Iravunk.com | Զոհվածների ծնողները համախմբվել են «Որդիների Կանչ» ՀԿ֊ի տանիքի տակ
Անհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Forbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք «Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա «Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում «Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը Ռուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան «Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Օչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված է

Զոհվածների ծնողները համախմբվել են «Որդիների Կանչ» ՀԿ֊ի տանիքի տակ

Հասարակություն

Ուղիղ 22 տարի առաջ այս օրը Հադրութի շրջանի Տող գյուղում ծնվեց Ժորա Սահակյանը, որն իր հայրենի հողում՝ Արցախում, զոհվեց 44-օրյա պատերազմի օրերին: Հերոսի ծննդյան օրը հիշելու եւ նրա ծնողների կողքին լինելու գաղափարը մեկտեղել էր մի շարք զոհվածների հարազատների, ովքեր մասնակիցը դարձան Ժորայի հիշատակին նվիրված՝ հուշ-երեկոյին: Ավարտին Ժորայի հայրը՝ Վահիդ Սահակյանը եւ բախտակից այլ զոհվածների ծնողներ շնորհակալական խոսքեր ասացին կազմակերպիչներին, այդ թվում «Զորակցություն Հայրենյաց Պաշտպանին» ՀԿ հիմնադիր-նախագահ ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ում հետ զրուցել է «Իրավունքը»:

- Հերոսածին ծնողներից շատերը Ձեզ շնորհակալություն էին հայտնում՝ Ժորա Սահակյանի հուշ-երեկոն իրականացնելու համար: Ի՞նչ կասեք այս մասին:

- Եթե անկեղծ, ես մեծ բան չեմ արել՝ պարզապես զոհվածի ծնողներն են շատ երախտապարտ մարդիկ: «Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամ ծնողների հետ միասին փորձեցինք գեղեցիկ երեկո կազմակերպել՝ մեր հերոս Ժորա Սահակյանի ծննդյան 22 ամյակին նվիրված: Ես եմ շնորհակալ զոհված տղաների ծնողներին՝ այդքան ուժեղ, այդչափ բարի, պայքարող, կազմակերպված լինելու համար։ Այժմ այս հիվանդացած ու դաժան իրականության մեջ երկու սպեղանի ունեմ՝ մեկը մեր ամուր շրջափակման մեջ գտնվող արցախահայությունն է, մյուսը` մեր զոհված տղերքի ծնողների անկոտրում կամքը։

- Բավական բարդ է այսօր յուրաքանչյուր զոհված զինվորին, ըստ արժանվույն, գնահատել, հիշել, նման միջոցառումներ իրականացնել, որովհետեւ տասը չեն, հարյուրը չեն, հազարավոր են…Այսպիսի միջոցառումները շարունակակա՞ն են լինելու:

- Որքան էլ ցանկանանք ըստ արժանվույն գնահատել, դժվար կարելի լինի, որովհետեւ ո՛չ մի միջոցառում, ո՛չ մի խոսք չի կարող արդարացնել, սփոփել նրանց բացակայությունը... Գործ, վրիժառու սերունդ, վերականգնված ամբողջական Արցախ. ահա այդ երեք գործը, երբ մենք կարողանանք անել` ես բաց ճակատով կասեմ` հերոս տղաներին կարողացանք, ըստ արժանվույն, գնահատել։ Ինչ վերաբերվում է նման միջոցառումներին, իհարկե` սիրով, ես պատրաստակամ եմ ու գտնում եմ, որ մենք պարատավոր ենք հիշել ու հիշեցնել, թե ինչ ոսկյա սերունդ ենք կորցրել` ամեն մեկը մի լեգենդ։ Սա ուղղակի խոսքեր չեն. ես տեսել եմ պատերազմի ընթացքում տղերքից շատերի նամակներն իրենց մայրերին գրված ու վստահեցնում եմ՝ մենք մեր ժամանակների Վազգեններ, Մոնթեներ, Դուշման Վարդաններ ենք կորցրել։ Իրենք պակաս հերոս տղերք չեն, իրենք պակաս կռվողներ չեն եղել... Պարզապես թիկունքում հայի տականքն է իր սեւ գործն արել ու հայ ազգի ընտրանի տղերքին Արցախի հայրենի հողի հետ միասին բարբարոս թշնամուն են դավադրաբար հանձնել։

- Փաստորեն, ստացվեց այնպես, որ Հայոց բանակի կազմավորման տոնին ընդառաջ ոչ թե պետական մակարդակով, այլ Ձեր շնորհիվ զոհվածների ծնողները մեկտեղվեցին մեկ տանիքի ներքո: Իսկ ինչո՞ւ պաշտոնական այրերից որեւէ մեկը հերոսածին հայրերի ու մայրերի կողքին չէ այս օրերին:

- Զոհվածի ծնողներն իրականում ինքնակազմակերպվել ու համախմբվել են «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպության տանիքի տակ, իսկ ինձ պատիվ են արել եւ ի սրտե ընդունել՝ որպես իրենց բարեկամ, հարազատ, ինչն ինձ համար շատ պարտավորեցնող է, մոտիվացնող, ապրեցնող... Ես չգիտեմ՝ դուք ո՞ր պաշտոնական այրերին ի նկատի ունեք, ես նման մարդկանց չեմ ճանաչում... Եթե դուք ճանաչո՞ւմ եք իրենց, հարցրեք, թե ինչո՞ւ զոհվածների ծնողների կողքին չեն, թե ինչո՞ւ են ատում այդքան սեփական հայրենիքը, թե ինչո՞ւ որոշեցին Վազգեն Սարգսյանին հետմահու արժանացնել զոհվածի հոր կոչմանը` կազմաքանդելով Հայոց հաղթանակած բանակը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Անհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода