Բլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ է Էս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը» Բամբասանք Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ Սրբազան Կանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասին Թարխունի օգտակար հատկությունները Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը

Պարոնյանցիները երկու օր հաղթական «գոլ» խփեցին Իտալիայի ֆուտբոլային քաղաքում

Մշակութային

Թագավորական անցյալ, բրենդ դարձած ֆուտբոլային ներկա եւ մշակութային հավերժ շքեղություն վայելող Միլանը հյուրընկալեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի կոլեկտիվին՝ «Արքան հրապարակում» ներկայացմամբ: Իտալական տպավորությունների, իտալացի հանդիսատեսի գնահատականների եւ ընձեռված այս հնարավորության մասին, «Իրավունքը» զրուցեց թատրոնի տնօրեն ԿԱՐՈ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ հետ:

— Պարոն Շահբազյան, պարոնյանցիների «Արքան հրապարակում» էր, ինչպե՞ս հայտնվեցիք Միլանում:

— Ամեն ինչ սկսվեց 2022 թվականին, երբ Ալեքսանդր Բլոկի «Արքան հրապարակում» ներկայացմամբ մասնակցեցինք Շանհայի միջազգային թատերական փառատոնին, որն անցկացվում էր օնլայն հարթակում՝ կորոնավիրուսի հետ կապված խնդիրներով պայմանավորված: Բազմաթիվ երկրներ էին մասնակցում այդ փառատոնին եւ ներկայացումները հեռահար դիտելու հնարավորություն ունեինք ինչպես մենք, այնպես էլ այլ երկրների մասնակիցները: Այդ փառատոնի ավարտից հետո՝ Միլանից եկավ հրավեր՝ առաջարկելով մեզ հենց «Արքան հրապարակում» ներկայացմամբ մասնակցել Թերեզա Պոմոդորոյի անվան «Սպացիո» թատրոնում կայանալիք «Մերկ թատրոն» խորագիրը կրող 14-րդ միջազգային թատերական փառատոն-մրցանակաբաշխությանը: Սա մի փառատոն է, որն անցկացվում է Միլանի քաղաքային խորհրդի, Իտալիայի Հանրապետության նախագահի եւ Արտաքին գործերի նախարարության բարձր հովանու ներքո։

— Մրցանակակիր են այն թատրոնները, որոնք արդեն իսկ ներկայացե՞լ են իտալացի հանդիսատեսին, թե՞ դեռ ընտրություն պետք է կայանա:

— Փաստացի այդ մրցանակաբաշխությունն անցկացվում է մեկ տարվա կտրվածքով: Տարբեր երկրներ, տարբեր ժամկետներում գալիս են Միլան եւ մասնակցում փառատոնին: Իսկ արդյունքներն ամփոփվում է, եւ մրցանակները հանձնվում են նոյեմբեր ամսին: Մեզնից առաջ էլ են հանդես եկել տարբեր երկրների թատերախմբեր, ինչպես նաեւ մեզնից հետո էլ են հանդես գալու: Ինչ վերաբերում է ընտրությանը, դահլիճում առաջին շարքերում նստած էին մշակույթի ոլորտի մասնագետներ, որոնց բաժանված էր 10 բալանոց համակարգով քվեաթերթիկներ: Ներկայացման ավարտից հետո՝ նրանցից յուրաքանչյուրը քվեարկում էր եւ քվեաթերթիկը գցում փակ տուփի մեջ, որը թերեւս կբացվի նոյեմբերին:

— Ինչպե՞ս ընդունվեց եվրոպացի հանդիսատեսի կողմից Ա. Բլոկի «Արքան հրապարակում» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը:

— Երկու օր էր տրված մեր թատրոնին եւ երկու օրն էլ լեփ-լեցուն դահլիճներում ենք հանդես եկել: Զուգահեռ ներկայացումը հեռարձակվում էր ուղիղ եթերով՝ փառատոնի յութուբյան պաշտոնական ալիքով, որին գրանցվածները դիտում էին նաեւ օնլայն տարբերակով: Ի դեպ, օնլայն ձեւաչափով եւս հնարավորություն կար քվեարկելու՝ ինչպես մեր, այնպես էլ մյուս ներկայացումների համար: Ներկայացումն ընդունվեց ջերմ ծափահարություններով ե՛ւ մշակույթի ոլորտի մասնագետների, ե՛ւ հանդիսատեսի կողմից: 4-5 անգամ թատերախումբը վերադարձավ բեմ՝ ծափահարությունների ներքո գլուխ խոնարհելու իր հանդիսատեսի առաջ:

— Իսկ ինչպե՞ս հաղթահարեցիք լեզվի խնդիրը, չէ՞ որ ներկայացումը հայերեն է:

— «Արքան հրապարակում» հայտնի ստեղծագոծությունը հայերեն թարգմանել է Գագիկ Դավթյանը: Կոնկրետ այս ներկայացման համար մենք պատվիրել ենք նաեւ երաժշտություն, որը գրվեց Վաչե Շառաֆյանի կողմից: Իսկ բեմադրությունը Հակոբ Ղազանչյանինն է (թատրոնի գլխավոր ռեժիսոր): Այս ներկայացումը հետաքրքիր է հատկապես նրանով, որ պոեզիան, երաժշտությունը, դասական վոկալը եւ բեմականացումը սինթեզվել են եւ դարձել մի ամբողջականություն: Վերադառնալով Ձեր հարցին՝ ասեմ, որ Միլանում ներկայացումը թարգմանվում էր իտալերենով՝ ենթագրերի միջոցով: Թարգմանության հարցում մեզ օգնեց մեր հայրենակիցը՝ մեր շատ սիրելի Սոնան, որը ջութակահարուհի է եւ Միլանում դասավանդում է երաժշտական դպրոցում: Բացի այդ, հանդիսատեսին բաժանել էինք բուկլետներ, կարճ անոտացիա՝ ներկայացման մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Լուսանկարները` «Սպացիո» թատրոնի ֆեյսբուքյան էջից



Բլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչելՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումԿիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը"Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՀայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆՈւզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետԻրիկունը փոխվարչապետ կոչեցյալը եկավ Ղազախ, ստորագրեց ու հողերը տվեցին, գետինը մտնեն դրանք, ստոր ենԱշակերտների անվտանգությունը Կիրանցում չեն ապահովում․ ծնողները փորձում են դպրոցից հանել երեխաներին (տեսանյութ)Վրաստանն Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին մեղադրել է երկրում իշխանությունը տապալելու փորձի համարԿառավարության մոտ շարժման ակցիան ավարտվեց. կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակումԱրդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայությունԵս միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի ԲալասանյանՔիչ առաջ Հանրապետության հրապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը. ՄելիքյանԲաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումըՄեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք. Նիկոլ ՓաշինյանԿիրանցի հատվածում կարող ենք խնդիրներ ունենալ, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է (տեսանյութ)Ինչպես են բերետավորները բերման ենթարկում քաղաքացուն Կառավարության շենքի առջևիցԱդրբեջանական կողմը հակված է շարունակել սահմանազատման գործընթացը նույն ձևաչափով. ԳրիգորյանՏեղեկություն ունենք, որ Կիրանցի կամրջի մոտ հայկական կողմն Ադրբեջանից ժամանակ է խնդրել ճանապարհն այլ հատված տեղափոխելու համար․ Գառնիկ ԴանիելյանԿիրանցի հատվածում կարող ենք խնդիրներ ունենալ, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода