Iravunk.com | Ովքեր են «Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հաղթողները
ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. Սրբազան Ռուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. Պուտին Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ) Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ Սրբազան Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքար Բագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունը Կիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ Թունյան Միջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. Պուտին Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyan

Ովքեր են «Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հաղթողները

Մշակութային

Առանց ինտրիգների, բայցեւ կոտրված սրտով կայացավ 22-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին: Արցախը շրջափակման մեջ է, թատերական կյանքում բառի բուն իմաստով՝ ԳՈՅապայքար. սա էր թերեւս այն առանցքային հարցերի հարցը, որոնք հուզում են թատերական գործիչներին եւ մասնագիտական տոնն էլ կարեւորում ոչ թե նշելու, այլ կարեւորի մասին բարձրաձայնելու համար: Իսկ ՀՀ կառավարության, ԿԳՄՍ նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի վերնախավից այդպես էլ որեւէ մեկի «երեսը չբռնեց» գալ եւ օրը տոնել թատերական գործիչների հետ, ինչպես եղել է միշտ:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ

Այսպիսով՝ ըստ «Արտավազդ-2023»-ի, Լավագույն տղամարդ դերակատարը Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնի դերասան Նարեկ Բաղդասարյանն է՝ «Խատուտիկի գինի» ներկայացման մեջ Դագլաս Սփոլդինգի կերպարը կերտելու համար: Իսկ Լավագույն կին դերակատարը՝ նույն թատրոնի դերասանուհի Տաթեւ Ղազարյանը: Միայն թե նա լավագույնի արժանացավ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված «Միզերի» ներկայացման մեջ իր դերակատարման համար:

Երկրորդ պլանի լավագույն տղամարդ եւ կին դերակատարները Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասաններն էին՝ «Բալենու այգին» ներկայացման մեջ Ֆիրսի կերպարը կերտած Վյաչեսլավ Շամիրյանը եւ «Վիյ» ներկայացման մեջ Պանոչկային եւ Վհուկին մարմնավորած Լիլիա Մուկուչյանը:

Լավագույն երիտասարդ դերասանը Պատանի հանդիսատեսի թատրոնից էր: Սեյրան Մովսիսյանն այս անվանակարգում արժանացավ «Արտավազդ»-ի՝ «Սիրելի Ելենա Սերգեեւնա» ներկայացման մեջ Վոլոդյայի կերպարը մարմնավորելու համար: Իսկ Լավագույն երիտասարդ դերասանուհի անվանակարգում մրցանակը հանձնվեց երկուսին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Վասիլյանին՝ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման մեջ Ջուլիետի կերպարի համար եւ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Ջեմմա Ադամյանին՝ «Սպասում» ներկայացման մեջ Կարոլինի, Կնոջ եւ Դայակի կերպարները կերտելու համար:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ

Լավագույն ներկայացում ճանաչվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրված բեմադրող-խորեոգրաֆ Օլեգ Վինոգրադովի «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը: Լավագույն երիտասարդական ներկայացումը Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ու Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնի համատեղ նախագիծն էր՝ «Բովանդակություն»-ը (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան): Ի դեպ, այս նախագծի համար եւս երկու անվանակարգերում հանձնվեց «Արտավազդ» մրցանակ. Լավագույն երաժշտության հեղինակ դարձավ Նարեկ Կոսմոսը, իսկ Լավագույն  ռեժիսուրայի համար  մրցանակի արժանացավ Գոռ Մարգարյանը (նաեւ «Միզերի» ներկայացման համար):

Իսկ Լավագույն մանկական ներկայացում անվակարգում հաղթող դարձան միանգամից երկուսը՝  Հ.Պարոնյանի անվան թատրոնի «Կոշկավոր կատուն»-ն (բեմադրիչ՝ Սամսոն Մովսեսյան) եւ Մնջախաղի թատրոնի «Ալիսի երազում»-ը (բեմադրիչ՝ Մերի Կիրակոսյան): Լավագույն կամերային ներկայացումն էլ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի «Կեղծ նոտա»-ն էր (բեմադրիչ՝ Լեւոն Ուզունյան):

ՄՅՈՒՍ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Լավագույն երիտասարդ բեմադրիչը Նարե Մարտիրոսյանն է՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված «Կույրերը» ներկայացման համար: Լավագույն սցենոգրաֆիա անվանակարգում «Արտավազդ»-ի արժանացավ Գարեգին Եվանգուլյանը՝ Հ. Պարոնյանի անվան թատրոնի «Կոշկավոր կատուն» եւ Պատանի հանդիսատեսի թատրոնի «Կատուն շիկացած տանիքին» ներկայացումների համար: Լավագույն թատերախոսականը Նաիրա Շահվալադյանի «Արթնացրու միտքդ, հետո էլ հոգիդ»-ն էր: Լավագույն լուսային նկարիչը Արամ Աղաջանյանն էր (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, «Լարովի նարինջ»): Լավագույն զգեստների նկարիչը Թամարա Բարոյանն է (Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոն, «Խատուտիկի գինի»):

ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Վահե Շահվերդյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը՝ «Ռեւիզոր» ներկայացման համար: Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը եւ բեմադրիչ, դերասանուհի, «Սփյուռքի ձայն» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Կարինե Քոչարյանը (Սուքիասյան): Իսկ ժյուրիի հատուկ մրցանակակիրները երեքն էին՝  «Գոյ» թատրոնը՝ ինքնատիպ թատերական հետագծի համար, «Մետրո» թատրոնը՝ հանձնախմբի համակրանքին արժանանալու համար, եւ Արտաշատի Ա. Խարազյանի անվան դրամատիկական թատրոնը՝ թատրոնի գործունեությանը նոր շունչ հաղորդելու համար:

Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ



ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. ՍրբազանՌուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ)Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ ՍրբազանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՇՏԱՊ. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխաՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԲագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն ՇարժմանՁեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակՀայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կաՈվ չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. ԿոպիրկինՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակինԱԱԾ-ն Սրբազանի Շարժմանը զգուշացրել է «չգործել ընդդեմ իրավակարգի» և «պահպանել օրինականությունը»Հացը գողացան, նրանց դրա համար գնդակահարեցին. 100-ամյա Ներսես պապը սարսափելի դրվագներ է պատմում«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին«Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնելԻ՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՀայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանաԱնհավանական խաղ Մադրիդում. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է(տեսանյութ)Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода