Պահանջում ենք` Բերձորի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը շուտափույթ հեռացվի. անժամկետ ակցիա
Տեսանյութեր«Ո՛չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» կարգախոսի շուրջ համախմբված արցախցի երիտասարդները երեկվանից վրաններ են տեղադրել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին եւ անժամկետ բողոքի ակցիա են իրականացնում:
«Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին` քաղաքական եւ ապաքաղաքական սթափ ուժերին միանալ մեր «Ո՛չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» խորագրով ակցիային: Պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանը Բերձորի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը շուտափույթ ձեւով այնտեղից հեռացնի: Մեր ակցիան այստեղ շարունակվելու է այնքան ժամանակ` մինչեւ այս պահանջը չբավարարվի»,- տեղեկացրեց ակցիայի կազմակերպիչներից մեկը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ