Iravunk.com | Արցախյան շարժումից ուղիղ 35 տարի անց` առանց շարժման եւ առաջնորդների
Տիգրան Ուրիխանյանի հանդեպ նման քայլը ստոր պրովոկացիա էր․ Հայկ Բաբուխանյան Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը տոկոսով գումար տալու վերաբերյալ Բագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին Անդրեն հայր է դարձել Մենք ո՞ր ճանապարհով ենք գնում, արևմտյա՞ն՝ Թուրքիա-Կովկաս-Կենտրոնակա Ասիա, թե Ռուսաստան-Իրան-Հայաստան-Վրաստան, դրանից է նաև կախված, թե Արցախի հարցը ինչպես կլուծվի․ Սամվել Բաբայան ԱԺԲ անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպել են Սրբազանին Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս Նիկոլ, ես գալու եմ քո հետևից. Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակել ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին Uшրկшվшգին տшրшն․ nuտիկшնները բիրտ nւժ կիրшռելով՝ բերմшն են ենթшրկnւմ

Արցախյան շարժումից ուղիղ 35 տարի անց` առանց շարժման եւ առաջնորդների

Ներքաղաքական

1988 թվականի փետրվարի 20-ին սկսվեց Ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը, եւ «Ղարաբաղ» կոմիտեն գլխավորեց հայ ժողովրդի պայքարը՝ ներկայացնելով, որ իրենք «ժողովրդի ծոցից են ստեղծվել»: 35 տարի առաջ ժողովուրդը դուրս եկավ հրապարակ եւ, մի բռունցք դարձած` պահանջեց՝ «Միացո՛ւմ»: Նպատակը մեկն էր՝ Լեռնային Ղարաբաղը պետք է վերամիավորվեր Հայաստանի հետ եւ դառնար վերջինիս անբաժանելի մասը: Մինչդեռ այսօր «ազատություն», «անկախություն», «ինքնորոշում»… ամեն ինչ գոռացող կա, բայց «միացումի» գաղափարը, որը վերամիավորումն էր, քչերն են բարձրաձայնում: Ու կամա թե ակամա, որպեսզի «միացումը» 35 տարի անց էլ անգամ նույնիսկ հեռավոր, բայց իրական նպատակ չդառնա, Ղարաբաղյան ազգային ազատագրական շարժման մեկնարկը նշվում է, ինչպես «վիպուսկնոյը»՝ ամեն «դասարան» մի հյուրանոցային համալիրում: Չկա՛ պետական մակարդակով այն նշելու ցանկություն, չկա՛ ընդդիմության մեջ միասնականություն գոնե այս հարցում, նույնիսկ շարժման առաջամարտիկները չկա՛ն արենայում: Իսկ թե ովքե՞ր էին շարժման առաջամարտիկները, ի՞նչ եղան հետո՝ «Իրավունքը» ներկայացնում է առանցքային դեմքերին` սկսած նրանց առեղծվածային սպանություններից մինչեւ քաղաքական լուսանցքում մնացած կիսատ թողած գործերը:

«Ղարաբաղ» կոմիտեի ստեղծումը նախաձեռնել էր ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի աշխատակից ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ: Սակայն, 1988 թվականի մայիսին թողեց Կոմիտեի կառավարման գործը: Նա հայաստանյան քաղաքականության մեջ հիշվեց ընդամենը հինգ տարի` 1990-1995 թթ. լինելով Գերագույն խորհրդի պատգամավոր: Վերջին տարիներին Ի. Մուրադյանն իր հրապարակումներով հանդես էր գալիս որպես քաղաքական վերլուծաբան: Նա մահացավ 2018 թվականի հունիսի 17-ին Երեւանում՝ երկարատեւ հիվանդությունից:

Իսկ կոմիտեում ժողովրդի ձայնը ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆՆ էր: Ինչպես ժողովուրդն է ասում` բանասիրական կրթությամբ Սիրադեղյանը կարողանում էր իր խոսքով անգամ «օձին բնից հանել»: Նրան տրվեցին նախ ասպետական բնորոշումներ, ապա վարկաբեկվեց քաղաքականության մեջ եւ միայն հետմահու դադարեցվեց նրա նկատմամբ միջազգային հետախուզումը, քանի որ մեղադրվում էր բազմաթիվ քաղաքական հանցագործությունների մեջ: Ի դեպ, ի տարբերություն «Ղարաբաղ» կոմիտեի մի շարք անդամների՝ նա մշտապես քաղաքական բարձր պաշտոնների է եղել: Վանո Սիրադեղյանը մահացավ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին, համենայնդեպս, այդպես հայտարարեց նրա ընտանիքը, եւ աճյունը տեղափոխվեց Երեւան՝ փակ դագաղով:

«Ղարաբաղ» կոմիտեի առաջամարտիկներից էր Հայաստանի ազգագրության պետական թանգարանի ավագ գիտաշխատող ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԳԱԼՍՏՅԱՆԸ: 90-ականներին նա դարձավ ընդդիմադիր գործիչ եւ, երեւի թե, դա էլ պատճառ դարձավ, որ երբեմնի ընկերներն առ այսօր չբացահայտված հանգամանքներում կազմակերպեցին նրա սպանությունը: Հ. Գալստյանի այրին` Նատալյա Գալստյանը, վստահեցնում էր` ամուսնու սպանության կազմակերպիչներն «ունեն մեկ ընդհանուր անվանում` «Ղարաբաղ» կոմիտե: Նրա սպանությունը տեղի է ունեցել 1994 թվականի դեկտեմբերի 19-ին:

Թերեւս «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից ամենաբախտավորը ռադիոֆիզիկոս, պրոֆեսոր ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆՆ էր, որը բավարարվեց միայն 1990 թ.-ին մի քանի ամիս լինելով ՀՀ Գերագույն խորհրդի փոխնախագահը, իսկ մնացած կյանքը զբաղվեց իրեն հարազատ գիտական գործունեությամբ: Նա մահացավ 2007 թվականին` 83 տարեկան հասակում:

Երեւանի համար 183 դպրոցի ուսումնական բաժնի վարիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ, որը նույնպես համալրել էր «Ղարաբաղ» կոմիտեի շարքերը, իր քաղաքական կենսագրություն գագաթնակետը կերտել է 1991-1993 թվականներին` լինելով ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդատուն: Դրանից հետո նա այլեւս որեւէ բարձր պաշտոն չի զբաղեցրել: Այնուամենայնիվ, նա փորձել է շարունակել քաղաքականությամբ զբաղվել: 1996 թվականին առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու: 2004 թվականի ապրիլի 22-ին մահափորձ է կատարվել նրա դեմ՝ անհայտ անձանց կողմից: Սակայն, Մանուչարյանը մշտապես քաղաքական դաշտի աչքի առաջ էր, հանդես էր գալիս ընդդիմադիր ելույթներով եւ միայն վերջին տարիներին է, որ հրապարակային որեւէ խոսք չի հնչեցրել եւ որոշում է կայացրել երդվյալ լռություն պահպանելու մասին:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամներից էր նաեւ առ այսօր ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի «Քրիստոնյա Արեւելք» բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ, որը 1993-2004 թվականներին եղել է Հայաստանն ու Արցախն իրար կապող Քաշաթաղի ղեկավարը: Ի տարբերություն կոմիտեի անդամ նախորդների եւ հաջորդների` նա մնացել է հայ քաղաքական պատմության մեջ բարի անունով: Ա. Հակոբյանի պաշտոնավարման տարիներին Քաշաթաղում տեղի է ունեցել վերաբնակեցում, բացվել են դպրոցներ, Բերձոր քաղաքում կառուցվել է Սբ. Համբարձման եկեղեցին, իսկ Աղավնո գյուղում Սրբոց Նահատակացը, ինչպես նաեւ վերականգնվել է Ծիծեռնավանքը, որն այն տարիներին հրաշքի պես մի բան էր, քանի որ եկեղեցաշեն քաղաքական այրեր դժվար էր գտնել:

Ղարաբաղյան շարժման հիմքերում է կանգնած նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: Նա եղել է «Հայոց համազգային շարժում» կուսակցության համահիմնադիրն ու վարչության առաջին նախագահը, ապա 1990-1995 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990 թվականի օգոստոսից մինչեւ 1991 թվականի սեպտեմբեր՝ ՀՀ նախարարների խորհրդի նախագահ, 1995-2007 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 1991 թվականին համախոհների հետ նախաձեռնել է Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության հիմնադրումը, 1992 թվականի սեպտեմբերին նշանակվել է ՀՀ պետնախարարի, այնուհետեւ դարձել է պաշտպանության նախարար՝ միաժամանակ ղեկավարելով ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը: 1993 թվականի օգոստոսին ազատվել է պաշտոնից: 2009-2019 թթ.-ներին եղել է Հանրային խորհրդի նախագահը: Նա քաղաքական դաշտում կրկին առաջամարտիկների շարքում էր 2020 թվականին, երբ հայրենիքի փրկության համար ձեւավորված քաղխորհուրդը նրան փորձում էր դարձնել անցումային կառավարության ղեկավար: Սակայն վարչապետի միասնական թեկնածուից Վազգեն Մանուկյանը դարձավ ամբաստանյալ: Այսօր նա մեղադրվում է ընդդիմադիր հանրահավաքների ժամանակ հնչեցված կոչերի համար՝ համարելով, որ դրանք իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն էին ուղղված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Տիգրան Ուրիխանյանի հանդեպ նման քայլը ստոր պրովոկացիա էր․ Հայկ ԲաբուխանյանՀայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը տոկոսով գումար տալու վերաբերյալԲագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներինԱնդրեն հայր է դարձելՄենք ո՞ր ճանապարհով ենք գնում, արևմտյա՞ն՝ Թուրքիա-Կովկաս-Կենտրոնակա Ասիա, թե Ռուսաստան-Իրան-Հայաստան-Վրաստան, դրանից է նաև կախված, թե Արցախի հարցը ինչպես կլուծվի․ Սամվել ԲաբայանԱԺԲ անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպել են ՍրբազանինՏանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիսՆիկոլ, ես գալու եմ քո հետևից. Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակելՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասինUшրկшվшգին տшրшն․ nuտիկшնները բիրտ nւժ կիրшռելով՝ բերմшն են ենթшրկnւմԻնչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Գայ համայնքում (Տեսանյութ)Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել (Տեսանյութ)Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է ԱԺԲ-ի անդամների հետՀոգեկան հիվանդ եք. ոստիկանը՝ վիրավորեց տարեց կնոջըՏարադրամի այսօրվա փոփոխություններըԵրեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել (տեսանյութ)Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունումՓողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որը զրկվել է լափամանից, եղել է աբիժնիկ․ ԱսլանյանԱլիևը դարձյալ սպառնացել է ՀայաստանինՁերբակալվել, ապա ժամեր անց ազատ է արձակվել Տիգրան Ուրիխանյանը.«Իրավունք»Կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների պատճառներն ու բուժման մեթոդները. Շուտով «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերումՆոր մանրամասներ. Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով «Փաստ». Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերըԻնչ է կատարվում Սրբազանի շուրջ եւ ընդդիմադիր դաշտում, ինչ ծրագրեր կան«Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերումԵրկրին հարվածել է 21 տարվա ընթացքում ամենաուժգին արևային փոթորիկըԴարպատին հասնելու համար նա ստիպված կլինի հատել հայ-ադրբեջանական սահմանը. Ոսկեպարցի«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞Թակեր Կարլսոնը` Թրամփի փոխնախագա՞հ«Հրապարակ». Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ«Փաստ». Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացինԳրեթե ողջ գիշեր Խարկովը և տարածաշրջանը գտնվել է ռուսական բանակի զանգվածային հարվածի տակ (Տեսանյութ)«Ժողովուրդ». Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամովՏեսախցիկները ֆիքսել են Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու ամբողջ ընթացքը (Տեսանյութ)Ռուսաստանը հարձակում է սկսել Խարկովի վրա. Սպիտակ տունԵվ ո՞վ էր ձեզ ասել, որ իբր կրկնելով 2018թ սցենարները հիմա նույնը ստացվելու էր. Վահան ԲաբայանԵս ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի, Աստված կտնօրինի. Սրբազան (տեսանյութ)Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Միխայիլ Միշուստինը վերանշանակվել է Ռուսաստանի վարչապետ. ինտրիգային է մնում Լավրովի եւ Շոյգուի վերանշանակումըՌուսական հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցները տպավորված են Բագրատ քահանայից. ԳաբրիելյանովՌուսական բանակը հարձակվում է Խարկովի ուղղությամբ (Քարտեզ)Կախիչի համար պաշտոնանկ եղած մարզպետը հերթական գրառումն է կատարելՎաղը ՀՀ տասը տարբեր վայրերում անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու. Բագրատ ՍրբազանՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Հրապարակում չլինելու եւ Բագրատ Սրբազանի սպիտակ պարեգոտ հագնելու իրավունքի մասինՓաշինյանը Հայաստանի ոչ լեգիտիմ ղեկավարն է. Սեմյոն ԲաղդասարովԻնչու մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հարգանքի տուրք չմատուցեց անմար կրակի մոտԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղՓաշինյանը մեծ վախ է զգացել, որ հայաստանյան բուհերի ուսանողները միացել են բողոքի ակցիաներին. Արամ ԳաբրիելյանովՈչ ոք չի կարող ասել` այս շարժումը կհաջողի՞, թե` ոչ. Արմեն ԲադալյանԱլիևները մեկնել են օկուպացված Շուշի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода