Բռնության ենթարկված փաստաբանը պաշտպանում է արցախցի պետական դավաճանի, ինչն է հունից հանել է զոհված տղաների հարազատներին. Բացառիկ մանրամասներ
ԻրավականՆախօրեին արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ահազանգել էր, որ նրան եւ իր գործընկերներին բերման են ենթարկել Ստեփանակերտի ոստիկանական բաժանմունք, որտեղ, ըստ փաստաբանի նրանք ծեծի են ենթարկվել:
Վերը նշյալի վերաբերյալ մեզ բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես ըստ արցախյան մեր աղբյուրի, վերը նշված փաստաբանը պաշտպանում Ապետական դավաճանության մեջ մեղադրվող անձի: Ինչը միանշանակ չի ընդունվել արցախցիների կողմից, հատկապես այն ծնողների, ովքեր զինվորներ են կորցրել պատերազմի ընթացքում: Նույն աղբյուրի տվյալներով. փաստաբանների նկատմամբ ոչ հարիր վարքագիծ են դրսեւորել համակարգում աշխատող զոհված տղաների հարազատները, որոնց հունից հանել է փաստաբանի այն խոսքը, որ լավ է անում պետական դավաճանի է պաշտպանում:
Այլ մանրամասներ մեզ չհաջողվեց պարզել: