Iravunk.com | Մինուճար երեխայիս տվել եմ, մինուճար երկիրս չեմ կարող տալ, ուրիշը չունեմ. Նաիրա Մելիքյան
Իսկ մեզ դարձյակ շեղում են... Այժմ էլ ռետրո մեքենաներով. Ալլա Հակոբյան Տավուշում գործի է դրվել արեւմտյան հնարավոր երկու սցենար Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման եւ սահմանագծման սպառնալի գործընթացը կամ՝ ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը Թուրքիան ողջունում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի զարգացումը» Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատի վրա «Արևմտյան Ադրբեջանի» քարտեզն է․ Վարուժան Գեղամյան Բոլորն էլ հասկանում են, թե ի՞նչ է կատարվում՝ դավաճանություն, թշնամություն, խայտառակություն. Հարությունյան Տարածքների նվիրումն Ադրբեջանին հանցավոր գործողություն է, որը կբերի նաեւ էներգետիկ եւ լոգիստիկ վտանգների. Մանվելյան Չասով Յարի մոտ ոչնչացվել է ֆրանսիական «Ժաննա դ’Արկը» (ֆոտո) Եթե բոլորի բողոքը մեկի նկատմամբ է՝ ի՞նչն է խանգարում կոնսոլիդացվենք եվ այդ մարդուն հեռացնենք. Իսրայելյան Ինչ է ծրագրել Արեւմուտքը Հայաստանում

Մինուճար երեխայիս տվել եմ, մինուճար երկիրս չեմ կարող տալ, ուրիշը չունեմ. Նաիրա Մելիքյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հայկ Մելիքյանի մայրիկի` ՆԱԻՐԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

— Դուք հայտարարությամբ եք հանդես եկել, որ ապրիլի 4-ին` ժամը 16:00-ին, սպասում եք բոլորին Ազգային ժողովի դարպասների մոտ: Ի՞նչ է սպասվում, եւ Դուք ի՞նչ եք ակնկալում:

— Նախապատմությունն այն է, որ մեկ ամիս առաջ «Միասին» շարժման մասնակիցներով բանաձեւ ենք ներկայացրել Ազգային ժողով` Արցախի անկախության ճանաչման հարցով: Այս հարցն այսօր ավելի քան առաջնահերթ է: Առաջ Արցախի ինքնորոշման հարցը շատ առաջ չէր մղվում, որովհետեւ կար բանակցային գործընթաց: Այդ ժամանակ ասում էին, որ այն կարող է վնասել բանակցային գործընթացին: Իսկ այսօր բանակցային գործընթաց չկա, կա խայտառակ իրավիճակ: Այս բանաձեւը կարող է դառնալ նախ զսպման միջոց, եւ վերջին հաշվով` ամբողջ աշխարհը հարց է տալիս` եթե դուք ինքներդ չեք ճանաչել Արցախի անկախությունը, ապա մեզնից ինչո՞ւ եք պահանջում: Զարմանալի չէ, որ ԱԺ իշխող խմբակցության կողմից այդպես էլ որեւէ արձագանք չեղավ այս բանաձեւին, ինչը սպասում էինք: Հետեւապես, որոշեցինք, որ անենք բողոքի ակցիա` նախ Արցախի անկախության ճանաչման եւ երկրորդ` այս իշխանություններին անվստահություն հայտնելու համար: Ըստ էության, սա մեկնարկն է, եւ պետք է պայքարենք այնքան, ինչքան պետք լինի, որպեսզի վերջապես մեր երկիրն ազատագրենք այս խունտայից: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բռնակալներին հեռացնելու միակ ճանապարհը բողոքի ակցիաներն են, հանրային, ժողովրդական ընդվզումն է, այլընտրանք, ցավոք, չկա: Հիմա այդ հույսով դուրս ենք գալիս փողոց:

— Մի՞թե կարծում եք, որ բողոքի ակցիաներով հնարավոր է լինելու այս իշխանությանը համոզել, որ Արցախը ճանաչեն անկախ, երբ իրենց օրակարգում նման հարց չկա:

— Իհարկե` ոչ: Նրանք չեն գնա այդ քայլին, բայց մենք էլ չենք կարող անգործ նստել եւ սպասել, թե սրանք ինչպես են մաս առ մաս հանձնում մեր երկիրն ու իրականացնում իրենց ծրագիրը: Շատերն ասում են` անիմաստ է, մեկ է, ոչինչի չեք հասնելու, բայց ես դա չեմ ընդունում: Իմ կյանքի փորձով գիտեմ, որ չկա այնպիսի բան, որ դու իսկապես ուզես, հետեւողականորեն դրա համար պայքարես եւ դրան չհասնես: Ես տեսնում եմ այն կորիզը, ովքեր պատրաստ են ամեն օր կանգնել եւ լինել փողոցում` մինչեւ համազգային ընդվզումը կկայանա: Այդ ժամանակ սրանց այլեւս իշխանության մնալու շանս չի մնա:

— Միամտություն կլինի կարծել, թե մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները հնարավոր կլինի լուծել` միայն օրվա իշխանությանը հեռացնելով: Ո՞րն է Ձեր տեսլականը` աշխարհաքաղաքական խիստ բեւեռացված այս շրջանում:

— Կոմպլիմենտար քաղաքականությունն ապացուցեց, որ սիրախաղ բոլորի հետ չի լինում: Հստակ կողմնորոշում պետք է ունենալ, պետք է իմանալ` ով է քո բարեկամը, ով` թշանմին, հատկապես այսօր: Այո՛, հրաշք տեղի չի ունենալու, միակ հրաշքը, որ կարող է տեղի ունենալ այն է, որ մենք գոնե այլեւս կանգնեցնենք այս հրեշավոր մեքենայի ընթացքը, գոնե ինչ-որ մի կետում մեր գահավիժումը կանգ առնի: Շատ արագ եթե մոբիլիզացնենք բոլոր արհեստավարժ, նվիրյալ մարդկանց ուժերը, ապա բանակցությունների շնորհիվ, դիվանագիտական խողովակներով, բանակը կարգի բերելով` կարելի է շատ բան անել: Մենք եղել ենք այս իրավիճակում, 90-ականներին նույնն էր, շատերն ասում են` իրավիճակն այսօր այլ է, սրանք հիբրիդային պատերազմներ են, հասարակ զենքով չես կարող կռվել: Այո, որոշակի տարբերություն կա, բայց իրական հաղթանակը գրանցվում է տեղում` գետնի վրա: Մինչեւ գետնի վրա չբերես մարդկանց, չիջեցնես, չես կարող տարածք ազատագրել: Ես չեմ թողնելու, որ թուրքը գա իմ տան մեջ ապրի, մինչեւ վերջ պայքար կտամ դրա համար, թեկուզ մեռնելու հաշվին: Նույնը վստահ եմ` անելու են շատուշատ մարդիկ: Ով էլ չի անի, մեկ է, անիմաստ մորթվելու է:

— Այսօր ոչ պակաս պառակտված է նաեւ ընդդիմությունը: Լիահո՞ւյս եք, որ հնարավոր կլինի մեկտեղել պայքարն ու արդյունքի հասնել:

Ես, այնուամենայնիվ, հավատում եմ մեր վերջին խելքին: Այն փորձված է դարեդար: Այո, ցավոք, մենք զարթնում ենք ամենաօրհասական պահի վերջին վայրկյանին, բայց եթե զարթնում ենք, ունենում ենք Սարդարապատ: Պետք չէ հուսահատվել եւ ասել, որ այն ժամանակ ունեինք Գարեգին Նժդեհ, իսկ հիմա` չունենք: Կլինեն, կունենանք, ազգը, տիեզերքը այդ պահին կծնի, լինելու է: Եթե ես դրան չհավատամ, ուղղակի, մեկ օր անգամ չեմ ապրի: Այս հողում իմ երեխայի արյունն էլ կա, իմ երեխան զոհվել է հանուն այս երկրի: Մինուճար երեխայիս տվել եմ, իմ մինուճար երկիրը չեմ կարող տալ, ուրիշը չունեմ… Երկիրս էլ է մինուճար, էլի իմ երեխան է… Սա թող չընկալվի որպես պաթոս, այդպես եմ զգում ու վստահ եմ, որ շատուշատ մարդիկ են այդպես զգում: Շատուշատ մարդիկ հասկացել են այս հրեշների ծրագիրը, ուստի կարծում եմ` գարնան գալով նաեւ մարդիկանց արյունը կշարժվի: Չնայած այն սարսափելի հարվածներին, որոնք ամեն օր իջեցնում են մեր գլխին, մենք կզարթնենք, եւ ամեն ինչ լավ կլինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Իսկ մեզ դարձյակ շեղում են... Այժմ էլ ռետրո մեքենաներով. Ալլա ՀակոբյանՏավուշում գործի է դրվել արեւմտյան հնարավոր երկու սցենարԲեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման եւ սահմանագծման սպառնալի գործընթացը կամ՝ ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանըԹուրքիան ողջունում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի զարգացումը»Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատի վրա «Արևմտյան Ադրբեջանի» քարտեզն է․ Վարուժան ԳեղամյանԲոլորն էլ հասկանում են, թե ի՞նչ է կատարվում՝ դավաճանություն, թշնամություն, խայտառակություն. ՀարությունյանՏարածքների նվիրումն Ադրբեջանին հանցավոր գործողություն է, որը կբերի նաեւ էներգետիկ եւ լոգիստիկ վտանգների. ՄանվելյանՉասով Յարի մոտ ոչնչացվել է ֆրանսիական «Ժաննա դ’Արկը» (ֆոտո)Եթե բոլորի բողոքը մեկի նկատմամբ է՝ ի՞նչն է խանգարում կոնսոլիդացվենք եվ այդ մարդուն հեռացնենք. ԻսրայելյանԻնչ է ծրագրել Արեւմուտքը ՀայաստանումՈւնենք անկարող ընդդիմադիր ու ազգային ուժեր եվ թրքամետ իշխանություն. Էդուարդ ՇարմազանովԻնչ է ասել Փաշինյանը կիրանցիներինՀայաստանը շարունակում է դիվանագիտական պատերազմում տանուլ տալ. Ռուբեն ՄելիքյանԻնչ է մեզ խոստանում Շոյգուի մերձավոր տեղակալի կալանքըՆոր խաղեր Հայաստանի գլխինՄխիթարյանը երկրպագուին է վերադարձրել «Միլանին»ծաղրող պաստառըՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՎԶԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋՊատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետԺերար Դեպարդյոն կկանգնի դատարանի առաջ Լսել ու հասկանալ, թե Չարենցը ինչ էր նկատի ունեցել լուսամփոփի պես աղջիկ ասելով. Ռաշ Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»Ազգային պահանջատիրության համար համահայկական շարժում է պետք. Յակոբ ԱյնթապլեանՀեռացնենք Նիկոլին. բողոքի ակցիա` կառավարության շենքի մոտԼաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունըԿատարում ֆորումի մասնակիցները աջակցություն են հայտնել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըԱդրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների օգտին․ ԲայրամովԳյումրիում երկրորդ անգամ կանցկացվի միջազգային թատերական փառատոնՆախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետՏեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում «Սապլյակի տղա» ա նա, ով ասում է, թե այդ ակցիայի համար փող ենք ստացել. Հարությունյանը՝ հումորիստինԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ինՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունըՄեր ողբերգությունն այն է, որ տեսախցիկի առաջ ջրով խաղացող սույն անձնավորությունը նստած է վարչապետի աթոռինՁեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես ԴավթյանինԵթե տավուշյան պայքարը չտեղափոխվի Հանրապետության հրապարակ, մարելու է. Դավիթ ԳալստյանՍպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել Ինչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջևՉքաղաքականացված Հովհաննես Դավթյանի մեծ փողեր ծախսելու, բայց, ի վերջո, էժան կերպարի մասին. ԴանիելյանԽիստ քաղաքականացված «դեռասանից» ի՞նչ եք ուզում. Միքայել ԳրիգորյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին«Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետՇախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթինՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան լը Գլյոյին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода