Iravunk.com | «Տեր փնտրողը միշտ էլ կմնա ստրուկ». ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Կոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ Բորելին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Սև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Պարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվում Ռուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Դպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ) Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորական Քաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում Գյումրիում

«Տեր փնտրողը միշտ էլ կմնա ստրուկ». ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ:

— Այսօր շատերն են խոսում հայրենիքի՝ օր առաջ փրկության անհրաժեշտության մասին, բայց հայրենիքը շարունակում է սրընթաց գահավիժել: Ինչո՞ւ չի հաջողվում իրապես գտնել փրկության ճանապարհը:

— Այս առիթով բերեմ մեկ օրինակ՝ օտարազգի գործակալ Արմեն Չիբուխչյանը կենսագրություն չունեցող եւ հայրենիքի համար ոչինչ չարած հեռուստահաղորդավարն այսօր խոսում է հայրենիքի փրկության մասին: Լյա-լյա-լյու-լյու անելով՝ երկիր չես փրկի, այ ոչ թե վերլուծաբան, այլ՝ վերԼՈՒԾաԲԱՆ: Ողջ հարցազրույցները պարունակում են մեծամասամբ օրինակ՝«գուցե»-ներ՝ առանց կոնկրետ փաստերի: Խոսում է օտարազգի բառեր չօգտագործելուց, բայց ինքը մեկ հարցազրույցի ժամանակ օգտագործում է բազմաթիվ բառեր՝ թայ, МЧС, կլինիկա, պացիենտ, թասիբ եւ այլն: Քննադատելով հայ հասարակությանը՝ իրեն անջատում է եւ դիմում. «Դուք ձեզ կողքից նայեք, ա՛յ, ժողովուրդ: Կամ դուք թուրքերին չեք սիրում…» (խոսքը՝ Թուրքիայի երկրաշարժից տուժածների մասին է): Երբ հասարակության որոշ զանգված, վրեժից դրդված` ուրախություն էր ապրել: Իսկ դու սիրո՞ւմ ես այ… էլ չասեմ ինչ: Դեռ Գարեգին Նժդեհն է ասել՝ ամենալավ թուրքը մեռած թուրքն է: Մեծ վիշտ ես ապրում թշնամի ժողովրդի ու նրանց երեխաների համա՞ր: Այ… նրանցը երեխաներ են, մերը՝ ո՞չ: Երբ ունենք 5 հազար զոհ, 10 հազար հաշմանդամ՝ չհաշված գերիներին…

— Պարոն Ալեքսանյան, ինչո՞ւ եք այդքան վրդովված կոնկրետ այս օրինակով:

— Թուրքի հետեւորդը հունից դուրս էր եկել իմ հարցազրույցում վերադաստիարակման գաղափարից՝ չիմանալով, որ ամեն քարոզիչ եւ արվեստագետ իր ազգի հյուսող թելն է: Առողջ եւ գրագետ սերունդ ունենալու համար պետք է վերադաստիարակել հասարակությանը, որ դավաճաններն ու օտարերկրյա գործակալները վերանան հայրենիքից: Եվ հետո անդրադարձ եղավ իմ մասնագիտությանը, որ Նժդեհից հետո խաղացել եմ գողականի եւ այլ կերպարներ սերիալներում: Ա՛յ տգետ, եթե խաղացել եմ Նժդեհ, հետո՝ գողական, որը դա դու ընդունել եւ արտահայտվում ես, ուրեմն՝ կերպարները հաջողվել են: Եվ դա բնորոշ է արտիստին: Իսկ իմ մասնագիտությունը հենց դա է: Մենք մեր գործով ենք դաստիարակում, ոչ թե ձեր նման չկայացած վերԼՈՒԾաԲԱՆներով, որ միայն բլբլացնում են: Դու տարիներ շարունակ հեռուստատեսությամբ ստահոդ լուրեր ես հաղորդել հասարակությանը եւ ստրկաբար ծառայել տերերին: Ցավում եմ, որ ֆիլմ, սերիալ դիտելու կանոններին ծանոթ չեք, բայց երբեք ուշ չէ սովորել եւ սովորեցնել ձեր երեխաներին: Եթե վատն է ցուցադրվում իր վախճանով, ուրեմն՝ բարի եղիր բացատրել՝ սա է չարի վերջը: Դուք՝ գործակալներդ, ծառայում եք ձեր տերերին եւ գրանտներին: Ասա ընկերդ ով է, ասեմ ով ես դու: Հեռվից հայրենիք սիրող, բլբլացնող եւ իբրեւ պայքարող սուտ հայրենասերներ, բայց գործնականում ոչինչ չանող… Այդ մենք ենք գործնականում ծառայություններ մատուցում:

— Դուք քննադատում եք մյուսներին, կթվարկե՞ք՝ կոնկրետ Դուք ի՞նչ եք արել հայրենիքի համար:

— Մասնակցել եմ արցախյան բոլոր պատերազմներին՝ որպես «Սեւ հովազ» ջոկատի մարտիկ: Որպես մտավորական՝ ստեղծել եմ բազմաթիվ փաստավավերագրական եւ խաղային ֆիլմեր, տեսահոլովակներ եւ պոեզիա: Դրանք տարածելով համացանցում՝ փորձել եմ վերադաստիարակել եւ արմատից չկտրել մեր սերունդներին: Համառոտ այսքանը… Եթե կա առարկություն, հրավիրում եմ հեռուստաբանավեճի ցանկացած հեռուստաեթերով…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Կոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)Պարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՕրվա խորհուրդ. Մայիսի 2«Հրապարակ». Բագրատ սրբազանը չի նահանջում, շարժումը պետք տեղափոխվի ԵրեւանԻշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետՊուտինի հեղինակությունն ավելի բարձր է, քան Մակրոնինը, Թրյուդոյինը, Բայդենինը և Շոլցինը միասին վերցրած. ԿՀՎ-ի վերլուծաբանԱրևմուտքը պահանջում է լուծարել ՀՀ ԱԱԾ-ն․ «Հրապարակ» ՆԱՏՕ-ի տանկերը Մոսկվայում. արևմտյան լրատվամիջոցները քննարկում են դաշինքի գրավված տեխնիկայի ցուցահանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Փաստ». Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնինԿիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում էլ նման հուդաների պակաս չկաԱրեւմուտքը փորձում է հեղաշրջում իրականացնել ՎրաստանումԾխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»Հզոր պայթյուններ և ահռելի հրդեհներ Օդեսայում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված էՎաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանցԳերմանիայում ահազանգում են Ռուսաստանի հաջող հարձակման պատճառովՌուսական բանակը արագ ներխուժեց Արխանգելսկոյե (MAP)Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասինՈ՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն Սաֆարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода