Ընդդիմությունը պետք է մոդեռնիզացվի, հին մեթոդները այլեւս չեն գործում. Վահան Բաբայան
Ներքաղաքական«Էդ որ գրում են «ժողովուրդ դուրս եկեք էս տվին, էն տվին» հետաքրքիր ա՝ իրենք արդեն դուրս եկե՞լ են, թե տանը սառը սուրճ են խմում ու կոչ անում մյուսներին կամ մի՞թե չեն ուզում հասկանալ, որ փողոց դուրս չեկող ժողովրդին զոռով չի ստացվի հանել կամ եւ հակառակը՝ դուրս եկող ժողովրդին չես կարող կանգնեցնել:
Պրիմիտիվ եւ կրկին թույլ ու ձանձրալի քարոզչություն, որով Նիկոլին չէ նույնիսկ Հովիկ Աղազարյանին հաղթել չի լինի.... Կամ եթե «թեժ կետերում» ֆոտո անելով ու, ըստ էության, դատարկ հարցազրույցներ տալով հարց լուծել լիներ՝ հիմա Տիգրան Մեծի երկիրը կլիներ: Ընդդիմությունը պետք է մոդեռնիզացվի,հին մեթոդները այլևս չեն գործում», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ: