Iravunk.com | Ինձ համար մի աշխարհ է բացվում, որտեղ ես բոլորովին ուրիշ եմ. Թամարա Գվերդծիթելի
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Դպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ) Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորական Քաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում Գյումրիում Փաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ) Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք) «Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված է Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ Սրբազան ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է

Ինձ համար մի աշխարհ է բացվում, որտեղ ես բոլորովին ուրիշ եմ. Թամարա Գվերդծիթելի

Տեսանյութեր

Հայաստանյան մեծ պրեմիերային ընդառաջ այս օրերին ակտիվորեն ընթանում են Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվար»-ի բեմադրության փորձերը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տանիքի ներքո հայ, ռուս, վրացի եւ ղազախ արտիստների մի ամբողջ աստղաբույլ է մեկտեղվել: Իսկ բոլորի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի եւ Վրաստանի ժողովրդական արտիստ, լեգենդար երգչուհի ԹԱՄԱՐԱ ԳՎԵՐԴԾԻԹԵԼԻՆ է, որին մյուզիքլում վերապահվել է գլխավոր հերոսուհու՝ դերասանուհի Նորմա Դեսմոնդի դերը:

- Տիկին Գվերդծիթելի, ինչպե՞ս ստացվեց, որ կայացրեցիք որոշում ներգրավել «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի հայաստանյան բեմադրությունում:

- Ես չեմ այդ որոշումը կայացրել, այլ ինձ հրավիրել են, ինչի համար շնորհակալ եմ բեմադրիչ Անտոն Մուզիկանտսկուն՝ Նորմա Դեսմոնդի դերն ինձ նվիրելու համար: «Սանսեթ Բուլվար»-ը համր ֆիլմի կինոաստղ, ողբերգական մի կնոջ պատմություն է, որն, ասես, անպետք է դառնում, երբ ի հայտ է գալիս հնչյունային կինոն: Կարծում եմ՝ սա ոչ թե մասնագիտության, այլ մասնագիտության հանդեպ հուսահատ, անձնուրաց սիրո, դավաճանության, հավատարմության մասին է: Այս մյուզիքլն անգամ դուրս է մյուզիքլի սահմաններից, քանի որ պատմությունը շատ հուզիչ է, ողբերգական, հմայիչ: Այսպիսի մեծ նախագծին մասնակցելը բավականին լուրջ պատասխանատվություն է եւ, Աստծո կամոք, այն ավարտին կհասցնենք: Շնորհակալ եմ նաեւ մյուզիքլի ինտերնացիոնալ կոլեկտիվին:

- Դուք առաջին անգամ չեք հայաստանյան բեմում, ինչո՞վ է այս անգամ առանձնանալու հայ հանդիսատեսի հետ Ձեր հանդիպումը եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- Առաջին հերթին այս անգամ տարբերվում է նախորդ հանդիպումներից նրանով, որ երբեք մյուզիքլում չեմ ներկայացել հայ հանդիսատեսի առաջ: Տարիներ առաջ Երեւան եմ այցելել համերգներով: Համերգը բոլորովին այլ մշակույթ է, քանի որ երաժշտասերները գալիս են  համերգասրահ՝ դիտելու սիրած արտիստին, լսելու սիրելի, հայտնի երգերը: Համերգը հնարավորություն է տալիս հանդիպելու մարդկանց, որոնք երկրար ժամանակ չեն տեսնվել  եւ շատ են ցանկանում շփվել, հաճելի, նոստալգիկ ու շատ ծանոթ երաժշտություն լսել: Իսկ այս անգամ բոլորովին այլ կերպ եմ ներկայանալու հայ հանդիսատեսին:  Շատ անհանգիստ եմ եւ նաեւ շնորհակալ, որ ինձ համար մի աշխարհ է բացվում, որտեղ ես բոլորովին ուրիշ եմ: Բեմում կտեսնեն, այսպես ասած, ե՛ւ քիչ, ե՛ւ շատ Թամարա Գվերդծիթելի, որովհետեւ կերտելով կերպար բեմում՝ դու փորձում ես ոչ միայն արդարացնել, այլ հասկանալ քո հերոսուհուն՝ մտնելով նրա դերի մեջ: Այնպես որ, վստահ եմ՝ մեր ջանքերը զուր չեն եւ հանդիսատեսը կտեսնի շատ գեղեցիկ եւ հուզիչ երաժշտական խոստովանություն: Սա, ասես, կնոջ հոլիվուդյան պատմություն է, բայց իրականում համամարդկային է:

- Դուք ապրել եւ ստեղծագործել եք ինտերնացիոնալ հասարակությունում, հետաքրքիր է՝ որքանո՞վ է Ձեզ հոգեհարազատ Հայաստանը:

- Մեր ազգերը դարերով միասին են ապրել, Հայաստանն ինձ համար հասկանալի է, մինչդեռ ինձ անհասկանալի երկրի դեպքում՝ երկար կմտածեի մասնակցել նման նախագծի, թե՝ ոչ: Այստեղ հրաշալի թիմ է ձեւավորվել: Մեզ յուրաքանչյուրը փորձում է օգնել, հասկանալ եւ մեզ պարուրել ջերմությամբ, ինչը ոգեշնչող է:

- Դուք մի առիթով ասել եք, որ հաճախ հայկական երաժշտություն եք լսում: Կբացե՞ք փակագծերը, թե որոնք են նախընտրելիների շարքում:

- Ես հաճախ լսում եմ Սովետական էստրադա, որի մեջ մտնում է ե՛ւ վրացական, ե՛ւ հայկական, ե՛ւ ուզբեկական, ե՛ւ լեհական երգեր: Հիացած եմ լուսահոգի դուդուկահար Ջիվան Գասպարյանով, ում հետ առիթ եմ ունեցել հանդիպելու: Նա լեգենդար անձնավորություն էր, հաճախ եմ նրա ձայնագրությունները լսում:

Հիշեցնենք, որ բրոդվեյան լեգենդար «Սանսեթ Բուլվար» մյուզիքլը հայ հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երեւանյան «Սանսեթ բուլվարը» ստեղծվում է միջազգային բեմադրական եւդերասանական թիմի կողմից հատուկ Հայաստանի համար՝ SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերության կողմից (ղեկավար՝ Պողոս Հարությունյան):

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՕրվա խորհուրդ. Մայիսի 2«Հրապարակ». Բագրատ սրբազանը չի նահանջում, շարժումը պետք տեղափոխվի ԵրեւանԻշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետՊուտինի հեղինակությունն ավելի բարձր է, քան Մակրոնինը, Թրյուդոյինը, Բայդենինը և Շոլցինը միասին վերցրած. ԿՀՎ-ի վերլուծաբանԱրևմուտքը պահանջում է լուծարել ՀՀ ԱԱԾ-ն․ «Հրապարակ» ՆԱՏՕ-ի տանկերը Մոսկվայում. արևմտյան լրատվամիջոցները քննարկում են դաշինքի գրավված տեխնիկայի ցուցահանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Փաստ». Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնինԿիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում էլ նման հուդաների պակաս չկաԱրեւմուտքը փորձում է հեղաշրջում իրականացնել ՎրաստանումԾխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»Հզոր պայթյուններ և ահռելի հրդեհներ Օդեսայում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված էՎաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանցԳերմանիայում ահազանգում են Ռուսաստանի հաջող հարձակման պատճառովՌուսական բանակը արագ ներխուժեց Արխանգելսկոյե (MAP)Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասինՈ՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն ՍաֆարյանԴուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. ՎարդանյանՄիշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ)Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին...Հռչակագիր «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ»Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ինՌուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода