«Նավակ ճոճողը» ԱԺ-ից գնում է Բաքո՞ւ
ՏեսանյութերԲաղրամյան փողոցում միջադեպ է տեղի ունեցել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, սոցցանցերում «Նավակ ճոճող» անունով հայտնի Վիլեն Գաբրիելյանի եւ «Հայկական շարժում» նախաձեռնության հիմնադիր ՏԱԹԵՎ ԱՐՑԱԽԻ (Վիրաբյան) միջեւ:
«Շատ զարմանալի է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կարողանում են դեռ հանգիստ քայլել փողոցներով: Համենայնդեպս, իմ կողքով անցնելիս նրանք չեն կարող հանգիստ լինել: Ես եւ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, նրան տեսնելով, հարցրեցինք` դու դեռ Ադրբեջան չե՞ս գնացել, բա ինչո՞ւ: Ինքն էլ ասաց, թե գնում է: Հավանաբար, նա Ազգային ժողովից գնում էր մոտակա ինչ-որ տեղ: Բայց այստեղ ուշագրավն այն է, որ նրանք, փաստորեն, Երեւանի կենտրոնն արդեն Ադրբեջան են անվանում: Ինչեւէ, նման արձագանքից հետո` ինձ միայն մնում էր ավելացնել, որ Նիկոլին էլ հետները տանեն: Թեպետ էլ ուր տանեն, եթե Երեւանի կենտրոնն իրենք Ադրբեջան են դարձրել, որտեղ կառավարության ղեկավարի աթոռին նստած է հենց Նիկոլը», - «Իրավունքի» հետ զրույցում ասաց ՏԱԹԵՎ ԱՐՑԱԽԸ եւ ընդգծեց, որ իրենց կողքով անցնելիս ՔՊ-ականները ստիպված են լինելու լսել նման հարցադրումներ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ