ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Արցախի պաշտոնյայի նախկին փեսայի դեպքից Գաղտնի ծրագիր ունեմ՝ 15 տարում Հայաստանը պետք է դառնա աշխարհի ամենաթանկ պետությունը․ Աղազարյան.armlur.am Ադրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. Ալիև 34-ամյա տղամարդը սպառնացել է Կիևյան կամրջից ցած նետվել Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ռուսական ԱԹՍ-ները թռել են ՆԱՏՕ-ի 2 երկրի վրայով Ուկրաինացի դիվանագետին հետ կանչելը կապված է լվացքի մեքենաների հետ. Կոբախիձե Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների համար. Տոկաև Աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը, բայց դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ Որևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալը, ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար․ Ալեն Սիմոնյան

Տրոյական ձիե՞ր, օտարերկրա գործակալնե՞ր, թե՞ ՀԿ սեկտոր. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական

Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած ձեռնամարտ-բախմանը շատերը վերաբերվեցին որպես շարքային արկածախնդրության։ Շատերը համեմատություններ անցկացրին բռնության, ատելության խոսքի, մանիպուլյացիաների եւ ձեռնամարտի ավանդույթներով «հարուստ» մեր ներկա խորհրդարանի հետ։

Բայց, իրականում, Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցածը խորքային, լուրջ պատճառ ունի․ արժեքային եւ գաղափարական առճակատում է, ուր դիրքավորվել են ազգային պետականություն պաշտպանողները, երկրի թուլացող իմունիտետը կասեցնելու կողմնակիցները, ազգային շահերի եւ անվտանգության պաշտպանները, մյուս կողմում, ըստ էության, հակառակ թեւն է՝ հակառակ մտածողությունը, գունավոր կամ «Վարդերի հեղափոխության» առաջամարտիկներն ու շահառուները…

Առերեւույթ է միայն բախումը FARA/ Foreign Agent's Registration Act/-ի՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի նախագծի շուրջ: Իրականում սա ազգային պետականությունը պահելու պայքար է, արեւելումի պայքար, աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության մեջ տեղավորվելու եւ ապագա ճշտելու պայքար։

Ըստ էության, այս նախագծով որպես օտարերկրյա գործակալներ պետք է ճանաչվեն եւ գրանցվեն դրսի՝ օտարերկրյա ծագում ունեցող հիմնադրամներից սնվող կազմակերպությունները՝ լրատվամիջոցներ, եւ հատկապես՝ ՀԿ-ները։ Պետությունը եւ հասարակությունը բավարար տեղեկատվություն պետք է ստանան սեփական երկրում նրանց գործունեության ոլորտներից, նպատակներից, շահառուներից, ֆինանսական միջոցների աղբյուրներից եւ ծախսերից։

Իմ խորին համոզմամբ՝ միանգամայն խելամիտ եւ համարժեք դիրքորոշում, որը բխում է ցանկացած երկրի անվտանգային, ռազմավարական շահերից։

Նախագծի դեմ արտահայտվողները, իսկ այսօր նաեւ փողոցային անհնազանդության ակցիաներ կազմակերպողները, մեղադրում են հեղինակներին, նրանց պիտակավորում Պուտինին ծառայելու մեջ։

Ռուսաստանն, իրականում, «Օտարերկրյա գործակալների մասին օրենքն» ընդունել է դեռեւս 2012թվականին, իսկ 2022-ի դեկտեմբերից ուժի մեջ է մտել Օրենքի լրամշակված տարբերակը։

Սակայն FARA/ Foreign Agents Registration Act/-ի՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի նախահայրն, ըստ էության, Ամերիկայի Միացյալ նահանգներն են։ ԱՄՆ-ը օրենքն ընդունել է դեռեւս 1938-ին, եւ նպատակը օտար աղբյուրներից սնվող անհատներին եւ իրավաբանական անձանց հասարակության եւ պետության առջեւ հաշվետու, նրանց գործունեությունը թափանցիկ եւ վերահսկելի դարձնելն է։

Որքան ուսումնասիրել եմ, օտարերկրա գործակալ ճանաչված անձինք եւ կազմակերպությունները հաշվետվության լուրջ ընթացակարգերով են անցնում, ինչը բնական է եւ հասկանալի։

Ազգային անվտանգության նպատակներով թելադրված՝ համապատասխան օրենքներ եւ կարգավորումներ ունեն Չինաստանը, Հնդկաստանը, Հունգարիան, Ավստրիան, Եգիպտոսը եւ մի շարք այլ երկրներ։

Քաղաքագիտական միջազգային գրականության մեջ դրսից սնվող ՀԿ- ներին հաճախ են «Տրոյակամ Ձիեր» անվանում։ Այս երեւույթը դրսեւորվել է հետխորհրդային մի շարք երկրներում՝ Ղրզստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Հայաստանում ամենուր ակնհայտ նույն օրակարգով, գունավոր հեղափոխությունների օազիսների, տրամադրությունների, ազդեցության գործակալների ցանցի ստեղծում։

Ի դեպ, տարիներ առաջ Սորոսի հիմնադրամի գործունեությունն արգելվեց Հունգարիայում (նրա ծննդավայր), Ավստրիայում, Ֆրանսիայում եւ մի շարք այլ երկրներում՝ ներառյալ ԱՄՆ-ն։ Վրաստանում հիմա հասկացել են…

Ցավոք, տարիներ շարունակ բնապահպանական, մարդու իրավունքների, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության հնչեղ քողի տակ Հայաստանում «գործող» ՀԿ սեկտորի մեծ մասը վարձկաններ էին, իրական գործակալներ, որոնք լռեցին եւ շարունակում են լռել մեր օրերում տեղի ունեցող ժողովրդավարության բռնաբարության, բնապահպանական աղետների, երկրում խորացող կոռուպցիայի, թե քաղաքական հալածանքների պարագայում։

Նրանց ներկայացուցիչների մի մասն ԱԺ-ում է, եւ շարունակում է լռել… սա շատ ակնհայտ է։

Ակնհայտ է, նաեւ, որ ազգային անվտանգության, երկրի կայունության, հանրային համերաշխության եւ մեր պետության հետագա կենսունակության շահը պահանջում է, որպեսզի մենք եւս լիարժեք վերահսկողության եւ թափանցիկության դաշտ բերենք օտար ֆինանսական աղբյուրներից սնվող կազմակերպություններին եւ ՀԿ-ներին։ Հասկականք, թե որքանով են դրանք ծառայում մեր պետության եւ ազգի շահին։

Մենք եւս, ինչպես եւ Վրաստանը, աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության մեջ տեղավորվելու, մեր ապագան ճշտելու օրհասական խնդրի առջեւ ենք կանգնած։ Ազգային պետականությունն ու ինքնությունը չկորցնելու այս ծանր պայքարում պարտավոր ենք գիտակցել եւ չեզոքացնել բոլոր սպառնալիքները։

Պատրաստ եմ այս խնդրի շուրջ քննարկումներ կազմակերպել, տեսակետներ լսել, համախոհաբար լուծումներ գտնել։ Քանի դեռ ուշ չէ…

Հ․Գ Երբեք չեմ նսեմացնում առհասարակ հասարակական կազմակերպությունների դերակատարությունը, բայց, միաժամանակ, ազգային, անվտանգությունն ու պետական շահը վեր են ամեն բանից։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ






ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Արցախի պաշտոնյայի նախկին փեսայի դեպքիցԳաղտնի ծրագիր ունեմ՝ 15 տարում Հայաստանը պետք է դառնա աշխարհի ամենաթանկ պետությունը․ Աղազարյան.armlur.amԱդրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. Ալիև34-ամյա տղամարդը սպառնացել է Կիևյան կամրջից ցած նետվելԼյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՌուսական ԱԹՍ-ները թռել են ՆԱՏՕ-ի 2 երկրի վրայովՈւկրաինացի դիվանագետին հետ կանչելը կապված է լվացքի մեքենաների հետ. ԿոբախիձեՂազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների համար. ՏոկաևԱջակցում ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը, բայց դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳՆ խոսնակՈրևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալը, ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար․ Ալեն ՍիմոնյանՄարդը չի հրաժարվում իր վկայականից, դուք եք քարտեզներից հանում․ Գառնիկ Դանիելյան(տեսանյութ)Բրյուսովի շե՞նքն են ուզում, լսել ենք, որ Խաչատուր Սուքիասյանին են առաջարկել. դասախոս. News.amՄարդուց ազատվելու համար կրթական ծրագիր է փակվում ամբողջությամբ․ Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաքԱրմավիրի իր հյուրատան լոգարանում ինքնասպանություն գործած 38–ամյա տղամարդը Արցախի ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի նախկին փեսան էՆիկոլը մի բան է ասում իր պատգամավորիկները այլ բան․ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՌԴ-ի նախաձեռնությունը թանկարժեք մետաղների շուկայում կազդի համաշխարհային տնտեսության զարգացման վրա Ինչո՞վ է զբաղված Ռոբերտ Քոչարյանը․ մանրամասնում է Լևոն Քոչարյանը (տեսանյութ)Տպավորություն եմ ստանում, որ Արցախահայությունը ինքը իրեն ցեղասպանել, էթնիկ զտման է ենթարկել ու ցրվել աշխարհով մեկ«Անասուն ես, քեզ ինչ ասեմ, ոչխար». Միջադեպ դերասանուհի Լիա Զախարյանի և Յանդեքսի վարորդի միջևԿամանդյուշին «քսիֆ» է ուղարկել. Բացառիկ մանրամասներԱրդարադատության նախարարի տեղակալը՝ Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ ունեցած լուսանկարի մասինՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՌԴ-ն և Հս. Կորեան ավելի կամրապնդեն ռազմավարական գործընկերությունը. ՊուտինԳազ չի լինելուԼույս չի լինիԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Չի կարող լինել խաղաղություն մեկին ոչնչացնելու հաշվին. Կարեն ԲեքարյանԱնդրանիկ Քոչարյանը կոչ արեց ՔՊ-ականներին դեմ քվեարկել Գեղամ Նազարյանի նախագծինԼՂ պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյանն առաջարկեց վերացնել ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատըՀնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի ՌուսաստանՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ալեն Սիմոնյանը թքելու համար պետք է պատժվի». Վարդգես Գասպարին փակել է ԱԺ մուտքըԴավիթ Անհաղթի փողոցը փակ է վթարի պատճառովԱդրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն իրական խնդիր է, որի գոյությունը մշտական վտшնգ է ՀՀ-ի և տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման համար․ ՈսկանյանՍա խայտառակություն է, մեր երկիրը պետք է ներկայացնի հայը. «Միստեր Արմենիա 2018»-ը զգուշացնում էԿհաջողվի նոր դաշնակիցներ ձեռք բերել. սեպտեմբերի 9-ի աստղագուշակՏասնյակ հասցեներում ջուր չի լինելուԱզգերի լիգա. Իսպանիայի, Պորտուգալիայի և Խորվաթիայի հաղթանակներն ու Ռոնալդուի և Մոդրիչի գոլերը(տեսանյութ)Սպառնում էր ինձ «խփել». Լիա Զախարյանը մանրամասներ է պատմում իր և տաքսու վարորդի միջև տեղի ունեցած միջադեպիցԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՈւՂԻՂ. ԱԺ-ն գումարել է իր աշնանային նստաշրջանը, օրակարգում 44 հարց էՍուրեն Պապիկյանը Հրվ. Կորեայում մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացման արարողությանըԱյսօրվանից Ազգային ժողովն ունի իր սրճարանը.ԼուսանկարներՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի ՀանրապետությունՀայտնաբերվել է Թուրքիայի Դիարբեքիր նահանգում անհետացած 8-ամյա աղջկա մարմինը. հորեղբայրը ձերբակալվել էԳերմանական հերթական Leopard-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Սկսվում է Սուրբ Խաչի հնգօրյա պահքը. Ինչից պետք է հրաժարվել այսօրվանիցՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՊԱԳԱ ԿԱ»-Ի ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ 2Առաջիկա տարիներին Թուրքիան անպայման դուրս կգա ՆԱՏՕ-ից. Թուրք վերլուծաբանԻսրայելի ավիացիան զանգվածային հարված է հասցրել Սիրիային (Տեսանյութ)

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода