Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության համար կարևոր շանս է ստեղծվել. Չավուշօղլու
ՄիջազգայինԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում արգենտինացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում անդրադարձել է հետևյալ հարցին,- այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ «Հայ-ադրբեջանական պատերազմից հետո Կովկասում հայտնվեց խաղաղության և կայունության կարևոր հնարավորություն։ Ես մեր այսօրվա հանդիպմանն իմ արգենտինացի գործընկերոջը փոխանցեցի նաև այս հարցում ձեռնարկվող քայլերի, թուրք-հայկական, հայ-ադրբեջանական կարգավորման քայլերի մասին»։