Iravunk.com | ԽՍՀՄ տարիներին փառահեղ կինո ստեղծած Հայաստանն այսօր միտումնավոր գտնվում է կինոյի ետնախորշում. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆ
2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում է Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Կրեմլ Միջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի «Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Լեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ին Օրվա խորհուրդ. Ապրիլի 28 Ինչպես ճիշտ լվանալ ելակը Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը

ԽՍՀՄ տարիներին փառահեղ կինո ստեղծած Հայաստանն այսօր միտումնավոր գտնվում է կինոյի ետնախորշում. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:

Պարոն Գալստյան, ըստ Ձեզ, այսօր մենք ունե՞նք մրցունակ, խաղարկային ֆիլմ:

— Կինոն, որպես արվեստ և որպես արտադրանք, ունի գնահատման հայտնի չափորոշիչներ: Բարձրաժեք արվեստի ստեղծագործությունները գնահատվում են միջազգային փառատոներում: Աշխարհում, այս պահին, կան թվով 14 Ա դասի կինոփառատոներ: Եթե որևէ երկիր ունի մրցունակ ֆիլմ, այն անպայմանորեն ընդգրկվում է այդ փառատոների մրցույթներում: Արդեն 7 տարի է՝ Հայաստանը ներկայացնող որևէ ռեժիսորի որևէ ֆիլմ չի մտել Ա դասի փառատոնի մրցույթ: Սա նշանակում է՝ Հայաստանը չունի բարձրարժեք կինո: Երկրորդ չափորոշիչը համաշխարհային կինոշուկան է: Այստեղ ֆիլմերը գնահատվում են կոմերցիոն տեսանկյունից: Շուկայում, նույնպես, Հայաստանը ոչ մի խաղարկային ֆիլմ չի վաճառել: Սա է Ձեր հարցի պատասխանը: Հայաստանը չունի մրցունակ կինո՝ ո՛չ փառատոներում, ո՛չ շուկայում: Ու սա փաստ է, ոչ թե կարծիք:

Հնարամիտ հայ կինոգործիչները սիրում են տարածել լուրեր իրենց ֆիլմերի նվաճումների մասին: Օգտվելով հասարակության անտեղյակությունից՝ նրանք տասներորդական փառատոնում ստացած անիմաստ մրցանակները ներկայացնում են որպես նվաճում, իսկ գլենդելյան մի սրահում հայ համայնքի հետ ընկերական դիտումը՝ որպես ֆիլմի դիստրիբուցիա: Բայց սա նեղ սրտի մխիթարանք է: Բոլորիս վաղուց պարզ է, որ ժամանակակից հայկական կինոն բացակայում է աշխարհի էկրաններից, իսկ Հայաստանը, անգամ կովկասյան տարածաշրջանում, այլևս անհույս հետնապահ է:

— Ֆրունզե Դովլաթյանի՝ «Բարև, ես եմ» ֆիլմը Կաննի փառատոնի «դասականների» շարքում է, ի՞նչ կասեք այս մասին:

— «Բարև, ե՛ս եմ» ֆիլմի վերադարձը Կանն՝ խորհրդային կինոդպրոցի և Ֆրունզե Դովլաթյանի մեծագույն հաղթանակն է: Ֆիլմը մեր կինոժառանգության գանձերից է, ու դա պատիվ է Կաննին՝ 58 տարի անց վերադառնալ իր իսկ կողմից հանրահռչակած ֆիլմին:

Այս ցուցադրությունը, սակայն, բացահայտեց մի շարք ցավոտ հարցեր: Նախ, տեղեկացնեմ, որ 2014թ.-ին նույն Կաննի «Դասականներ» բաժինը ցուցադրել է Փարաջանովի «Նռան գույնը»: Ընդ որում, եթե Դովլաթյանի ֆիլմը թվայնացվել և վերականգվել է «Հայաստան համահայկական հիմնադրամի», աշխարհասփյուռ հայերի հանգանակած գումարների հաշվին, 2014թ.-ին այդ ծախսերն ամբողջությամբ հոգացել է Մարտին Սկորսեզեի հիմնադրամը: Այնպես որ՝ «Բարև, ե՛ս եմ» ֆիլմի Կաննի ցուցադրությունը, որպես հայ կինոյի 100-ամյակի միջոցառումների աննախադեպ զարդ ներկայացնելը, ուղղակի բլեֆ է:

Հաջորդը՝ թվայնացման խնդիրն է: Ֆիլմի թվայնացման ու վերականգնման աշխատանքները վստահվել է լիտվական մի կինոընկերության: Փաստորեն, մենք՝ հայերս, ի լուր աշխարհի, Կաննում հայտարարել ենք, որ խորհրդային տարիներին ունեցել ենք մեծ կինո, իսկ այսօր այնքան ապաշնորհ ազգի ենք վերածվել, որ անգամ մեր դասականների ֆիլմերի թվայնացման, վերականգնման գործը ի վիճակի չենք ինքնուրույն իրականացնել: Սա իսկապես ամոթ է: Ես գիտեմ առնվազն 4-5 հայ մասնագետի, որ փայլուն են տիրապետում թվայնացման ու վերականգնման գործընթացին:

Այս ամենը քիչ էր, պարզվեց, որ «Հայֆիլմի» նախկին սեփականատեր «CS films - Հայֆիլմ»֊ը, տարիներ առաջ վերականգնել ու թվայնացրել է ահռելի քանակությամբ ֆիլմեր, որոնց թվում՝ «Բարև, ե՛ս եմ» ֆիլմը: Այն նույն ֆիլմը, որի թվայնացման համար վճարել է «Հայաստան համահայկական հիմնադրամը»: Այսինքն՝ մեր պետությունը, որ արդեն մեկ անգամ պատվիրել է «Հայֆիլմի» սեփականատիրոջը՝ թվայնացնել ու վերականգնել ֆիլմերը, հիմա կրկնել է նույն տեխնոլոգիական պրոցեսը, բայց արդեն ոչ թե նախկին սեփականատիրոջ, այլ «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցներով:

Օրերս հայտարարել են, որ թվայնացնելու են նաև Փարաջանովի «Նռան գույնը», որը, ինչպես նշեցի, թվայնացվել և արդեն իսկ ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում: Այսինքն՝ դուրս են գրելու գումարներ, որ անեն այն, ինչն արդեն արված է: Ես չգիտեմ՝ ովքեր են այս հանցավոր գործողությունների հեղինակները, ճարտարապետները: Բայց պնդում եմ, որ այլևս ոչինչ չգտնելով քերելու ժամանակակից կինոյում, այս մարդիկ հայ կինոյի Ոսկե ֆոնդը դարձրել են փող քերելու գործիք:

— Ներկայում հայաստանյան կինոաշխարհի ամենացավոտ խնդիրը ո՞րն է:

— Մենք խոսեցինք Դովլաթյանի ու Փարաջանովի մասին, որոնց ֆիլմերը մեր կինոժառանգության Ոսկե ֆոնդն են: Այդ ֆոնդում են նաև Հենրիկ Մալյանի, Ալբերտ Մկրտչյանի, Արտավազդ Փելեշյանի, Դմիտրի Կեսայանցի, Արման Մանարյանի, Բագրատ Հովհաննիսյանի ֆիլմերը: Առնվազն տարօրինակ է, որ ընդամենը 40 տարի առաջ այսպիսի աստղաբույլ ունեցող ազգը այսօր հայտնվել է կինոյի ետնախորշում: Այդպես չի լինում, հետևաբար, սա արվում է միտումնավոր:

Այսօր կինոյի պետական քաղաքականությունը Հայաստանում տաղանդավոր մարդկանց արգելափակելու, ապաշնորհ ֆիլմերով դաշտը լցնելու, «հայկական կինո» եզրույթը աղավաղելու, այլանդակելու գործընթաց է: Այդ գործընթացն իրականացվում է հետևողականորեն, թշնամու դաժանությամբ: Հիշե՛ք, թե ինչ արվեց «Տատիկիս վարսերը» ֆիլմի հետ: Պետությունը հրաժարվեց իր պարտավորությունից՝ ֆինանսավորելու ֆիլմը բյուջեի 30%-ի չափով: Մենք ունեինք համաֆինանսավորում Գերմանիայից ու Բուլղարիայից, ֆիլմի կողքին էին ռուսական «КИТ» դիստրիբուցիոն ընկերությունը, Հայաստանում՝ «Շարմ Հոլդինգը», Հայաստանի հանրային հեռուստատեսությունը... բայց այս իշխանությունը փակեց ֆիլմի ֆինանսավորումը, հարուցեց քրեական գործ ու նամակներով դիմեց ներդրողներին, որպեսզի նրանք, մինչև իրավական ընթացքի ավարտը, դադարեցնեն ներդրումները: Թշնամին անգամ ունակ չէր լինի նման կերպ վարվել հայ հեղինակի հետ: Թշնամին կարող էր սպանել ռեժիսորին, բայց ոչ ֆիլմը, իսկ սրանք արեցին դա:

Հետևաբար, այսօրվա հայկական կինոյի ամենացավոտ խնդիրը հայ ժամանակակից կինոյի գերեզմանափոր՝ պետական կառավարման մոդելն է ու այն կլանը, որը անփոփոխ իշխում է կինոյում արդեն տասնյակ տարիներ, հարմար տեղավորվելով ՀՀ բոլոր իշխանությունների սպասարկուների ցուցակում: ԽՍՀՄ տարիներին փառահեղ կինո ստեղծած Հայաստանն այսօր միտումնավոր գտնվում է կինոյի ետնախորշում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода