Խոսքս ուղղում եմ ՌՈ-ին՝ միթե՞ ձեր աշխատակիցները հատուկ մի քանի շիրիմների համար են Եռաբլուրում. Պետրոսյան
Հասարակություն«Երկու օր առաջ՝ գիշերը մի թուրք շուն մտել է Եռաբլուր զինվորական պանթեոն ու փորձել է պղծել Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմը։ Զարմանալին այն չէ, որ թուրքը Երեւանում է ու անգամ մտել է Եռաբլուր, որովհետեւ սրանց իշխանության դեպքում դա նորմալ է, այլ այն, որ Եռաբլուրում իբր անվտանգություն ապահովող ռազմական ոստիկանության աշխատակիցները կամ տեղում չեն, կամ էլ քնած են, որ թուրքը հանգիստ մտնում հասնում է պանթեոնի սրտին` Սպարապետի շիրիմի մոտ։
Ուզում եմ խոսքս ուղղել ռազմական ոստիկանությանը՝ մի՞թե ձեր աշխատակիցները հատուկ մի քանի շիրիմների համար են Եռաբլուրում։ Խոսքս նրա մասին է, որ կան հատուկ իշխանահաճո ընտանիքներ, որոնց շիրիմները հատուկ հսկողության տակ են եւ ռազմական ոստիկանները մնում է միայն օրապահ կանգնեն դրանց մոտ։ Եթե չեք կարող աշխատել, պաշտոնապես հայտարարեք, մենք մեր տղերքի սուրբ շիրիմները ձեզ նման անհայրենիքիների հույսին չենք թողնի։ Իսկ գուցե միտումնավոր եք թողել, թուրքը հասնի այնտեղ, ձեր թրքահպատակ վարչապետին հաճոյանալու համար», - գրել է 44 օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: