Iravunk.com | ԵԹԿՊ-ն վերացնելու «օպերացիան» մեկնարկել է. ինչու են թիրախավորել վերջին ռեկտորին
Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներով Ինչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան Խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու «Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգում Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում Հնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի» Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններ Վե՜րջ Նիկոլին. Տիգրան Ուրիխանյան Մոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքում ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ

ԵԹԿՊ-ն վերացնելու «օպերացիան» մեկնարկել է. ինչու են թիրախավորել վերջին ռեկտորին

Մշակութային

Բրյուսովի անվան պետական համալսարանն ու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու գործընթացում լուրջ դիմադրության բախվելով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հիմա էլ որոշել է զբաղվել Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը վերացնելու եւ կրկին Մանկավարժական համալսարանին միավորելու փորձերով: Եվ եթե վերոնշյալ երկու բուհերի դեպքում՝ գործընթացը կյանքի չկոչվեց ռեկտորների եւ ուսանողների միասնական տանդեմի շնորհիվ, ապա ԵԹԿՊ-ում իրավիճակը բոլորովին այլ է: Խնդիր է դրված ուսանողներին հանել ընդդեմ ռեկտոր Լիլիթ Արզումանյանի, որն այդպես էլ չդարձավ իշխանության կամակատարը: Դրա համար էլ 2018 թվականից առ այսօր՝ արդեն հինգ տարի մնացել է՝ ընդամենը որպես ժամանակավոր պաշտոնակատար: Ավելին՝ ըստ շրջանառվող շշուկների, իշխանությունն արդեն ունի իր սրտի ռեկտորի ՔՊամերձ թեկնածուն, ով գալու է վերջանականապես քանդելու ԵԹԿՊ-ն՝ միավորելով այլ բուհի:

«10 ՏԱՐԵԿԱՆ ԱՂՋԻԿԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ Է, ԻՍԿ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԿՆՈՋԸ՝ «ՇԻՆՈՒՄ ԵՆ»

Այսպիսով՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողներին տրամադրել են ԵԹԿՊ-ի ռեկտորի դեմ, եւ նրանք էլ որոշել են դասադուլ անել: Իսկ պատճառը ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած երրորդ կուրսի ներկայացումը արգելելն էր ռեկտորատի կողմից: Ներկայացումը բեմադրվել է Էդգար Կոստանդյանի «Որբանոց» ստեղծագործության հիման վրա, որտեղ, օրինակ, 10 տարեկան աղջիկը հայհոյանք է տալիս, որ ազատամարտիկի կնոջը՝ իրենց բառով ասած «շինում են», որ մեկ կիլոգրամ կարտոֆիլ տան:

Հատկանշական է այն, որ նույն Նիկոլայ Ծատուրյանը տարիներ առաջ ամենախիստ քննադատությանն էր ենթարկել Արթուր Սահակյանի բեմադրությամբ՝ Վահրամ Սահակյանի «Երկու ընկեր չհաշված կյանքը» տրագիկոմեդիան (պրոդյուսեր՝ Նունե Եսայան)՝ հնչող բառապաշարի համար, մինչդեռ հիմա բեմից հայհոյախոսության եւ ազատամարտիկի կնոջ կերպարն անարգելու ջատագով է դարձել: Հարց է ծագում՝ ինչո՞ւ այս պատմության մեջ գլխավոր հերոսը դարձավ հենց Նիկոլայ Ծատուրյանը, երբ ինքն էլ համարվում է բուհի դասախոս ու կարող էր խնդիրը հարթել ներբուհական խոհանոցում: Մինչդեռ այս հարցի պատասխանը գտնելու համար բավարար է դիտել ու կարդալ նրա մի քանի հարցազրույցները: Այո՛, նիկոլական իշխանությանը սատարող Նիկոլայ Ծատուրյանի համար այս «օպերացիայում» դերակատարություն ունենալն ավելի քան տրամաբանական է դառնում:

ՄԻԱՅՆ ՆԻԿՈԼԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «ԳԱՎՆՅՈՒԿ» ԱՍԵԼ

Ու ոչ ոք այդպես էլ հարցին չի նայում այլ տեսանկյունից, թե ինչու, օրինակ, Նիկոլայ Ծատուրյանը նման բառապաշարով ներկայացումը չի ցուցադրում Գյումրիում՝ հարազատ Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, այլ հենց բուհական բեմում է որոշել, որ պետք է հնչի «անբարոյականի տղա» արտահայտությունը՝ ավելի գռեհիկ տարբերակով: Ընդ որում՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս Հանրային հեռուստաընկերությունն էլ, չգիտես ինչու, հենց այդ ներկայացման մասին էր որոշել մի չնաշխարհիկ ռեպորտաժ պատրաստել:

Ոչ պակաս ուշագրավ է նաեւ «Որբանոց»-ի հեղինակ Էդգար Կոստանդյանի արձագանքը, ինչը բավարար է նման հեղինակի գործն առհասարակ թույլ չտալու, որ բարձրանա ԵԹԿՊ-ի բեմ: Ըստ Կոստանդյանի. «էդ ինստիտուտը ստեղծվելու պահից նորմալ ռեկտոր դեռ չի ունեցել, բոլորը սովետական գավնյուկներ են եղել՝ առաջինից մինչեւ վերջին»: Որպեսզի պարզ լինի, թե ում հիշատակն է անարգում Կոստանդյանը, հիշեցնենք այս ինստիտուտի ռեկտորներից մի քանիսի անունը եւ հուսանք, որ նրանց կրթած սերունդներն ասելիք կունենան: ԵԹԿՊ-ի ռեկտորներից են եղել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը… Այո, միայն նիկոլական Հայաստանում կարող էին Սոս Սարգսյանին «գավնյուկ» ասել, մնացած մեկնաբանությունները թողնում ենք ձեզ:

Բայց այս պատմության մեջ ամենածիծաղելին ԱՐԳԵԼՎԱԾ բառն է: Այս ներկայացումն այնպես է «արգելվել», որ երկու անգամ արդեն ցուցադրվել է: Ընդ որում՝ այն ընդամենը կուրսային աշխատանք էր, ոչ թե բուհական թատրոնի խաղացանկում տեղ գտած ներկայացում, որ երկու անգամից ավել պարտադիր պետք է ցուցադրվեր: Մինչդեռ կուրսային աշխատանքները հիմնականում խաղում են մեկ անգամ, բայց դե Նիկոլայը Ծատուրյան չէր լինի, եթե առիթից օգտվելով՝ մի լավ PR չաներ ի շրջանս յուր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԻնչո՞ւ են մեզ պատերազմներով վախեցնում. Բագրատ Սրբազան«Ռեալ Սոսյեդադը»` Արսեն Զախարյանին վարձավճարով այլ ակումբ ուղարկելու մասինԽարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու«Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգումԿիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրումՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններՎե՜րջ Նիկոլին. Տիգրան ՈւրիխանյանՄոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքումՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ«Իրավունք» թերթը միանում է Փաշինյանի ասուլիսի բոյկոտինՄեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ ՍրբազանՀայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացելՄխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է.ՊառոլոՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըԻշխանությունը քարտեզներում չի ներկայացնում հանձնվող տարածքների իրական չափը․ հայտարարությունԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՏարածքի տիրոջը ճնշել են, որ մեզ տեղ չտրամադրի ժողովրդավար Հայաստանում. Բագրատ ՍրբազանԻլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթինԽլված է պատիվը, գողացված՝ ուրախությունը. Բագրատ ՍրբազանԶԱՐՄԱՆՔԴժվար է հաջողության հասնել առանց Արցախի կարգավիճակը որոշելու. Արցախյան շարժման ակտիվիստը` Արցախ վերադարձի մասինՑուցարարներին անիծող կինը ՔՊ-ական Մարիա Կարապետյանի հորաքու՞յրն է․ Politik.am (տեսանյութ)Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան.NEWS.amԲԱՄԲԱՍԱՆՔՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱռաջիկայում Բաքվի հետ վերջնականապես կկարգավորենք կապերը Ալմա - Աթայի հռչակագրի հիման վրա․ ՄիրզոյանՄայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ  ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻԱռջևում ոստիկանական զորքեր են, չտրվեք սադրանքների. Բագրատ ՍրբազանՄիանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է ՇուշիՍտեղծել ազգային փրկության ժամանակավոր կառավարություն․ հայտարարությունՄի հատ մարդ կա, պետք ա գործից հանել. Բագրատյանը միացավ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Մեր հեռախոսները ԱԱԾ-ն լսում է, լավ է՝ կկրթվեն, սաղմոսներ ու Կտակարան կկարդան ու կփոխանցեն վերևներինԿայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումըՄազակալման պատճառները եւ անդառնալի հետեւանքներըԱջակցում ենք Սրբազանին. Արթիկի թեմի առաջնորդՌուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբԱրդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ հոգևոր շարժմանըՃշմարտությունը պիտի ստին հաղթի մեր երկրում, թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք. Բագրատ ՍրբազանԿեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՊլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՊուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода