Iravunk.com | ՔՊ-ականները՝ վաղեմի երազանքի գրկում. կանեփ-կակաչ օպերացիայից մինչեւ չստվերված մարմնավաճառություն
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Անհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Forbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք «Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա «Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում «Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը Ռուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան

ՔՊ-ականները՝ վաղեմի երազանքի գրկում. կանեփ-կակաչ օպերացիայից մինչեւ չստվերված մարմնավաճառություն

Ներքաղաքական

Գյուղատնտեսության զարգացմանը հարկավոր է խթանել, ու դրան նպաստող գործիքակազմերից մեկն էլ, ըստ ՔՊ-ականներից շատերի, արտադրական կանեփի գործունեությանը զարկ տալն է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Կառավարության հեղինակած «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Քննարկումից հետո որոշվեց 2 ամիս հետաձգել նախագծի ընդունումը՝ շահագրգիռ անձանց հետ աշխատանքային քննարկում իրականացնելուց հետո:

Նախաձեռնության նպատակն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն ու ավելորդ փաստաթղթեր պահանջելուց խուսափելն է: Գործող օրենքով արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առեւտրի գործունեության իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում առկա է բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջ, որի վերաբերյալ որեւէ օբյեկտիվ գնահատական տալ հնարավոր չէ:

Նախագիծը ներկայացվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻ կողմից: Նա հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է, որ առողջապահության նախարարությունը լիազորություններ ունի լիցենզիա տրամադրել թմրամիջոցների ներկրման եւ առհասարակ օգտագործման համար:

Նախարարության պաշտոնյան նկատել է, որ արտադրական կանեփը եւս համարվում է թմրամիջոց եւ շարունակել՝ թմրամիջոցների օգտագործումը սպառնալիք է հենց  բնակչության առողջությանը, դրա համար վերահսկման ամբողջ գործառույթը տրված է Առողջապահության նախարարությանը:

Մեծ հաշվով, ստացվում է, որ ՔՊ-ականները «գյուղատնտեսության զարգացման» անվան տակ՝ որոշել են նոր թափ հաղորդել երկրում արտադրական կանեփի արտադրությանը, եւ ո՞վ գիտի, թե այս բարի նպատակների տակ ինչ մոլորություն եւ դավադիր ծրագիր է թաքնված: Այս ամենում կարծես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում էկոնոմիկայի նախարար ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ՝ պարզ հասկացնելով, որ դեմ չէր լինի, եթե արտադրական կանեփի ոլորտը անցներ հենց իր ղեկավարած նախարարության վերահսկողությանը:

Նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, թե իրենք վաճառող նախարարություն են եւ փորձում են այնպես անել, որ իրենց գրած ծրագրերը լավ արդյունք ունենան:

«Այս տեսանկյունից եթե մենք ուզում ենք, որ այս ոլորտն ինչ-որ զգալի ներդրում ունենա Հայաստանի տնտեսական, հատկապես՝ գյուղատնտեսության զարգացման վրա, պետք է դիտարկել, թե ինչ ենք արել, կամ ինչ արդյունքի ենք հասել, օրինակ՝ վերջին երկու տարում: Արդյունքը գոհացուցիչ չէ, ինչը նշանակում է, որ այս օրենքի աշխատանքը, մեխանիզմը պետք է փոխվի: Մենք դեմ չենք լինի, եթե այս ծրագրի կամ արտադրական կանեփի ոլորտի զարգացման պատասխանատվությունը դրվի Էկոնոմիկայի նախարարության վրա, կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի արդյունքային ցուցանիշները տարբեր լինեն նրանից, ինչ հիմա կա»,- նշել  է Քերոբյանը:

Արտադրական կանեփի գործունեությանը զարկ տալու փայլատակումը բազմիցս ՔՊ-ականների կողմից արդարացվել է Հայաստանի ցանքատարածությունները լցնելով եւ հողերի նպատակային օգտագործմամբ: Ստացվում է, որ անմշակ հողերին կյանք տալու համար որեւէ այլ մշակաբույս, հացահատիկ աճեցնել հնարավոր չէր: Այս նախագծի վերաբերյալ քննարկումները լսելով՝ միանգամից հիշում ենք, թե ինչպես էին որոշ ՔՊ-ականներ մարդկանց ականջին կաթեցնում մարիխուանայի օգտակարության մասին, օրինականացման կարեւորությունը եւ բերում օրինակներ աշխարհի փորձից:

Արտադրական կանեփի նախագծի վերաբերյալ քննարկումները մի շարք խոսակցությունների են տեղի տվել, մի՞թե ՔՊ-ականները հավակնում են Հայաստանը կանեփի հայրենիք դարձնել, եւ հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ մտքի այս փայլատակումը օտարների կողմից է պարտադրված եւ հնարավոր է այս ամենը հանգեցնի ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ մեծագույն երազանքի իրականացմանը, այն է՝ մարիխուանայի օրինականացում: Արդեն իսկ կանխատեսելի է, թե արտադրական կանեփի եւ դրա գործունեությամբ զբաղվողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելուց հետո՝ մեր երկրում ինչ կկատարվի, «արտադրականի» անվան տակ ջրի երես են դուրս գալու մինչ այդ ընդհատակյա «պլանքյաշները» եւ որակվելու իբրեւ «անհատ ձեռներեց» կամ «գործարար», իսկ պլանտացիաները սնկի նման աճելու են, էլ չասենք, որ մեր երկրում քիչ չեն այնպիսիք, ովքեր կանեփից գերազանց կերպով կարող են ցանկացած տեսակի թմրանյութ ստանալ:

Հենց այս քննարկումների կիզակետում ակամայից սկսում ես հիշել նորաթուխ հեղափոխականների մտքի մարգարիտները, երբ ակնարկում էին՝ երկրում թմրանյութերի մի շարք տեսակների օրինականացման անհրաժեշտության մասին:

Ըստ շրջանառվող թեմաների՝ հենց մարիխուանայի օրինականացման հետ կապ ունի նաեւ հակածխախոտային օրենքը: ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ, դեռեւս առողջապահության նախարար եղած ժամանակ էր խոսում եւ բերում օրինակներ այլ երկրներից, որտեղ հակածխախոտային օրենքի ընդունումը եւ ծխախոտի գնի բարձրացումը դրական արդյունքներ են ունեցել: Բայց բացեիբաց չէր նշում մի հանգամանք եւս. Արսեն Թորոսյանի հիշատակած բոլոր երկրներում, երբ ծխախոտի դեմ ագրեսիվ պայքար է սկսվել, դրանից հետո պարտադիր անցում է կատարվել մարիխուանայի օրինականացման գործընթացին:

Իսկ Ալեն Սիմոնյանը, կարծես, հենց մարիխուանայի օրինականացման ջատագովներից լինի, ով առիթը բաց չէր թողնում ակնարկելու, որ վաղ թե ուշ մարիխուանան աշխարհում օրինականացվելու է:

«Հասկանում եմ, այն, ինչ-որ ասում եմ, ոչ պոպուլյար բան է, եւ մեր հանրությունը, որը սովետական ժամանակահատվածում է մեծացել եւ  ծանոթ է «պլանքյաշ» արտահայտությանը, բացասական իմաստով է հասկանում այդ ամենը, բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ կան բաներ, որոնց ժամանակը գալու է, եւ մենք խոսելու ենք դրանց մասին: Մարիխուանան եւ մարմնավաճառությունը շատ մեծ ստվեր են իրենցից ենթադրում, որից օգտվում են շատ մեծ քանակությամբ մարդիկ: Կարծում եմ՝ ոլորտները կարգավորելով եւ այդ ստվերը օրինական դաշտ բերելով՝ մեր տնտեսությունը զգալի աճ կունենա», - նշել էր Սիմոնյանը: Նա այս ամենի հետ՝ հասարակության հարմարվողականությունն ընդամենը ժամանակի հարց էր համարում, եւ հիրավի, կարծես իրավացի էր Սիմոնյանը, քանի որ հենց ժամանակի հետ մեր հասարակությունը հարմարվեց շատ ու շատ երեւույթների, որոնց համար ժամանակին պայքարել էին, արյուն թափել եւ պատիվը դրել խաղասեղանին:

Հիշենք նաեւ, որ Սիմոնյանը մարիխուանայից կախվածությունը համեմատել էր շոկոլադի հետ, որը միայն հոգեբանական կախվածություն է առաջացնում: Սիմոնյանը բազմիցս հորդորել է իրենց ճիշտ հասկանալ, ինքը կոչ չի անում մեր երկիրը դարձնել «պլանի երկիր», այլ երկու ոլորտները՝ մարմնավաճառություն եւ մարիխուանա, պետք է դուրս հանել ստվերից, այս պարագայում նա կանխատեսում էր տնտեսության բում, ինչպես երեւում է, ՔՊ-ականների՝ հասարակության ականջին կաթեցնելու պրոցեսը սկսվել է, ու անմշակ հողերը «անգործությունից» փրկելու անմեղ ծրագրից մինչեւ մարիխուանայի օրինականցում այնպես ակնթարթային կիրագործվի, որ մարդիկ իրենք էլ չեն հասկանա ինչպես համակերպվեցին, ինչպես որ վերջին երկու տարիների ընթացքում հարմարվեցին շատ ու շատ բաների հետ, որն իբրեւ մի պարան քաշում է ու քաշում մեր հասարակությանը դեպի անդունդ, որի խոքերը մարդիկ դեռ չեն տեսնում ու վայրէջքի ցավը չեն զգում...

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода