Արցա’խս, քեզ հետ եմ. հավաք՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի դիմաց
ՆերքաղաքականՀուլիսի 17-ին, ժամը՝ 17։00-ին, 2-րդ հավաքը կանցկացվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե՝ Երեւան, Նաիրի Զարյան 73/3)։ Պահանջն է, որ կազմակերպությունն ավելի մեծ ջանքեր գործադրի՝ անարգել իրականացնելու իր առաքելությունը եւ ներկայացնի ճշգրիտ ինֆորմացիա Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Նամակ կփոխանցվի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավարին, որտեղ մանրամասն ներկայացված կլինեն հավաքի մասնակիցների պահանջները։
Հիշեցնենք, որ նախորդ հավաքը տեղի էր ունեցել հուլիսի 14-ին, Կարմիր Խաչի ներկայացուցիչը խոստացել էր, որ հանդիպում կկազմակերպվի առաքելության ղեկավարի հետ։