Iravunk.com | Ինչպես տոնել Սուրբ Սարգսի տոնը, եւ որոնք են այդ ծիսակարգի արգելքները
ԲԱՄԲԱՍԱՆՔ ԶԱՐՄԱՆՔ ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ Չի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանին ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ժողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկները Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը ԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ) «Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ինչպես տոնել Սուրբ Սարգսի տոնը, եւ որոնք են այդ ծիսակարգի արգելքները

Մշակութային

Փետրվարի 4-ին սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է: Տոնին ընդառաջ «Իրավունքը» զրուցել է «Տոնացույց» ժողովրդական թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար ՀԱՍՄԻԿ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ հետ:

Տիկին Բաղրամյան, ո՞րն է Սուրբ Սարգսի տոնի խորհուրդը ազգագրության տեսանկյունից:

— Սուրբ Սարգիս զորավարի տոնի ավանդույթները չափազանց հին են: Եվ կապված է գարնան գալու տաք ու սառը քամիների կռվի հետ: Այդ օրը նույնիսկ տանից դուրս չեն եկել, քանի որ բուք ու քամի են սպասել, որովհետեւ մթնոլորտի քամիների կռիվ է եղել: Քամիների էներգիաներին ոչ միայն հավատացել են, այլ նաեւ կառավարել են ուժերին, ոգիներին, բնությանը: Եվ այդ ամեն ինչը քրիստոնեության մեջ շատ ներդաշնակ անցել է: Այդ տոնի վաղնջական ֆունկցիայի մեջ մտնում էր Սուրբ Սարգսի արագահասությունը, որի առաջնահերթ գործն էր՝ հասնել վիրավոր զինվորներին: Սուրբ Սարգսի աղոթքներ կան՝ նվիրված գերի ընկածներին: Հարսանիքներին նորափեսայի օրհներգն ասելիս հաճախ հիշատակում էին Սուրբ Սարգսին: Նրա օգնության կարիքն ունեին նաեւ հղի կանայք, սիրահարները, եւ աղոթքներ կան, որոնցով նրանք դիմում են բարեգութ Սրբին: Նրա օգնությանն էին դիմում նաեւ կայծակների ժամանակ: Գիշերը գայլերի հարձակման վտանգին ենթարկվող մարդիկ նույնպես օգնության էին կանչում Սուրբ Սարգսին:

Տոնը սկսվում է երկուշաբթի՝ եկեղեցական Առաջավորաց պասով: Սակայն ժողովուրդն այն անվանում էր «Խաշիլի պաս», որովհետեւ  հնգօրյա այս պասի ընթացքում արգելվում էր ուտել խաշիլը: Այս պասի առանձնահատկությունն այն էր, որ կենդանական մթերքից բացի, չէին ուտում նաեւ աղանձ ու փոխինդ, ինչպես նաեւ սրանցից պատրաստված խորտիկներ, այդ թվում՝ խաշիլը: Սակայն հայոց որոշ բնակավայրերում  ծոմը սկսվում էր կիրակի երեկոյան եւ տեւում էր մինչեւ չորեքշաբթի երեկո, կամ ընդհակառակը՝ ծոմը սկսում էին չորեքշաբթի առավոտից եւ շարունակում մինչեւ շաբաթ առավոտ, այսինքն՝ երեք օր: Դրանից հետո բոլոր տներում մեղրաջրով, դոշաբով կամ պարզ շաքարաջրով փոխինդ էին պատրաստում եւ ընտանիքի անդամների թվով գնդերի բաժանում: Վրան խաչաձեւ նշան էին գծում եւ գիշերը տան ներսում պահում մատչելի մի տարածքում՝ հուսալով, որ ձիավոր Սարգիսն իր գիշերային սլացքի ժամանակ իրենց տուն կմտնի եւ ձիու պայտի հետքը կթողնի:

— Դուք ճի՞շտ եք համարում, որ աղաբլիթը պետք է պատրաստի այրի կինը:

— Ես երկար ժամանակ չէի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ դժբախտ կինն է պատրաստում աղաբլիթը, բայց հետո հասկացա, որ ամուսինն այն աշխարհում է եւ այնտեղից գիտի, թե որ տղան է լինելու ապագա փեսացուն: Չամուսնացած աղջիկները եթե ուզում էին ուտել աղաբլիթ, պետք է հնգօրյա Սուրբ Սարգսի պասը պահեին եւ նոր ուտեին: Այլապես կլիներ սխալ ծիսակարգ: Այնուհետեւ քնելուց առաջ ուտում էին աղի բլիթը, որպեսզի գիշերը երազում տեսնեին իրենց ապագա ամուսնուն: Ի դեպ, ես կերել եմ աղաբլիթ եւ այդ հրաշքը վերապրել եմ: Երազում տեսել եմ իմ ապագա ամուսնուն, որին բացարձակապես չէի ճանաչում: Նշեմ նաեւ, որ Սուրբ Սարգսի տոնին շատ արգելքներ կան, որտեղ ավելի շատ բան չի կարելի, քան կարելի է:

— Որո՞նք էին այդ տոնի  արգելքները, որին հիմա չենք հետեւում:

— Արգելվում էր լողանալ, գլուխ լվանալ, լվացք անել, օճառ գործածել, ճախարակ մանել, այսինքն՝ նաեւ թելի հետ գործ չէր կարելի անել: Մարդիկ հավատում էին, որ մազ լվանալու դեպքում Ս. Սարգսի ձիու ոտքերին թնջուկ կփաթաթվի եւ, որպես պատիժ, իրենց մազերը կթափվեն: Ս. Սարգսի պասի ժամանակ շատ մարդիկ պոկում էին իրենց մազերը եւ աղոթքներով հանձնում քամուն՝ հավատալով, որ Ս. Սարգիսն իրենց մազերի հետ կտանի նաեւ իրենց ցավը: Այսպիսով՝ Սուրբ Սարգսի տոնը տարիների ընթացքում փոփոխության է ենթարկվել: Բայց այդ բոլոր արգելքները՝ թել մանել, օճառ չօգտագործել, փոխինդ, խաշիլ չուտել, երբեք պետք չէ ուղիղ տեքստով հասկանալ: Պետք է դրա խորհուրդը հասկանալ, թե ինչ է նշանակում: Օրինակ, ինչ է նշանակում, երբ ասում եմ՝ խաշիլի պաս է, խաշիլ չպետք է ուտել: Այսօր շատ մարդիկ կան, որոնք չգիտեն, որ խաշիլը բոված ցորենն է: Այսինքն՝ սա ցորենի պաս է: Իսկ ինչու են ցորենի պաս պահում: Ցորենը պետք է այնպես խնամենք, որ հանկարծ այն հողի մեջ չփտի: Ցորենը նշանակում է հասունություն, նոր կյանք, աստվածային գիտելիք: Ինքը կհասնի՞ մինչեւ գարուն, թե կփտի հողում: Տեսնենք՝ մինչեւ գարուն կապրե՞նք, թե՞ կոչնչանանք: Ինչպե՞ս անենք, որ ապրենք: Օրինակ, ճախարակը ժամանակի խորհրդանիշն է: Ինչ-որ չափով ժամանակը կանգնում է: Եվ դու չգիտես՝ մինչեւ գարուն ինչ կլինի: Եթե չկա այդ հասկացողությունը,  այդ բոլոր ծիսակարգերը դառնում են անիմաստ ու անհասկանալի

— Այդ տոնի հետ կապված՝ հնի եւ նորի տարբերությունը ո՞րն է:

— Սուրբ Սարգսին համարելը սիրո հովանավոր, ինձ թվում է՝ սխալ է, որովհետեւ արդեն տիեզերքում է որոշված, թե ով կլինի քո կողակիցը: Ինքը հովանավորն է ամուսնության: Չէ՞ որ լինում են դեպքեր, որ ամուսնանում են ու սիրում ամուսնությունից հետո: Ես հասկանում եմ, որ սիրո հովանավորը Սուրբ Սարգսին վերագրելը նոր երեւույթ է ու կապված է Սուրբ Վալենտինի սիրո տոնի հետ: Սա եկեղեցական կրոնական քաղաքականություն է, որպեսզի օտար տոներից հեռու պահեն մեր ժողովրդին: Եթե նախկինում Սուրբ Սարգսի տոնին պահք էին պահում, կային որոշակի արգելքներ, ապա հիմա ոչ բոլորն են պահք պահում եւ հետեւում արգելքներին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода