է քննիչին ընթացքը լուծելու համար։ Այդ ընթացքում քննիչը գնում է քրեակատարողական հիմնարկ նախաքննության ավարտ հայտարարելու համար, սակայն մեղադրյալը, իսկ տվյալ դեպքում իմ պաշտպանյալը, ասում է, որ լավ չի զգում, չի կարող իջնել եւ հանդիպել նրան, հավանաբար թունավորված է եղել, քննիչն էլ թողնում հետ է գալիս քրեակատարողականից։ Այնուհետ քննիչը մեղադրանքը լրացնելուց նոր հոդված է դնում՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ եւ այս ամենը նա անում է առանց որեւէ փորձագետի եզրակացության, ինչը աբսուրդ է։ Ինչեւէ, մեղադրյալը ասում է, որ վերոնշյալ առաջադրված հոդվածի հետ կապված ուզում է ցուցմունք տալ, բայց միայն պաշտպանի ներկայությամբ, սակայն դա էլ են անտեսում։ Միջնորդություն ենք ներկայացնում, որպեսզի առերեսում կատարեն մյուս երկու մեղադրյալների հետ, դա եւս մերժում են, քանի որ գործում կան էական հակասություններ, իսկ ես արդեն ստացել եմ գրություն, որ գործը գտնվում է դատարանում։ Ասեմ ավելին, որ մեղադրական եզրակացությունն անգամ ստորագրված չէ դատախազի կողմից, կա միայն ստորագրություն քննիչի կողմից եւ պատկերացրեք, որ այդ ձեւով գործը մտել է դատարան։ Ինձ հետաքրքիր է, թե դատարանը ինչպե՞ս է գործին ընթացք տալու, կամ վարույթ ընդունելու։ Ամեն դեպքում, թե՛ մեղադրյալին, թե՛ պաշտպանին պետք է ծանուցվի գործի նախաքննության ավարտի մասին, բայց ոչ մի բան չկա այդ մասին։ «беспредел-ի» ձեւով գործը ավարտել են եւ ուղարկել են դատարան, իսկ հիմա սպասում ենք դատարանը վարույթ կընդունի, թե ոչ։ Իմ պաշտպանյալը հացադուլ է հայտարարել նշելով, որ մի շարք միջնորդություններ է կատարում որեւէ պատասխան չի ստացել, բացարկ է հայտնել քննիչին, ոչ մի պատասխան չկա»։ 

Իսկ արդյո՞ք այդ ծանր մեղադրանքը՝ սեքսուալ բնույթի գործողությունները, նոր է գործում առկա հարցին փաստաբանը նշեց, որ դա ի սկզբանե եղել է, բայց պետք է այդ մասով լինի փորձագետի եզրակացություն, որը չկա, բայց գործում առկա է։

«Ես հետեւյալ կարծիքին եմ, որ գործով քննող դատախազն ու քննիչը իրենց պարգեւավճար ստանալու համար այսօր կործանում է տվյալ անձի ճակատագիրը։ Ես այս ընթացքում, խափանման միջնորդությունը քննարկելու ժամանակ, գործով քննիչին հարցնում եմ` նշեք հանցագործության դրդապատճառը եւ եթե տաք հիմնավորում ես կմիանամ ձեզ։ Ինձ պատասխանում են, որ սպանվածի վրա բռնի հետքեր կան, ես էլ խնդրում եմ, որ պարզեն, ի՞նչ հետքեր են դրանք, արդյոք սպերմայի հետքեր կան, չնայած որ ես վստահ եմ, որ այդպես չէ, բայց իրենց դա պետք չի, քանի որ պարզվելու էր, որ չկան սպերմայի հետքեր եւ այս գործը պայթելու էր։ Ինչպե՞ս կարող են մարդուն 10 րոպե տեսնեն եւ սպանեն։ Ինձ փոխանցում են, որ կնոջ մահը վրա է հասել շնչահեղձությունից, ես էլ միջնորդում եմ, որ պարզեն, ո՞վ է խեղդել կնոջը։ Նախաքննության գաղտնիությունից ելնելով այս պահին շատ բաներ չեմ հրապարակում, սակայն արդեն դատարանում ես պայթեցնելու եմ շատ փաստեր, սա սենսացիա է լինելու։ Մենք գրավոր բողոք ենք ներկայացրել դատախազություն եւ քննչական կոմիտե՝ քննիչի եւ դատախազի անպատժելիության մասով դեռ արձագանք չունենք, միջնորդել ենք առերեսման համար արձագանք չկա, միջնորդել ենք փորձաքննություն, արձագանք չկա, միջնորդել ենք նոր ցուցմունքի հետ կապված, արձագանք չկա, ինչը կոպիտ խախտում է»։ 

Իսկ ինչո՞ւմ է կայանում գործի նկատմամբ այս կերպ փնթի վարվելը հարցին փաստաբանը նշեց, որ շուտով կլրանար իր պաշտպանյալի մեկ տարին, իսկ կալանքի ժամկետը չէին կարող ավելացնել, ուստի, հապճեպ որոշումներ կայացնելով գործը ուղարկել են դատարան, որպեսզի իմ պաշտպանյալը ազատ չարձակվի․ «Ես 17 տարվա փաստաբան եմ, բայց էս կարգի ապօրինություն չեմ տեսել։ Քր․Օր 200-րդ հոդվածի համաձայն նախաքննության ավարտի մասին պետք է տեղյալ պահեն ե՛ւ մեղադրյալին ե՛ւ պաշտպանին, իսկ մենք հիմա անգամ չգիտենք ինչ է առկա գործում»։ 

Պարոն Գալիկյանը մեզ տեղեկացրեց, որ սույն թվի օգոստոսի 7֊ին, 16։30֊ին Աջափնյակ 1 նստավայրում տեղի կունենա Արամ Խաչատրյանի դատական նիստը։

Որպես նյութին հավելում նշենք, որ Արամ Խաչատրյանը 1997թ. եղել է Սամբոյի աշխարհի չեմպիոն։

Կլինենք հետեւողական եւ գործում առկա նոր հանգամանքների մասին կտեղեկացնենք ընթերցողներին։

 

 

 

 

 

 


Ամուսնանում են ավելի քիչ, ամուսնալուծվում՝ ավելի շատ․ Վ. ՇահրամանյանՇՏԱՊ. 23 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վճակը կտրուկ վատացել էԲոլոր ֆուտբոլիստներն ուզում են խաղալ բարձր մակարդակով։ Ռուսաստանում, ցավոք, դա հնարավոր չէ. Կարապետյանը` Սպերցյանի մասինԴեռ վաղ է խոսել. Տիկնիզյանի գործակալը` ֆուտբոլիստի Եվրոպա տեղափոխելու մասինԲագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ (տեսանյութ)Ռուսական բանակն ամբողջական վերականգնման լուրջ շանս ստացավԱյդպես էլ գաղտնի պահեցին, թե ինչ ասաց Պուտինը Նիկոլի ականջինԺողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքըԳյուրջինյանն իր ապօրինի քայլերը քողարկելու համար անհիմն մեղադրում է ուսանողներինՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձըԲԱՄԲԱՍԱՆՔՌուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. ԲորտնիկովԷդվարդ Ասրյանը ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս․ ՊՆ-ն պարզաբանում է տարածվող լուրերըԶարմանքՀիմա Նիկոլն ի՞նչ անի, էս ճամպրուկը ո՞ւր դնիՀնդկաստանի ԶՈՒ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԲայդենն արգելել է մինչև 2040 թվականը Ռուսաստանից ուրան ներկրելՄեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ ՓաշինյանՊՆ-ում ծավալվել են կառավարման կետեր, ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներՎարդան Մինասյանն ու նրա օգնականը չեն վերցրել իրենց մեդալները՝ ՀՖՖ-ի հետ տարաձայնության պատճառովՎրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի (տեսանյութ)Կոբախիձեն հայտնել է՝ Վրաստանում երբ վերջնականապես կընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքըԱդրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքըԱդրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ռազմավարական գործընկերությունըUcom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Արփի Դավոյա’ն, գնա ղուշբացությամբ զբաղվի, դու դրանից ավելի լավ ես, քան քաղաքականությունից. ՊետրոսյանԻնչպես են Դանիայում հայերը դիմավորել Նիկոլ ՓաշինյանինԱդրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՕՐԸ»Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. ԲայրամովԺնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումըԼուսինե Թովմասյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութի մասինՀայ-ադրբեջանական կոնֆլիկտը մնացել է պատմության մեջ. ԱլիևՔոլեջի ուսանողները միացան Բագրատ սրբազանի շարժմանըՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունըՀայաստանին և Ադրբեջանին խրախուսել եմ պահպանել խաղաղ բանակցությունների թափը. ԵԱՀԿ գործող նախագահԲագրատ սրբազանը քնեցԱնվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը. Լիլիթ Գալստյան«ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ». ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԵՆԻԿ ԽԼՂԱԹՅԱՆԻնչպես հայտնվեց «Հայրիկը սարդոստայնում». առաջնախաղ` ռուսական թատրոնի բեմումՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ 3 ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԵՎ 2 ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՓողերը թալանու՞մ են, թե՞ ապաշնորհության հարց ա, ամբողջ քաղաքը փոս ա. ավագանու անդամ (տեսանյութ)ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև«Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ«Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազանը` արևելագետ Գուրգեն Մելիքյանին (տեսանյութ)«Ռուբեն ջան, արի՛, որ իմանան կիրթ մարդկանց հետ եմ», «Մեզ համար է պատիվ Ձեր կողքը կանգնել, Սրբազա՛ն»Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահինՈստիկանների մեծ մասն արդեն միացած է մեր շարժմանը. Սրբազան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода