ԶԼՄ-ները հայտնել են, որ իրանական Սպահանի օբյեկտի վրա հարձակման հետեւում կանգնած է եղել Իսրայելը
ՄիջազգայինՍպահան քաղաքում Իրանի պաշտպանության նախարարության գործարանի վրա դրոնների հարձակման հետեւում կանգնած է Իսրայելը, գրում է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:
«Իսրայելը գաղտնի հարված է հասցրել Իրանի պաշտպանական համալիրին», — ասվում է հրապարակման մեջ։
Պարբերականը նշում է, որ սա առաջին հայտնի հարձակումն է այն բանից հետո, երբ երկրի վարչապետ է դարձել Բենիամին Նեթանյահուն:
Բացի այդ, ըստ ԶԼՄ-ի, իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաները քննարկում են Իրանի և Ռուսաստանի համագործակցության զարգացման դեմ պայքարի նոր եղանակներ:
«Սպասվում է, որ Նեթանյահուի նոր կառավարությունը ռազմական աջակցություն չի տրամադրի Ուկրաինային։ Սակայն նա կշարունակի գաղտնի հարվածներ հասցնել Իրանի միջուկային և ռազմական ծրագրերին», — ասվում է հրապարակման մեջ։