Iravunk.com | «Պատերազմը չի վերջացել` յուրաքանչյուրս հայոց սահմանին կանգնած զինվորի հոգեբանությամբ պետք է ապրենք».ՆԱՆԵ  
Հավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ Նահապետյան Ինչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ Շատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեք Հրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ Միքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր Գրիգորյան Բելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը Ի՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր Վարդանյան ԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակ

«Պատերազմը չի վերջացել` յուրաքանչյուրս հայոց սահմանին կանգնած զինվորի հոգեբանությամբ պետք է ապրենք».ՆԱՆԵ  

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է գրող, հրապարակախոս, Նկարիչների միության պատվավոր անդամ, մանկական բժիշկ-նյարդաբան ՆԱՆԵԻ հետ:

«Լավագույն տղերքը մենք ենք» գրքում անդրադարձել եք 44-օրյա պատերազմի հերոսներին, կմանրամասնե՞ք:

— Գրքում ընդգրկված են Արցախյան 44-օրյա պատերազմում և պատերազմից հետո Արցախի Հանրապետության և Հայաստանի սահմանային մարտերում Հրազդան քաղաքի և տարածաշրջանի գյուղերի մինչև 2022 -ի սեպտեմբերյան իրադարձությունները, զոհված 56 հերոս տղերքը… Գիրքը գրելու առաջարկը՝ Գրողների ծաղկաձորյան ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանինն էր: Իհարկե, առանց ասելու էլ պարզ է, թե՛ հոգեբանական, թե՛ ժամանակային և թե՛ այլ առումներով որքան ծանր գործ էր դա. հատկապես տղաների կերպարը հնարավորինս  ճիշտ վեր հանելը հարազատների հետ զրույցներից, տրամադրած հիմնականում սուղ նյութերից: Ցանկանում էի, որ գիրքը դառնար ազգապաշտության, հայրենապաշտության յուրօրինակ դասագիրք ամեն ընթերցողի համար՝ մեծի թե փոքրի: Դա դժվար բան չէր, որովհետև մեկից մյուսին անցնելիս ապշում էի, տեսնելով հիմնականում 18-20 տարեկան, դեռ մանկությունից նոր դուրս ելած և կարգին հասուն կյանք չմտած տղաների ինքնազոհության պատրաստակամությունը, հողն ու ազգակցին պաշտպանելու նրանց անկաս վճիռը, շատ մեծահասակներից ավելի հասուն կեցվածքը:

Ծնողների հետ շփվելիս էլ հաճախ մտածում էի, որ այդպիսի մայրերից, հայրերից հենց այսպիսի զավակներ էին աշխարհ գալու: Մեր զինվորի արժեքն օտարներն ավելի լավ գիտեն, մնում է մե՛նք գնահատենք, մե՛նք տեր կանգնենք մեր քաջազուններին՝ հնարավորինս անվտանգ դարձնելով նրանց սահմանին կանգնելը՝ ճկուն և ճիշտ դիվանագիտությամբ, անհրաժեշտ զինատեսակներով, քաղաքագետների, իշխանավորների հայրենանպաստ ճիշտ քայլերով, այլ ոչ թե հակառակը…

Այո, դժվար գործ էր, բայց դա նաև մի փոքր մխիթարություն էր հարազատների համար: Եվ հետո, դա իմ բաժին կռիվն էր, ես ինձ էլ զինվոր էի զգում, և ինձ ուժ էին տալիս մեկը մեկից հրաշք մեր տղաները:

Կռվեցին, հերոսացան, զոհվեցին, ու իրենց արյամբ ներկված հողը հանձնվեց թշնամուն: Այս մասին ի՞նչ կասեք:

— Դա մեր ամոթն է, որովհետև հաղթանակը պարզապես նվիրվեց թշնամուն՝ դրսի, ներսի մեկմեկու լրացնող ուժերի խայտառակ դավերի արդյունքում, և նրանք շատ ավելի զոհ գնացին ոչ թե թշնամու հետ, այլ հենց մեր ներսի «կռվին»: Սակայն միևնույնն է. տղերքը… կռվեցին, հերոսացան… Իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերելու պատրաստ, կամ նվիրաբերած մեր քաջերը իրենց գործն արեցին, և մեկնածներից ամեն մեկը մեր գալիք հաղթանակի հիմնաքարերից մեկը դարձավ:

Իհարկե, այսօրվա ամեն մի սխալի, հանդուրժած դավադրության դիմաց մենք դեռ մեծ գին պետք է վճարենք: Եվ քանի դեռ այս երկրաքանդ հեղեղի դիմացը չենք փակել, այդ գինն օր առ օր աճելու է:

Բայց, ինչ արած, կյանքը, այն էլ հայի՝ վերուվարի մի շղթա է. իհարկե, ճիշտ, խելամիտ քայլերի արդյունքում վերն ավելի հաճախ է ներկա դառնում, բայց պարտությունը, սխալները, դավերը, փորձություններն էլ մարդու, ազգի համար են. դրանք մտածել են տալիս. ուրեմն մի բան այն չենք անում, ուրեմն մեղանչել ենք Աստծո կամ մեր խղճի առաջ, ուրեմն արժանի չենք ավելիին, և սկսվում է հաջորդ քայլը. ինչպե՞ս փոխվել, ի՞նչը շտկել: Պարտությունը ևս որպես կյանքի մի հնարավոր վիճակ ընդունելով՝ պետք է դասեր քաղել, ավելի ամրանալ, այլ ոչ թե մանկան կամ թույլի պես կոտրվել: Պետք է հասկանալ սխալների, անկումների բոլոր մեծ ու փոքր պատճառները, ազատվել դրանցից, փոխել մեր մեջ բնավորված շեղն ու խանգարողը….

Երբեք չպետք է մտածել, թե արդեն ուշ է. եթե ապրել ենք ուզում, պահ առաջ գործ անելը կարևոր է, անել այն ամենը, ինչ հնարավոր է, առանց մեծ ու փոքր չափուկշռելու, որովհետև փոքր թվացող պատճառները հաճախ ավելի հիմնավոր են ավերում, ավելի աննկատ և դավադիր:

Պատերազմը չի վերջացել, և յուրաքանչյուրս հայոց սահմանին կանգնած զինվորի հոգեբանությամբ պետք է ապրենք, Նժդեհի ասած՝ «ազգի տականքը» չսնենք, չզորացնենք մեր մեջ, կարողանանք չտարվել նյութի փայլով և, նրանց ծառայելով, մեր գլխից վեր չհանենք՝ պատուհաս դարձնելով երկրի ու բոլորիս համար:

Այսքանից հետո ունե՞ք հավատ լուսավոր ապագայի նկատմամբ:

— Պարտավոր եմ ունենալ… Առանց հավատի մեկ քայլ էլ չենք կարող առաջ գնալ. հենց այնպես չէ հուսահատությունն ամենամեծ մեղքը կամ մեղքերից մեկը համարվում. այն կոտրում է մարդու ոգին, խլում պայքարելու, մաքառելու կամքը, զրկում կյանքի, անցնող օրերի, անգամ ամեն ժամի նկատմամբ ունեցած մեծ պատասխանատվությունից:

Բոլորիս համար է պարզ, թե որքան օրհասական վիճակում ենք: Բոլորն են ասես կյանքի իմաստը կորցրել, շատերը նոր են միայն հասկանում, թե ինչ կարևոր է Հայրենիքը, որ սեփական անձի շուրջը պտտվելու փոխարեն նախ նրա՛ն էր պետք նվիրվել, շահել, պահել ու փայփայել: Հայրենիքը որքան հայր է, մայր է, Բարձրյալից տրված թանկ բնօրրան, այնքան էլ զավակ է. ու պահ է գալիս, որ նա՛ մեր կարիքն ունի, մենք ենք պարտավոր հայր լինել, մայր լինել, տեր կանգնել ու թեկուզ կյանքի գնով՝ պաշտպանել նրան:

Մինչդեռ նախ մեր անձը սիրեցինք, մեր շահը, ու հաճախ Հայրենիքը անգամ հաջորդ տեղում չդրվեց… Եվ ուռճացած «ես»-ի հոգեբանությունը մեզ հասցրեց այս վիճակին: Մեկ դար առաջ թուրքական բանկերում հիմնականում հայերի գումարներ էին, իսկ ամեն հայ ընտանիք ամենաքիչը մեկ կճուճ ոսկի ուներ պահած… Դրանցով մի քանի Արևմտյան, Արևելյան Հայաստան, Նախիջևան ու Արցախ հնարավոր կլիներ ազատագրել… Բայց ամեն հայ իր քթի տակից այն կողմ չէր նայում, իր գրպանի հաշիվը պահ անգամ մտքից բաց չէր թողնում, որ սթափ տեսներ շուրջը կատարվողը: Այսօր էլ այդպես է. հիմա էլ ներսի ու դրսի միլիոնատերեր և միլիարդատերեր ունենք… և այսօր էլ անձնազոհ զինվորի կողքին ավելի շատ են սեփական շահի հիվանդները, այդ շահին ամենաթանկը՝ ազգ ու երկիր զոհաբերելու պատրաստները, երկիրը՝ եղանակին հարմար հագուստի պես ցանկացած պահի փոխողները;

Մեր կռիվը նախ նրա՛նց հետ պետք է լինի:

Եվ կռվել պետք է՝ մտածելով միայն հաղթանակի՛ մասին, ապրելո՛ւ մասին, հավատալով անգամ հրաշքների (մինչև այժմ մեր գոյատևությունը Աստծո հրաշքների չվերջացող շարքի արդյունք է), որովհետև երբեք հնարավոր չէ լրիվ կանխատեսել լինելիքը: Պետք է կռվել՝ չվհատվելով ոչնչից, կռվել, մինչև իրական խաղաղությունը՝ հզորությամբ պարտադրված, ձեռքբերած խաղաղությունը իրականություն դառնա: Վստահ եմ, այդ ժամանակ Բարձրյալը իր երկնային զորքով մեր կողքին կլինի:

-Այսօր խաղաղության պայմանագրի բանակցություններ արվում հուսալով, որ այս մղձավանջը իր ավարտը կունենա: Դուք հավատո՞ւմ եք թշնամու հետ խաղաղ ապրելուն:

-Թշնամու բացված երախի ու ժանիքների առաջ «խաղաղության օրակարգի» մասին խոսելն այն պարանն է, որով ժողովրդի ոտուձեռն են ընդամենը կապում, նրան անզոր թիրախ դարձնելով …

Պետք է շատ բաների հետ հաղթության հարգը իմանալ նաև: Մինչդեռ դժվար հաղթելուց հետո, մեր ձեռքբերածը փայփայելու, խաղաղ հաղթություններով ամրացնելու փոխարեն, մանկան պես ցրիվ ենք տալիս, քիչ առ քիչ կորցնում, քիչ առ քիչ՝ փոքրիկ պարտություններով ճանապարհ բացում մեծ պարտության առաջ;

Թշնամուն պարտվելուց առաջ մենք նախ մե՛ր մեջ ենք պարտվում:

Թշնամի միշտ էլ կգտնվի, եթե դու թույլ ես և հեշտ կուլ գնացող պատառ… Եվ անմիտ բան է ողջ օրը խոսել թշնամու նպատակների մասին, թե որքան վատն է նա, թե թշնամին թշնամություն է անում, թալանչին իր թալանին է. նստել ու զարմացած նրանց հերթական հայտարարությունը, քայլերը, արարքը քննել, շուռումուռ տալ. սա այս ասաց, նա այն ասաց, և կորցնել այն թանկ ժամանակը, երբ պետք է կենտրոնանալ օր առաջ դուռ ու դարպաս անառիկ դարձնելու վրա, ներքին թշնամուց ազատվելու վրա…

Մեր այսօրը ջուր ծեծելու պես նույն խոսքերի անվերջանալի հեղեղ է՝ գործի փոխարեն…

 Մանկան թեթևամտությամբ ենք ապրում…. Դարերը, հազարամյակներն անգամ դեռ հերիք չեղան, որ մեծանանք…

Թուրք-ազերի հրոսակների, նրանց հետ համաքայլ և սպիտակ ձեռնոցներով մեզ կործանել տենչացողների դիմաց մեծ ուժ է պետք, մեծ պատրաստություն, չափազանց նուրբ, իմաստուն, ամեն պահին հարմարվելու ճկունություն ունեցող դիվանագիտություն և … հասունությո՛ւն…

Ամեն դեպքում, ես հավատում եմ մեր գալիքին:

Նորից վերադառնամ գրքին և վերջացնեմ դրանով. Հաճախ եմ գրքի մասին խոսելիս նշում մեր առաջին այցի մասին, երբ դրսում  մանկասայլակում ննջած մի  փոքրիկ մանուկ «դիմավորեց» մեզ: Հետո իմացանք, որ այդ մանուկը մեր պատահականորեն ընտրված առաջին զինվորի ծնողների վճիռն էր՝ իրենց վրեժը այդպես լուծել՝ ինը ամիս անց ծնված հայ մանչով… Դա հրաշքի էր նման, որովհետև հենց սկզբում, երբ ինքներս մեզ ուժ էինք տալիս որդեկորույս ծնողների հետ հանդիպմանը դիմանալու համար, մեր ճանապարհին հառնեց այդ մանկան անուշ ժպիտը… որպես Ավետիս, որպես գոյատևության կերպի հուշում, որպես մեր շարունակության և հավերժության հավաստում… 

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

 

 

 



EWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода